https://arm.sputniknews.ru/20230508/brncqamarti-ashkharhi-arajnutjun-narek-manasjany-haghtec-ruslan-aslikjany-partvec-59331393.html
Բռնցքամարտի աշխարհի առաջնություն. Նարեկ Մանասյանը հաղթեց, Ռուսլան Ասլիկյանը պարտվեց
Բռնցքամարտի աշխարհի առաջնություն. Նարեկ Մանասյանը հաղթեց, Ռուսլան Ասլիկյանը պարտվեց
Sputnik Արմենիա
54 կգ քաշային կարգում Ռուսլան Ասլիկյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից, որտեղ 0-5 հաշվով պարտվեց վենեսուելացի Յոել Ֆինոլ Ռիվասին։ 08.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-08T16:10+0400
2023-05-08T16:10+0400
2023-05-08T16:13+0400
բռնցքամարտ
բռնցքամարտիկ
բռնցքամարտի աշխարհի առաջնություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/08/59331080_43:0:1280:696_1920x0_80_0_0_cf92281abf5443c656ac04d69316ec8b.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի, Sputnik- Խաչիկ Չախոյան. Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը։ Մրցումային հերթական օրը իրենց մենամարտերն են անցկացրել Հայաստանի հավաքականի երկու բռնցքամարտիկ՝ Ռուսլան Ասլիկյանն ու Նարեկ Մանասյանը։54 կգ քաշային կարգում Ռուսլան Ասլիկյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից, որտեղ 0-5 հաշվով պարտվեց վենեսուելացի Յոել Ֆինոլ Ռիվասին։1/8 եզրափակչում 92կգ քաշային Նարեկ Մանասյանը մենամարտեց իրանցի Պուրիա Ամիրիի հետ: Հայ բռնցքամարտիկին աջակցողները երաժշտությամբ ողջունեցին մեր մարզիկին, ու մենամարտի ընթացքում անընդհատ հնչում էր հայկական երաժշտությունը։ Առաջին ռաունդում Նարեկը զգալի առավելություն ուներ, ու մրցավարները 4։1 հաշվով առավելությունը տվեցին Մանասյանին։ Երկրորդ ու երրորդ ռաունդներում էլ Նարեկը առանց ավելորդ ռիսկի դիմելու պահպանեց իր առավելությունն ու հաղթեց մրցակցին։ Հայ մարզիկներն այսօր հաղթանակներ են տոնել բռնցքամարտի աշխարհի առաջնությունումԱյսօր երկոյան 86կգ քաշային կարգում քառորդ եզրափակիչի ուղեգրի համար մենամարտելու է Ռաֆայել Հովհաննիսյանը, որի մրցակիցն է լինելու թուրք Հական Քոչը։Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մրցատեղի էր մեկնել 11 բռնցքամարտիկով։ Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) և Դավիթ Չալոյանը (92+ կգ) արդեն պարտվել ու լքել են մրցաշարը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/08/59331080_494:0:1263:577_1920x0_80_0_0_edcda98375482666f8d4b72818b18e2d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բռնցքամարտ, բռնցքամարտիկ, բռնցքամարտի աշխարհի առաջնություն, հայաստան
բռնցքամարտ, բռնցքամարտիկ, բռնցքամարտի աշխարհի առաջնություն, հայաստան
Բռնցքամարտի աշխարհի առաջնություն. Նարեկ Մանասյանը հաղթեց, Ռուսլան Ասլիկյանը պարտվեց
16:10 08.05.2023 (Թարմացված է: 16:13 08.05.2023) 54 կգ քաշային կարգում Ռուսլան Ասլիկյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից, որտեղ 0-5 հաշվով պարտվեց վենեսուելացի Յոել Ֆինոլ Ռիվասին։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի, Sputnik- Խաչիկ Չախոյան. Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը։ Մրցումային հերթական օրը իրենց մենամարտերն են անցկացրել Հայաստանի հավաքականի երկու բռնցքամարտիկ՝ Ռուսլան Ասլիկյանն ու Նարեկ Մանասյանը։
54 կգ քաշային կարգում Ռուսլան Ասլիկյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից, որտեղ 0-5 հաշվով պարտվեց վենեսուելացի Յոել Ֆինոլ Ռիվասին։
1/8 եզրափակչում 92կգ քաշային Նարեկ Մանասյանը մենամարտեց իրանցի Պուրիա Ամիրիի հետ: Հայ բռնցքամարտիկին աջակցողները երաժշտությամբ ողջունեցին մեր մարզիկին, ու մենամարտի ընթացքում անընդհատ հնչում էր հայկական երաժշտությունը։ Առաջին ռաունդում Նարեկը զգալի առավելություն ուներ, ու մրցավարները 4։1 հաշվով առավելությունը տվեցին Մանասյանին։ Երկրորդ ու երրորդ ռաունդներում էլ Նարեկը առանց ավելորդ ռիսկի դիմելու պահպանեց իր առավելությունն ու հաղթեց մրցակցին։
Այսօր երկոյան 86կգ քաշային կարգում քառորդ եզրափակիչի ուղեգրի համար մենամարտելու է Ռաֆայել Հովհաննիսյանը, որի մրցակիցն է լինելու թուրք Հական Քոչը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մրցատեղի էր մեկնել 11 բռնցքամարտիկով։ Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) և Դավիթ Չալոյանը (92+ կգ) արդեն պարտվել ու լքել են մրցաշարը։