00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեհրանը կոչ է արել Բաքվին զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են ճգնաժամ առաջացնել

© AP Photo / Iranian Foreign MinistryՆասեր Քանանի
Նասեր Քանանի - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2023
Նասեր Քանանի
Բաժանորդագրվել
Իրանական կողմն արձագանքել է Իլհամ Ալիևի հայտարարություններին` կապված «երկկողմ հարաբերությունների ամենացածր մակարդակի» հետ։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Իրանի ԱԳՆ-ն զգուշացրել է Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ այն գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են ճգնաժամ առաջացնել երկկողմ հարաբերություններում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի հայտարարությունները։ Վերջինս Շուշիում տեղի ունեցած միջոցառման ժամանակ մասնավորապես ասել է, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա։
Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը, Քանանին ասել է, որ երկու ժողովուրդների հարաբերությունները «անխախտելի են և ունեն խորը մշակութային ու պատմական արմատներ»։
Դիվանագետը նաև կոչ է արել ադրբեջանական կողմին խուսափել գործողություններից կամ դիրքորոշումներից, որոնք չեն համապատասխանում երկու երկրների շահերին և ծառայում են այլ խաղացողների շահերին, որոնք փորձում են լարվածություն և ճգնաժամ ստեղծել Թեհրան-Բաքու հարաբերություններում։
ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Իրանը պատրաստ է ադրբեջանական կողմի հետ վիճելի հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով և կարևորում է երկու երկրների շահերի պաշտպանության դիվանագիտական մեթոդներն ու բարիդրացիության սկզբունքները։
Մայիսի 5-ին Իրանը պերսոնա նոն գրատա է հայտարարել ադրբեջանցի չորս դիվանագետների։ Դրան նախորդել էին Բաքվի նմանատիպ գործողությունները Ադրբեջանում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցների նկատմամբ։
Ադրբեջանը և Իսրայելն ընդդեմ Իրանի. ի՞նչ մեսիջ են պարունակում իսրայելցի պաշտոնյաների այցերը
Լրահոս
0