00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմում անհետ կորածների ծնողները պետք է ստանան տուժողի կարգավիճակ. ՄԻՊ

Պատերազմում անհետ կորածների ծնողները պետք է ստանան տուժողի կարգավիճակ. ՄԻՊ
Բաժանորդագրվել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է իր նախաձեռնության մասին, որով առաջարկվում է 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներին տալ տուժողի կարգավիճակ։
44-օրյա պատերազմի հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների անդամները պետք է նախաձեռնված քրեական վարույթներով ունենան տուժողի կարգավիճակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը անհետ կորած զինծառայողների հարազատների հետ վերջին հանդիպման ժամանակ հայտնել է նրանց հուզող հարցերի շուրջ պարբերաբար քննարկումներ կազմակերպելու պատրաստակամության մասին` նշելով, որ ծնողների բարձրացրած հարցերն իր անմիջական ուշադրության ներքո են, և պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվելուց հետո կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ։
Մանասյանի հավաստմամբ` ՀՀ սահմանադրաիրավական ակտերի, մարդու իրավունքներին առնչվող միջազգային չափանիշների, ինչպես նաև տարբեր դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում են, որ պատերազմում անհետ կորածների ծնողներն իհարկե կարող են ունենալ տուժողի կարգավիճակ։
ՄԻՊ–ի աշխատակազմն իր ուսումնասիրությունն արդեն իսկ ուղարկել է իրավասու պետական մարմիններին` հույս ունենալով, որ գործընթացը մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների հիմքով կստանա պատշաճ լուծում։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչ Նիկոլ Նասենի հետ օրեր առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նույնպես բարձրաձայնել ենք պատերազմում անհետ կորած զինծառայողների և գերիների հարցը` նրանց խնդրելով հնարավորինս երաշխավորել պատերազմի հետևանքով գերիների, ինչպես նաև անհետ կորածների իրավահաջորդների հիմնարար իրավունքների պաշտպանությունը, քանի որ խնդիրը կենսական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի համար, այլև արդիական է միջազգային կառույցների տեսանկյունից, հետևաբար պահանջում է համարժեք գործիքակազմի կիրառում»,– ասաց Մանասյանը։
Նա վկայակոչեց այն ծնողներին, որոնք մտահոգություն են հայտնում, թե իրենց որդիներն ամենևին էլ անհետ կորած չեն և այս պահին գտնվում են ադրբեջանական բանտերում, հետևաբար պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ անձինք հայտնաբերվեն, նրանց իրավունքները պաշտպանվեն և հնարավոր լինի ապահովել հայրենադարձումը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության տվյալներով` հայկական կողմից 975 քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է, որոնցից 777-ը` Ղարաբաղյան առաջին պատերազմի, 196-ը` 44-օրյա պատերազմի, 2-ը` 2022–ի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով։
Ըստ ԿԽՄԿ տվյալների` հակամարտության 2020, 2021 թթ-ի և 2022 թ. սեպտեմբերի սրացումների հետևանքով Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում 309 անձ։
Լրահոս
0