https://arm.sputniknews.ru/20230508/voch-te-barervov-ajl-tvervov-rd-n-hajastani-khvoshvoragujn-tntesakan-gvortsynkern-e-59237357.html
Ոչ թե բառերով, այլ թվերով. ՌԴ-ն Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերն է
Ոչ թե բառերով, այլ թվերով. ՌԴ-ն Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերն է
Sputnik Արմենիա
Մինչ Արևմուտքի որոշ երկրներ Երևանին հավաստիացնում են համակողմանի աջակցության և երկկողմ տնտեսական ներուժն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը, Ռուսաստանը... 08.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-08T08:55+0400
2023-05-08T08:55+0400
2023-05-13T16:29+0400
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
տնտեսություն
տեսանյութ
տեսանյութեր
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/01/58988816_0:150:1201:825_1920x0_80_0_0_8f3da3411cf32360a5f3c101685639b9.jpg
Մինչ Արևմուտքի որոշ երկրներ Երևանին հավաստիացնում են համակողմանի աջակցության և երկկողմ տնտեսական ներուժն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը, Ռուսաստանը շարունակում է Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը մնալ: Ու թեև Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցության մենաշնորհ չկա, սակայն եվրոպական երկրներն առանձնապես չեն շտապում զարգացնել տնտեսական կապերը։Ռուսաստանը շարունակում է առաջատարը մնալ դեպի Հայաստան կապիտալի ներհոսքով, իսկ ռուսական ընկերությունները շարունակում են առանցքային ներդրողների թվում մնալ նույնիսկ այն դեպքում, երբ վերջին 10 տարիների ընթացքում օտարերկրյա ներդրումները Հայաստանում որոշակիորեն դիվերսիֆիկացվել են։Նկատելիորեն աճել են ռուսական «Տաշիր գրուպ» հոլդինգի ներդրումները էներգետիկայի ոլորտում (այն ձեռք է բերել «Հայաստանի էլեկտրական ցանցերը», Հրազդանի ՋԷԿ-ը, ապա` Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը)։ 2023թ-ին ՌԴ–ից Հայաստան ուղարկված տրանսֆերտները 2022-ի համեմատ 7 անգամ ավելացել ենՎերջին մի քանի տարվա ընթացքում ռուսական կապիտալը խոշոր ներդրումներ է կատարել հանքարդյունաբերության ոլորտում: 2018 թվականի հոկտեմբերին Հայաստանի հարավում գտնվող Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրում իր բաժնետոմսերը վաճառեց ռուսական Polymetal հոլդինգը (Chaarat Gold միջազգային ընկերությանը), սակայն 2021 թվականի աշնանը ռուսական «Գեոպրոմայնինգը» ձեռք բերեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (երկրի խոշորագույն լեռնահանքային ձեռնարկություն) բաժնետոմսերի 60%-ը։Դրամական փոխանցումներՌուսաստանը շարունակում է նաև դեպի Հայաստան դրամական փոխանցումների խոշորագույն աղբյուրը մնալ։ Ընդհանուր առմամբ, վերջին մի քանի տարվա ընթացքում հանրապետության կախվածությունը արտերկրից ստացվող փոխանցումներից նվազել է (2012 թվականին դրանք կազմում էին ՀՆԱ-ի ավելի քան 13%-ը, 2021 թվականին` 4% – ից պակաս)։ Սա կարելի է դրական երևույթ համարել, քանի որ երկիրը սկսում է ավելի շատ ապավինել սեփական ռեսուրսներին։ Այդուհանդերձ, Ռուսաստանից Հայաստան (հիմնականում հայրենակիցներից) շարունակում են տարեկան հարյուր միլիոնավոր դոլարներ հոսել։ 2022–ին ՀՀ տնտեսությունում օտարերկրյա ներդրումները հասել են գրեթե 1 մլրդ դոլարի. Քերոբյան2022 թվականին Ռուսաստանից տրանսֆերտները մի քանի անգամ աճել են, մեծ մասամբ` Հայաստան բնակության տեղափոխված ռուսաստանցիների հաշվին։ Դրամական փոխանցումների զգալի մասը, որն ապահովել է այդ աճը, ձեռնարկատիրական բնույթ է կրում, ինչի մասին անուղղակիորեն վկայում է Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող վճարային հաշվեկշռի վիճակագրությունը։ԱՄՆ-ից ստացվող մուտքերը վերջին տարիներին զգալիորեն ավելացել են «հակաքովիդային» աջակցության փաթեթների հաշվին, որոնք ԱՄՆ-ն բաշխում էր իր քաղաքացիներին (իսկ ամերիկահայերն այդ միջոցների մի մասն ուղարկում էին Հայաստան):ԱռևտուրՌուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է. երկու երկրների ապրանքաշրջանառությունը 2022 թվականին հասել է ռեկորդային ցուցանիշի`գերազանցելով 5 մլրդ դոլարը (մասամբ անցյալ տարի Ռուսաստանի դեմ հայտարարված պատժամիջոցների հետևանքով)։Գազի սակագներՀայաստանը Ռուսաստանից գազը գնում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար արտոնյալ սակագնով (ավելի էժան ստանում են միայն Բելառուսն ու Ղրղզստանը)։ Տնային տնտեսությունները և փոքր ձեռնարկությունները գազը ստանում են գրեթե երկու անգամ ավելի թանկ (ընթացիկ փոխարժեքով՝ 368 դոլար), բայց բիզնեսը գազը ստանում է մի փոքր ավելի էժան(234-266 դոլար)։ Բացի այդ, մի քանի տասնյակ հազար անապահով ընտանիքների համար արտոնյալ սակագին է գործում (ընթացիկ փոխարժեքով՝ մոտ 250 դոլար)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/01/58988816_0:37:1201:937_1920x0_80_0_0_25ddc611f13878a376f938d6c8f9b09c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, տնտեսություն, տեսանյութ, տեսանյութեր, видео, ինֆոգրաֆիկա
ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, տնտեսություն, տեսանյութ, տեսանյութեր, видео, ինֆոգրաֆիկա
Մինչ Արևմուտքի որոշ երկրներ Երևանին հավաստիացնում են համակողմանի աջակցության և երկկողմ տնտեսական ներուժն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը, Ռուսաստանը շարունակում է Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը մնալ: Ու թեև Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցության մենաշնորհ չկա, սակայն եվրոպական երկրներն առանձնապես չեն շտապում զարգացնել տնտեսական կապերը։
Ռուսաստանը շարունակում է առաջատարը մնալ դեպի Հայաստան կապիտալի ներհոսքով, իսկ ռուսական ընկերությունները շարունակում են առանցքային ներդրողների թվում մնալ նույնիսկ այն դեպքում, երբ վերջին 10 տարիների ընթացքում օտարերկրյա ներդրումները Հայաստանում որոշակիորեն դիվերսիֆիկացվել են։
Նկատելիորեն աճել են ռուսական «Տաշիր գրուպ» հոլդինգի ներդրումները էներգետիկայի ոլորտում (այն ձեռք է բերել «Հայաստանի էլեկտրական ցանցերը», Հրազդանի ՋԷԿ-ը, ապա` Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը)։
Վերջին մի քանի տարվա ընթացքում ռուսական կապիտալը խոշոր ներդրումներ է կատարել հանքարդյունաբերության ոլորտում: 2018 թվականի հոկտեմբերին Հայաստանի հարավում գտնվող Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրում իր բաժնետոմսերը վաճառեց ռուսական Polymetal հոլդինգը (Chaarat Gold միջազգային ընկերությանը), սակայն 2021 թվականի աշնանը ռուսական «Գեոպրոմայնինգը» ձեռք բերեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (երկրի խոշորագույն լեռնահանքային ձեռնարկություն) բաժնետոմսերի 60%-ը։
Ռուսաստանը շարունակում է նաև դեպի Հայաստան դրամական փոխանցումների խոշորագույն աղբյուրը մնալ։ Ընդհանուր առմամբ, վերջին մի քանի տարվա ընթացքում հանրապետության կախվածությունը արտերկրից ստացվող փոխանցումներից նվազել է (2012 թվականին դրանք կազմում էին ՀՆԱ-ի ավելի քան 13%-ը, 2021 թվականին` 4% – ից պակաս)։ Սա կարելի է դրական երևույթ համարել, քանի որ երկիրը սկսում է ավելի շատ ապավինել սեփական ռեսուրսներին։ Այդուհանդերձ, Ռուսաստանից Հայաստան (հիմնականում հայրենակիցներից) շարունակում են տարեկան հարյուր միլիոնավոր դոլարներ հոսել։
2022 թվականին Ռուսաստանից տրանսֆերտները մի քանի անգամ աճել են, մեծ մասամբ` Հայաստան բնակության տեղափոխված ռուսաստանցիների հաշվին։ Դրամական փոխանցումների զգալի մասը, որն ապահովել է այդ աճը, ձեռնարկատիրական բնույթ է կրում, ինչի մասին անուղղակիորեն վկայում է Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող վճարային հաշվեկշռի վիճակագրությունը։
ԱՄՆ-ից ստացվող մուտքերը վերջին տարիներին զգալիորեն ավելացել են «հակաքովիդային» աջակցության փաթեթների հաշվին, որոնք ԱՄՆ-ն բաշխում էր իր քաղաքացիներին (իսկ ամերիկահայերն այդ միջոցների մի մասն ուղարկում էին Հայաստան):
Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է. երկու երկրների ապրանքաշրջանառությունը 2022 թվականին հասել է ռեկորդային ցուցանիշի`գերազանցելով 5 մլրդ դոլարը (մասամբ անցյալ տարի Ռուսաստանի դեմ հայտարարված պատժամիջոցների հետևանքով)։
Հայաստանը Ռուսաստանից գազը գնում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար արտոնյալ սակագնով (ավելի էժան ստանում են միայն Բելառուսն ու Ղրղզստանը)։ Տնային տնտեսությունները և փոքր ձեռնարկությունները գազը ստանում են գրեթե երկու անգամ ավելի թանկ (ընթացիկ փոխարժեքով՝ 368 դոլար), բայց բիզնեսը գազը ստանում է մի փոքր ավելի էժան(234-266 դոլար)։ Բացի այդ, մի քանի տասնյակ հազար անապահով ընտանիքների համար արտոնյալ սակագին է գործում (ընթացիկ փոխարժեքով՝ մոտ 250 դոլար)։