https://arm.sputniknews.ru/20230507/gjumrium-ezrapakvec-hay-at-jazz-amenamja-jazajin-paratvony-59298141.html
Գյումրիում եզրափակվեց HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը
Գյումրիում եզրափակվեց HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը
Sputnik Արմենիա
«Հայը՝ ջազում, ջազը՝ բակում…» ենթախորագրով փառատոնն այս տարի անցկացվում էր 5-րդ անգամ։ 07.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-07T20:13+0400
2023-05-07T20:13+0400
2023-05-07T20:31+0400
ջազ
գյումրի
համերգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/07/59298352_0:300:1600:1200_1920x0_80_0_0_940424d4801511667cdc2ac40ca23ea8.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահի բակում VAHAGN AND ARTYOM դուետի կատարումներով (Վահագն Հայրապետյան- ստեղնաշարային գործիքներ, Արտյոմ Մանուկյան-թավջութակ) եզրափակվեց HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը:«Հայը՝ ջազում, ջազը՝ բակում…» ենթախորագրով փառատոնն այս տարի անցկացվում էր 5-րդ անգամ. մայիսի 5-ից սկսած ջազային համերգների հարթակներն էին Գյումրու թանգարանների բակերը։ Համերգի ավարտին Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը շնորհակալություն հայտնեց «Մանուկյան» ընկերությանը և երաժիշտներին՝ այս օրերին Գյումրիին ջազային տրամադրություն պարգևելու, իսկ ջազի սիրահարներին՝ համերգներին ներկա լինելու համար: Ի դեպ, այսօր համերգին իր ներկայությամբ պատվել էր նաև Շիրակի թեմի առաջնորդը:Գյումրին ունի ջազային ավանդույթներ ու նվիրյալներ, պետք է միայն աջակցություն՝ վստահեցնում է «Ջազի հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կամո Մովսեսյանը: «Սա շատ լավ ավանդույթ է, որը պետք է զարգացնել: Եթե այս փառատոնը այսուհետ ավելի լուրջ աջակցություն ստանա պետության և քաղաքապետարանի կողմից, կարծում եմ կտա այնպիսի արդյունք, որ անգամ աջակցողները չեն կարող պատկերացնել»,-նշեց Կամո Մովսեսյանը:Նշենք, որ ի տարբերություն սովորական շնորհակալագրերի, ջազային բենդերն արժանացան «Ջազագրերի»:HAY-AT JAZZ անցկացվում է ամեն տարի՝ 2017 թվականից սկսած (բացառությամբ 2018 ու 2021 թթ.): Այս տարի փառատոնն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/07/59298352_0:0:1600:1200_1920x0_80_0_0_2ef674936648c1214f67a70175d80aa5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջազ, գյումրի, համերգ
Գյումրիում եզրափակվեց HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը
20:13 07.05.2023 (Թարմացված է: 20:31 07.05.2023) «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում…» ենթախորագրով փառատոնն այս տարի անցկացվում էր 5-րդ անգամ։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահի բակում VAHAGN AND ARTYOM դուետի կատարումներով (Վահագն Հայրապետյան- ստեղնաշարային գործիքներ, Արտյոմ Մանուկյան-թավջութակ) եզրափակվեց HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը:
«Հայը՝ ջազում, ջազը՝ բակում…» ենթախորագրով փառատոնն այս տարի անցկացվում էր 5-րդ անգամ. մայիսի 5-ից սկսած ջազային համերգների հարթակներն էին Գյումրու թանգարանների բակերը։
Համերգի ավարտին Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը շնորհակալություն հայտնեց «Մանուկյան» ընկերությանը և երաժիշտներին՝ այս օրերին Գյումրիին ջազային տրամադրություն պարգևելու, իսկ ջազի սիրահարներին՝ համերգներին ներկա լինելու համար: Ի դեպ, այսօր համերգին իր ներկայությամբ պատվել էր նաև Շիրակի թեմի առաջնորդը:
«Այս երաժշտությունը կպչում է սրտիդ ու վերջ, սա լեզու չէ, որ հասկանաս, կամ չէ, իսկ այստեղ՝ այս անմիջական մթնոլորտն ու բակերն են մեզ ուժ տալիս: Սա հրաշք էներգետիկ դաշտ է»,-համերգի ավարտին Spitnik Արմենիայի հետ զրույցում ասաց հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանը վստահեցնելով՝ Գյումրի էլի է գալու:
Գյումրին ունի ջազային ավանդույթներ ու նվիրյալներ, պետք է միայն աջակցություն՝ վստահեցնում է «Ջազի հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կամո Մովսեսյանը:
«Սա շատ լավ ավանդույթ է, որը պետք է զարգացնել: Եթե այս փառատոնը այսուհետ ավելի լուրջ աջակցություն ստանա պետության և քաղաքապետարանի կողմից, կարծում եմ կտա այնպիսի արդյունք, որ անգամ աջակցողները չեն կարող պատկերացնել»,-նշեց Կամո Մովսեսյանը:
Նշենք, որ ի տարբերություն սովորական շնորհակալագրերի, ջազային բենդերն արժանացան «Ջազագրերի»:
HAY-AT JAZZ անցկացվում է ամեն տարի՝ 2017 թվականից սկսած (բացառությամբ 2018 ու 2021 թթ.): Այս տարի փառատոնն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ: