00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կեղծ տեղեկություններ է տալիս. մասնագետները վերլուծում են Փաշինյանի` Ստալինի մասին ելույթը

© PhotoՆիկոլ Փաշինյանը Չեխիայում հայ համայնքի հետ հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը Չեխիայում հայ համայնքի հետ հանդիպմանը - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2023
Նիկոլ Փաշինյանը Չեխիայում հայ համայնքի հետ հանդիպմանը
Բաժանորդագրվել
Քաղաքական գործիչը շեշտում է` Ստալինը Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած ղեկավար է, իսկ Փաշինյանը` պարտված։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Կան արխիվային նյութեր, որոնք կարող են ամեն ինչ իրենց տեղը դնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, ՀԽՍՀ կոմկուսի վերջին քարտուղար Արամ Սարգսյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։
Փաշինյանը Պրահայում ասել է. «Երբ Գերմանիան հարձակվել է Ռուսաստանի վրա, երկար ժամանակ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի գտնվելու վայրը չեն իմացել։ Նրան գտել են իր կեցավայրում, հատակին պառկած։ Սկզբում մտածել են` մահացել է։ Պարզվել է` Ստալինը ողջ-առողջ է, բայց պատերազմը սկսելու լուրը քանդել էր նրան, որովհետև «Չհարձակման մասին» պայմանագիր էր ստորագրել Գերմանիայի հետ, և իր ամբողջ հաշվարկն այն էր, որ պատերազմ Գերմանիայի հետ չի լինելու։ Ըստ վկայությունների՝ նա 3 օր բերանքսիվայր պառկած է եղել, մինչև համոզել են՝ դու ես այդ վիճակում, բա մենք ի՞նչ վիճակում ենք, վեր կաց, ինչ-որ մի բան պետք է անեն»։
Երբ Փաշինյանին խնդրել են նշել տեղեկության աղբյուրը, նա ասել է` այդ մասին պատմվում է շատ վավերագրական ֆիլմերում, վերնագիր չի կարող նշել, բայց վստահ է, որ այս պատմությունը փաստագրված է։
«Անհեթեթություն է, կան արխիվային նյութեր այդ օրերի մասին, և դրանք չեն հաստատում այդ պարոնի ասածը։ Իր ցանկությունն այն է, որ իրեն անընդհատ ինչ–որ մեկը քննարկի, մեկնաբանի։ Վերջերս էլ ինքը Հիսուս Քրիստոս էր...»,– ասաց Սարգսյանը։
Նրա կարծիքով` Փաշինյանի հայտարարություններում լրջություն, տրամաբանություն կամ ճշմարտություն փնտրել պետք չէ։ Դեմկուսի նախագահը շեշտեց` նա նման անհեթեթություններով փորձ է անում արդարացնելու իր անկարողությունը, անգործությունը հայրենիքի պաշտպանության, անվտանգության ապահովման հարցում։
«Հանուն ինչի՞ է դա ասել։ Իր անճարակությունը արդարացնելու համար։ Իբր «պատմական» օրինակ է բրում։ Ստալինը կարողացել է Հայրենական մեծ պատերազմում հաղթել, իսկ ինքը պարտվել է, ոչ թե մեր ժողովուրդը կամ բանակն են պարտվել, այլ հենց ինքը»,– հավելեց Սարգսյանը։
Փաշինյանի ելույթին անդրադարձել է նաև ռազմաքաղաքական լրագրության կենտրոնի փորձագետ Բորիս Ռոժինը` նշելով, որ սա հին, դեռևս խրուշչովյան ժամանակների պատմություն է, ընդ որում՝ վաղուց մերկացված։

«Ստալինի այցելությունների մատյանները վաղուց գաղտնազերծվել են Կրեմլում, և լավ հայտնի է, թե ինչ էր անում Ստալինը պատերազմի առաջին օրերին և ում հետ էր աշխատում՝ նացիստական Գերմանիայի հարձակման պայմաններում երկիրը վերակառուցելով ռազմական ռելսերի վրա»,– գրել է Ռոժինը տելեգրամյան ալիքում։

Նա նաև հրապարակել է պատերազմի առաջին մեկ շաբաթվա ընթացքում Ստալինի հանդիպումների ժամանակացույցը` ըստ Կրեմլի մատյանների։ Ստալինը Կրեմլի իր գրասենյակում ամեն օր ընդունել է 8-ից 30 ռազմական և պետական գործիչների: Նրանց թվում են արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Վյաչեսլավ Մոլոտովը, ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահի տեղակալ Լև Մեխլիսը, գլխավոր շտաբի պետ, ԽՍՀՄ պաշտպանության ժողովրդական կոմիսարի տեղակալ Գեորգի Ժուկովը, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Անաստաս Միկոյանը և այլք։
Ռոժինը նաև անդրադարձել է այն հանգամանքին, որ Փաշինյանը նման հայտարարություն է արել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 78-ամյակի նախաշեմին։
«Ուզում եք գնդակահարեք՝ խնդիր չկա, ես համաձայն եմ». Փաշինյան
Լրահոս
0