https://arm.sputniknews.ru/20230508/vardan-minasjany-heracav-telaviic-59311385.html
Վարդան Մինասյանը հեռացավ «Թելավիից»
Վարդան Մինասյանը հեռացավ «Թելավիից»
Sputnik Արմենիա
Վրաստանի առաջնությունում հանդես եկող «Թելավի» ակումբը հայ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում էր, քանի որ թիմը գլխավորել էին հայ մարզիչները Վարդան... 08.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-08T12:23+0400
2023-05-08T12:23+0400
2023-05-08T12:29+0400
վարդան մինասյան
վրաստանի հանրապետություն
ֆուտբոլ
մարզիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57148613_0:0:1280:721_1920x0_80_0_0_e2ff6c5b1b83a806f13fb288e83000e5.jpg
ԵՐԵՎԱՆ, Մայիսի 8– Sputnik, Խաչիկ Չախոյան. «Թելավիի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը վրացական ակումբի հետ։Մարտի վերջին վրացական «Թելավին» պայմանագիր ստորագրեց Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ։ Մինասյանի հետ մեկտեղ վրացական թիմում սկսեցին աշխատել Արթուր Մկրտչյանն ու Արտակ Օսեյանը։«Թելավին» Էրովնուլի լիգայի 12 տուրերից հետո մրցաշարային աղյուսակում 7 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը։Հենց արդյունքներն էլ պատճառ դարձան, որ ակումբի ղեկավարությունն ու մարզչական կազմը երկկողմանի համաձայնությամբ դադարեցնեն իրենց համագործակցությունը։Վրացական ակումբի ֆեյսբուքյան էջում, «Թելավիի» ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել Վարդան Մինասյանին ու նրա օգնականնե՝ Արթուր Մկրտչյանին ու Արտակ Օսեյանին կատարած աշխատանիք համար ու հետագա հաջողություններ մաղթել։Հիշեցնենք, որ Մինասյանը մարզչական իր կարիերայի ընթացքում մեծ հաջողությունների է հասել` մարզելով տարբեր ակումբներ։ Բացի Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելուց, Մինասյանը «Փյունիկի» և «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնում բազմաթիվ անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը, մարզել է նաև ղազախական «Տոբոլ» և «Տարազ» ակումբները, որտեղ նրա աշխատանքը բարձր գնահատական է ստացել։Վարդան Մինասյանն առաջին մարզումն է անցկացրել վրացական թիմում. լուսանկարներ
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57148613_0:0:1280:961_1920x0_80_0_0_81fd4c3df0a8862991d25b173dfeea94.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան մինասյան, վրաստանի հանրապետություն, ֆուտբոլ, մարզիչ
վարդան մինասյան, վրաստանի հանրապետություն, ֆուտբոլ, մարզիչ
Վարդան Մինասյանը հեռացավ «Թելավիից»
12:23 08.05.2023 (Թարմացված է: 12:29 08.05.2023) Վրաստանի առաջնությունում հանդես եկող «Թելավի» ակումբը հայ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում էր, քանի որ թիմը գլխավորել էին հայ մարզիչները Վարդան Մինասյանի գլխավորությամբ։
ԵՐԵՎԱՆ, Մայիսի 8– Sputnik, Խաչիկ Չախոյան. «Թելավիի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը վրացական ակումբի հետ։
Մարտի վերջին վրացական «Թելավին» պայմանագիր
ստորագրեց Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ։ Մինասյանի հետ մեկտեղ վրացական թիմում սկսեցին աշխատել Արթուր Մկրտչյանն ու Արտակ Օսեյանը։
Էրովնուլի լիգայում Մինասյանին չհաջողվեց արագ փոփոխություններ մտցնել «Թելավիի» արդյունքներում։ Մոտ երկու ամսվա ընթացքում թիմը, հայ մարզիչների գլխավորությամբ, անցկացնելով 7 խաղ, հաղթանակ չունեցավ՝ 5 պարտություն, 2 ոչ-ոքի։
«Թելավին» Էրովնուլի լիգայի 12 տուրերից հետո մրցաշարային աղյուսակում 7 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը։
Հենց արդյունքներն էլ պատճառ դարձան, որ ակումբի ղեկավարությունն ու մարզչական կազմը երկկողմանի համաձայնությամբ դադարեցնեն իրենց համագործակցությունը։
Վրացական ակումբի
ֆեյսբուքյան էջում, «Թելավիի» ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել Վարդան Մինասյանին ու նրա օգնականնե՝ Արթուր Մկրտչյանին ու Արտակ Օսեյանին կատարած աշխատանիք համար ու հետագա հաջողություններ մաղթել։
Հիշեցնենք, որ Մինասյանը մարզչական իր կարիերայի ընթացքում մեծ հաջողությունների է հասել` մարզելով տարբեր ակումբներ։ Բացի Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելուց, Մինասյանը «Փյունիկի» և «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնում բազմաթիվ անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը, մարզել է նաև ղազախական «Տոբոլ» և «Տարազ» ակումբները, որտեղ նրա աշխատանքը բարձր գնահատական է ստացել։