https://arm.sputniknews.ru/20230508/ajsuhet-pvosalcman-ashkhatanq-kanen-miajn-asfalti-gvortsaran-unecvogh-ynkerutjunnery-avinjan-59309686.html
Այսուհետ փոսալցման աշխատանք կանեն միայն ասֆալտի գործարան ունեցող ընկերությունները. Ավինյան
Այսուհետ փոսալցման աշխատանք կանեն միայն ասֆալտի գործարան ունեցող ընկերությունները. Ավինյան
Sputnik Արմենիա
համապատասխան տեխնիկական հնարավորություններ, այսուհետ չեն կարողանա տենդերներին մասնակցել։ 08.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-08T11:44+0400
2023-05-08T11:44+0400
2023-05-08T12:10+0400
երևան
ասֆալտ
տիգրան ավինյան
ճանապարհ
երևանի քաղաքապետարան
երևանի ավագանի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/09/28612373_0:35:1600:935_1920x0_80_0_0_f4df7789c73880486d568d5b6b8f157b.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Երևանի փողոցների փոսալցման աշխատանքներ այսուհետ կկատարեն միայն այն ընկերությունները, որոնք կունենան տեխնիկական համապատասխան միջոցներ, այդ թվում` ասֆալտի գործարան։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։Ասֆալտ փռողը չի կարող գործ անել. ե՞րբ կավարտվի Կոռնիձորի ճանապարհի շինարարությունըՇինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը, զեկուցելով Երևան քաղաքի վարչական շրջանների փողոցների ասֆալտբետոնե ծածկի փոսանորոգման աշխատանքների մասին, ներկայացրեց, որ կապալառու ընկերություններից երկուսի հետ լուրջ խնդիր կա։Գրիգորյանի խոսքով` սկզբնական շրջանում այդ երկու ընկերություններին կցել են այն գործընկերներին, որոնք ունեն ասֆալտի գործարաններ, որպեսզի նրանց հետ համագործակցեն։Բայց քաղաքապետարանը չի կարող մշտապես այդ գործն իրականացնել, քանի որ նշված ընկերությունները տենդեր են շահել։Ավինյանն իր հերթին հարց բարձրացրեց, թե տեխնիկական առաջադրանքում ինչու չի եղել կետ, որ տենդերին մասնակցող կապալառուներն ունենան տեխնիկական համապատասխան միջոցներ, այդ թվում` ասֆալտի գործարան, որպեսզի փորած փոսը 10-15 օր դրանք բաց չմնա։«Մենք ուզում ենք, որ փոսերը տեղում քանդվեն և փոսալցվեն նույն օրը։ Այն ընկերությունները, որոնք չունեն այդ հնարավորությունները, ավտոմատ չեն մասնակցի տենդերներին»,–ասաց Ավինյանը։Նա հանձնարարեց ծագած խնդիրները հնարավորինս շուտ լուծել։Երևանի քաղաքապետարանն Ավանում 3 ապօրինի շինություն է քանդել. լուսանկարներ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/09/28612373_0:0:1600:1201_1920x0_80_0_0_22cd523fd59d8e87d1b7b7bd61f939f0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, ասֆալտ, տիգրան ավինյան, ճանապարհ, երևանի քաղաքապետարան, երևանի ավագանի
երևան, ասֆալտ, տիգրան ավինյան, ճանապարհ, երևանի քաղաքապետարան, երևանի ավագանի
Այսուհետ փոսալցման աշխատանք կանեն միայն ասֆալտի գործարան ունեցող ընկերությունները. Ավինյան
11:44 08.05.2023 (Թարմացված է: 12:10 08.05.2023) համապատասխան տեխնիկական հնարավորություններ, այսուհետ չեն կարողանա տենդերներին մասնակցել։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Երևանի փողոցների փոսալցման աշխատանքներ այսուհետ կկատարեն միայն այն ընկերությունները, որոնք կունենան տեխնիկական համապատասխան միջոցներ, այդ թվում` ասֆալտի գործարան։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը, զեկուցելով Երևան քաղաքի վարչական շրջանների փողոցների ասֆալտբետոնե ծածկի փոսանորոգման աշխատանքների մասին, ներկայացրեց, որ կապալառու ընկերություններից երկուսի հետ լուրջ խնդիր կա։
«Մենք լուրջ խնդիր ունենք մեր փոսալցման շինարարական ընկերությունների հետ` հատկապես երկուսի, որոնք շահել են 10 լոտ։ Թե՛ տեխնիկապես, թե՛ հնարավորություններով չեն կարողանում ամբողջ ծավալով, մի քանի խմբերով աշխատանք իրականացնել։ Դրա հետ մեկտեղ իրենք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ»,–ասաց նա։
Գրիգորյանի խոսքով` սկզբնական շրջանում այդ երկու ընկերություններին կցել են այն գործընկերներին, որոնք ունեն ասֆալտի գործարաններ, որպեսզի նրանց հետ համագործակցեն։
Բայց քաղաքապետարանը չի կարող մշտապես այդ գործն իրականացնել, քանի որ նշված ընկերությունները տենդեր են շահել։
«Ընկերություններից մեկին տրվել է 3 նկատողություն և արդեն պայմանագիրը կխզվի, մյուսի մասով կա մեկ նկատողություն»,–ասաց նա։
Ավինյանն իր հերթին հարց բարձրացրեց, թե տեխնիկական առաջադրանքում ինչու չի եղել կետ, որ տենդերին մասնակցող կապալառուներն ունենան տեխնիկական համապատասխան միջոցներ, այդ թվում` ասֆալտի գործարան, որպեսզի փորած փոսը 10-15 օր դրանք բաց չմնա։
«Մենք ուզում ենք, որ փոսերը տեղում քանդվեն և փոսալցվեն նույն օրը։ Այն ընկերությունները, որոնք չունեն այդ հնարավորությունները, ավտոմատ չեն մասնակցի տենդերներին»,–ասաց Ավինյանը։
Նա հանձնարարեց ծագած խնդիրները հնարավորինս շուտ լուծել։