00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն ու Ալիևը մայիսի 14–ին կհանդիպեն Բրյուսելում

© Photo : European Union ©Philippe Samyn and Partners architects and engineers - lead and design Partner Studio Valle Progettazioni architects Buro Happold engineers ©Colour compositions by Georges MeurantՆիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2023
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բանակցությունները կկայանան Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն այս կիրակի կհանդիպեն Բրյուսելում և բանակցություններ կանցկացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Տեղեկությունը հայտնում է Financial Times–ը` վկայակոչելով 3 պաշտոնյաների, որոնք մասնակցում են հանդիպման կազմակերպմանը։
Թերթը նշում է, որ արևմտյան դաշնակիցներն ակտիվացնում են միջնորդական ջանքերը` սահմանին ռազմական գործողությունների վերջին բռնկումից, լարվածության աճից հետո: Ի դեպ, սահմանի վերաբերյալ թերթն օգտագործում է «վիճելի» տերմինը։
Ինչպես գրում է Financial Times-ը` Մյունխենից հետո սա առաջին անգամն է, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ են հանդիպում։ Այն հաջորդում է Վաշինգտոնում երկու երկրների արտգործնախարարների անցկացրած ակտիվ բանակցություններին։
«Բրյուսելի հանդիպումը «առաջընթացի կարևոր նշան է»,- Financial Times–ին ասել է երեք պաշտոնյաներից մեկը անանունության պայմանով` հավելելով, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ջանքերը «փոխադարձաբար ամրապնդող» և «փոխլրացնող գործընթացներ են»:
Նշենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Բայրամովի և Միրզոյանի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։
Նախատեսվում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հունիսի 1-ին ևս մեկ հանդիպում կանցկացնեն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Մոլդովայում եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակներում, թերթին հայտնել են երկու պաշտոնյաները:
Միշելի և Ալիևի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից։ Փաշինյանի մամուլի խոսնակը չի պատասխանել թերթի մեկնաբանության խնդրանքին։
«Ադրբեջանն իրեն բավականին հարմարավետ է զգում Շառլ Միշելի առաքելության հետ, քանի որ ԵՄ -ն թաքնված օրակարգ չունի»,- ասել է Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը: Նա հավելել է, որ ԵՄ գործընթացի շրջանակներում մշակվել են բանակցությունների «առանցքային հայեցակարգերը» և դրանց կառուցվածքը:
Թերթը գրում է, որ այս անգամ բանակցությունների առանցքային թեման լինելու է Լաչինի միջանցքում՝ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհին հսկիչ անցակետ տեղադրելու Ադրբեջանի վերջին որոշումը։ Բանակցությունների ընթացքում քննարկվելու են նաև սահմանագծման, գերիների փոխանակման և ականազերծման խնդիրներ։
Ընդ որում, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հաջիևը թերթի հետ զրույցում նշել է, որ Բաքուն ճկունություն է ցուցաբերում տարբեր հարթակներում հանդիպումների հարցում՝ լինի դա Մոսկվայում, Վաշինգտոնում, թե Բրյուսելում: Նրա խոսքով՝ արդյունքների հասնելու համար գործընթացը պետք է ավելի ներառական լինի։
«Ռուսաստանը կարող է արդյունավետորեն նպաստել տարածաշրջանում խաղաղության պահպանման գործընթացին: Բայց ճիշտ է նաև այն, որ Ռուսաստանը շատ մտահոգված է Ուկրաինայի պատերազմով»,– հավելել է Հաջիևը։
Հիշեցնենք, որ 2022–ի փետրվարի 18–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Լրահոս
0