https://arm.sputniknews.ru/20230506/grvogh-prilepini-dem-mahapvordzy-tsragrvats-er-kiny-manramasner-e-hajtnel-nra-vitshaki-masin-59264889.html
Գրող Պրիլեպինի դեմ մահափորձը ծրագրված էր. կինը մանրամասներ է հայտնել նրա վիճակի մասին
Գրող Պրիլեպինի դեմ մահափորձը ծրագրված էր. կինը մանրամասներ է հայտնել նրա վիճակի մասին
Sputnik Արմենիա
Ընտանիքը տարիներ շարունակ սպառնալիքներ է ստացել, բայց այս դեպքից առաջ սպառնալիք չի եղել։ 06.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-06T15:19+0400
2023-05-06T15:19+0400
2023-05-06T15:21+0400
ռուսաստան
նիժնի նովգորոդ
պայթյուն
զախար պրիլեպին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/06/59262587_0:48:1194:720_1920x0_80_0_0_3c6b0d76976976a46e237d266810e604.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Ռուս գրող և քաղաքական գործիչ Զախար Պրիլեպինի դեմ մահափորձը նախապատրաստված է եղել։ Տեղեկությունը RT–ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիժնի Նովգորոդի մարզում` անտառային խուլ հատվածում, պայթեցրել են ռուս գրող և քաղաքական գործիչ Զախար Պրիլեպինի մեքենան, վարորդը մահացել է, Պրիլեպինը` վնասվածքներ ստացել։ Պայթյուն հետևանքով մեքենայի մոտ` հողի մեջ, 1,5 մետր խորությամբ փոս է գոյացել։ Զախար Պրիլեպինի կինը՝ Մարիան, REN TV-ի հետ զրույցում մեկնաբանել է գրողի դեմ մահափորձի մասին տեղեկությունը։«Զախարը ողջ է, նրան բժշկական օգնություն է ցուցաբերվում»,– ասել է նա:Մարիան հավելել է, որ իրենց ընտանիքը երկար տարիներ բազմաթիվ սպառնալիքներ է ստացել, սակայն կոնկրետ այս ահաբեկչությունից առաջ սպառնալիքներ չեն եղել: Ոստիկանները պարզում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։Ինչպես հայտնում են ՌԴ ՆԳՆ–ից, ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը կասկածվում է Պրիլեպինի դեմ մահափորձի կազմակերպման գործում։Ի՞նչ է հայտնի Պրիլեպինի վիճակի մասինՊայթյունի հետևանքով նա կոտրվածքներ և ուղեղի ցնցում է ստացել: Նրան անմիջապես տեղափոխել են Նիժնի Նովգորոդի Սեմաշկոյի անվան տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց։ Mash տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ նա գիտակից է եղել և շփվել է բժիշկների հետ։ Զախար Պրիլեպինին ուղղաթիռով կտեղափոխեն Մոսկվա։
նիժնի նովգորոդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/06/59262587_181:0:1182:751_1920x0_80_0_0_434c95478ee24a1e8962331dec092a36.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, նիժնի նովգորոդ, պայթյուն, զախար պրիլեպին
ռուսաստան, նիժնի նովգորոդ, պայթյուն, զախար պրիլեպին
Գրող Պրիլեպինի դեմ մահափորձը ծրագրված էր. կինը մանրամասներ է հայտնել նրա վիճակի մասին
15:19 06.05.2023 (Թարմացված է: 15:21 06.05.2023) Ընտանիքը տարիներ շարունակ սպառնալիքներ է ստացել, բայց այս դեպքից առաջ սպառնալիք չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Ռուս գրող և քաղաքական գործիչ Զախար Պրիլեպինի դեմ մահափորձը նախապատրաստված է եղել։ Տեղեկությունը
RT–ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
«Խոսքը ռուսական աշխարհի գաղափարախոսների նպատակաուղղված ոչնչացման մասին է։ Ինչպես արդեն բազմիցս ասվել է, Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչությունում և Անվտանգության խորհրդում կա այդ մարդկանց չեզոքացման ցուցակ: Կասկած չկա, որ սա պատվիրված պատմություն է», - ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիժնի Նովգորոդի մարզում` անտառային խուլ հատվածում,
պայթեցրել են ռուս գրող և քաղաքական գործիչ Զախար Պրիլեպինի մեքենան, վարորդը մահացել է, Պրիլեպինը` վնասվածքներ ստացել։ Պայթյուն հետևանքով մեքենայի մոտ` հողի մեջ, 1,5 մետր խորությամբ փոս է գոյացել։
Զախար Պրիլեպինի կինը՝ Մարիան,
REN TV-ի հետ զրույցում մեկնաբանել է գրողի դեմ մահափորձի մասին տեղեկությունը։
«Զախարը ողջ է, նրան բժշկական օգնություն է ցուցաբերվում»,– ասել է նա:
Մարիան հավելել է, որ իրենց ընտանիքը երկար տարիներ բազմաթիվ սպառնալիքներ է ստացել, սակայն կոնկրետ այս ահաբեկչությունից առաջ սպառնալիքներ չեն եղել: Ոստիկանները պարզում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։
Ինչպես հայտնում են ՌԴ ՆԳՆ–ից, ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը կասկածվում է Պրիլեպինի դեմ մահափորձի կազմակերպման գործում։
Ի՞նչ է հայտնի Պրիլեպինի վիճակի մասին
Պայթյունի հետևանքով նա կոտրվածքներ և ուղեղի ցնցում է ստացել: Նրան անմիջապես տեղափոխել են Նիժնի Նովգորոդի Սեմաշկոյի անվան տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց։ Mash տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ նա գիտակից է եղել և շփվել է բժիշկների հետ։ Զախար Պրիլեպինին ուղղաթիռով կտեղափոխեն Մոսկվա։