https://arm.sputniknews.ru/20230508/artur-umrshatjany-nvor-pashtvon-e-stacel-pnum-59357432.html
Արթուր Ումրշատյանը նոր պաշտոն է ստացել ՊՆ–ում
Արթուր Ումրշատյանը նոր պաշտոն է ստացել ՊՆ–ում
Sputnik Արմենիա
Ումրշատյանը ՀՀ Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության պետի պաշտոնից ազատվել էր 2023 թվականի փետրվարի 16-ին: 08.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-08T22:50+0400
2023-05-08T22:50+0400
2023-05-08T23:00+0400
հայաստան
պաշտոն
արթուր ումրշատյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/08/28216611_0:0:1601:901_1920x0_80_0_0_628a7d6518de4f6b6c121bc1284119bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՆԳՆ պարեկային ծառայության նախկին ղեկավար Արթուր Ումրշատյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի տեղակալ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:Նշենք, որ Արթուր Ումրշատյանը ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության պետի պաշտոնից (նշանակվել էր 2021 թվականի հուլիսի 8-ին) ազատվել էր 2023 թվականի փետրվարի 16-ին Երևանում տեղի ունեցած աղմկահարույց դեպքից հետո։Հիշեցնենք` փետրվարի 10-ին` ժամը 23.30-ի սահմաններում, «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը հանդիպակաց երթևեկել էր Աբովյան փողոցում, չէր ենթարկվել ոստիկանության ծառայողների «Կանգ առ» ազդանշանին, մեքենան վարել էր հետիոտնի համար նախատեսված մասով, վրաերթի էր ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել և վնասել էր պարեկային 3 և քաղաքացիների 8 մեքենաներ։Այդ ամենը կանխելու և մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով պարեկները կրակել էին «Համմերի» անվադողերի ուղղությամբ։ Վարորդը, թողնելով մեքենան Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ, դիմել էր փախուստի:Մեքենայի վարորդը` Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 1997թ․ ծնված Գ․Ս․-ն, ձերբակալվել էր: Նրա մոտ հայտնաբերվել էր ընդհանուր 1,9 գրամ քաշով, թղթի մեջ փաթեթավորած, թմրանյութին նմանվող զանգված:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/08/28216611_74:0:1498:1068_1920x0_80_0_0_2ce3876de2ec3544cd1e757e4092bfc7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պաշտոն, արթուր ումրշատյան
հայաստան, պաշտոն, արթուր ումրշատյան
Արթուր Ումրշատյանը նոր պաշտոն է ստացել ՊՆ–ում
22:50 08.05.2023 (Թարմացված է: 23:00 08.05.2023) Ումրշատյանը ՀՀ Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության պետի պաշտոնից ազատվել էր 2023 թվականի փետրվարի 16-ին:
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՆԳՆ պարեկային ծառայության նախկին ղեկավար Արթուր Ումրշատյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի տեղակալ: Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Նշենք, որ Արթուր Ումրշատյանը ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության պետի պաշտոնից (նշանակվել էր 2021 թվականի հուլիսի 8-ին)
ազատվել էր 2023 թվականի փետրվարի 16-ին Երևանում տեղի ունեցած աղմկահարույց դեպքից հետո։
Հիշեցնենք` փետրվարի 10-ին` ժամը 23.30-ի սահմաններում, «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը հանդիպակաց երթևեկել էր Աբովյան փողոցում, չէր ենթարկվել ոստիկանության ծառայողների «Կանգ առ» ազդանշանին, մեքենան վարել էր հետիոտնի համար նախատեսված մասով, վրաերթի էր ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել և վնասել էր պարեկային 3 և քաղաքացիների 8 մեքենաներ։
Այդ ամենը կանխելու և մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով պարեկները կրակել էին «Համմերի» անվադողերի ուղղությամբ։ Վարորդը, թողնելով մեքենան Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ, դիմել էր փախուստի:
Մեքենայի վարորդը` Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 1997թ․ ծնված Գ․Ս․-ն,
ձերբակալվել էր: Նրա մոտ
հայտնաբերվել էր ընդհանուր 1,9 գրամ քաշով, թղթի մեջ փաթեթավորած, թմրանյութին նմանվող զանգված: