00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Թուրքիայի պահանջով «Նեմեսիս» հուշարձանի ապամոնտաժումը լրջագույն խնդիր կդառնա. արևելագետ

Թուրքիայի պահանջով «Նեմեսիս» հուշարձանի ապամոնտաժումը լրջագույն խնդիր կլինի մեզ համար
Բաժանորդագրվել
«Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի արևելագետ Արմեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տեղադրման կապակցությամբ հայ–թուրքական հարաբերություններում առաջացած ճգնաժամին։
Թուրքիայի պահանջով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի ապամոնտաժումը լրջագույն խնդիր կլինի հայկական կողմի համար. դա ինքնիշխանության, արժանապատվության և արժեքհամակարգի հարց է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի արևելագետ Արմեն Պետրոսյանը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարայում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տեղադրման որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից և ՀՀ արտաքին քաղաքականության դրսևորում չէ։ Դրանով նա պատասխանել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի` ավելի վաղ արված հայտարարությանը, թե Թուրքիան Հայաստանի համար իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար փակել է վերոհիշյալ հուշարձանի բացման պատճառով։
«Թեև ՀՀ ԱԺ նախագահի այցն Անկարա և մասնակցությունը Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին ըստ էության փորձ էր մեղմելու իրավիճակը, բայցևայնպես նման դիվանագիտական քայլերով հնարավոր չէ հանգուցալուծել ճգնաժամը»,– ասաց Պետրոսյանը։
Նրա կարծիքով` մենք ականատես ենք լինում թուրք–ադրբեջանական տանդեմի համատեղ հաջողված գործողությանը, ընդ որում ` ֆոնը ստեղծել է Ադրբեջանը, իսկ գործընթացը զարգացրեց Թուրքիան` Հայաստանի համար ստեղծելով փակուղային իրավիճակ։
«Թուրքիայում 2023 թվականի սկզբին տեղի ունեցած երկրաշարժից հետո, երբ հայկական կողմը դրսևորեց բավականաչափ հաջողված դիվանագիտական քայլ` հումանիտար աջակցություն ցուցաբերելով Թուրքիային, երկկողմ հարաբերություններում ստեղծվեց դրական միջավայր, ինչը թուրքական կողմին կաշկանդում էր գործընթացները շատ ավելի ազատ գնահատելու և իր նախկին ուղեգծի շրջանակում Ադրբեջանին համարժեք աջակցություն ցուցաբերելու առումով։ Բաքուն և Անկարան սպասում էին հարմար առիթի, որպեսզի փորձեն ՀՀ–ին կրկին պատին սեղմել ու շարունակել սպառնալիքներով լի նույն հռետորաբանությունը։ Հենց նման առիթ էլ հանդիսացավ «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի տեղադրումը Երևանում»,– նշեց մեր զրուցակիցը։
Կայացվել է սխալ որոշում․ Փաշինյանը՝ Երևանում «Նեմեսիս»- ի հուշարձանի տեղադրման մասին
Պետրոսյանը հիշեցրեց, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի սկզբում հայտարարվել էր, թե պրոցեսը պետք է ընթանա առանց նախապայմանների, և ընդգծեց, որ հայկական կողմը վերջին շրջանում փորձում է Հայոց Ցեղասպանության թեման օրակարգ չբերել, սակայն սխալ հաշվարկված քայլն օգտագործվում է Թուրքիայի կողմից, որպեսզի Հայաստանի նկատման ճնշումը կրի շարունակական բնույթ։
Ըստ նրա` այս պահին հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի սառեցումը միանշանակ ձեռնտու է ադրբեջանաթուրքական տանդեմին, որովհետև տարածաշրջանային զարգացումների համատեքստում Անկարան և Բաքուն ակնկալում են անհամեմատ թույլ Հայաստանից առավելագույն օգուտներ քաղել։
Հիշեցնենք՝ պաշտոնական Անկարան պահանջել է ապամոնտաժել Երևանում տեղադրված «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակին նվիրված հուշարձանը, այլապես «լրացուցիչ միջոցներ կձեռնարկի»։
Լրահոս
0