00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
14 ր
Ուղիղ եթեր
18:00
14 ր
Ուղիղ եթեր
19:00
16 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:39
3 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թուրքիայի ՊՆ ղեկավարը խոսել է Երևանի և Բաքվի միջև նոր էսկալացիայի սպառնալիքի մասին

© AP Photo / Virginia MayoՀուլուսի Աքար
Հուլուսի Աքար - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2023
Հուլուսի Աքար
Բաժանորդագրվել
Հուլուսի Աքարի կարծիքով՝ որքան երկար է ձգձգվում համաձայնագրի ստորագրումը, այնքան մեծանում է նոր հակամարտության ռիսկը:
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի երկայնքով պարբերական բախումներն ու լարվածությունը մտահոգիչ են։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն իր հոդվածում, որը հրապարակվել է «TRT World» պարբերականում։ Թուրք նախարարը խոսել է նաև նոր էսկալացիայի սպառնալիքի և խաղաղության համաձայնագրին հասնելու ճանապարհին հաջողության բացակայության մասին։
«Իրավիճակն անկայուն է, և խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման մեր հույսն աստիճանաբար կորչում է․.. Թեև հակամարտությունն այժմ սառեցված է, սակայն ռազմական գործողությունների վերսկսման վտանգը մեծանում է այնքան, որքան ձգձգվում է համաձայնագրի մշակումը», - գրում է Աքարը։
Հոդվածում պաշտոնյան ներկայացնում է Հայաստանին ուղղված ավանդական հավակնություններն ու մեղադրանքները, որոնք կապված են, օրինակ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու ցանկության բացակայության հետ, որը Ադրբեջանի պահանջած արտատարածքային երթուղին է դեպի Նախիջևան՝ հայկական տարածքով։ Աքարը պնդում է, որ միջանցքը սպառնալիք չի ներկայացնում ոչ մի այլ երկրի համար: Այն իբր նպաստելու է տարածաշրջանային համագործակցությանը, կայունությանն ու զարգացմանը ։
Աքարի կարծիքով` թուրքական կողմին ոգևորում են վերջին իրադարձությունները, ինչպես, օրինակ, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի փետրվարյան այցը Թուրքիա։
«Ներկա պահին ընթանում են Ալիկան-Մարգարա սահմանային դարպասի բացման նախապատրաստական աշխատանքները, որոնք օգտագործվել են հայ փրկարարների՝ երկրաշարժի գոտի անցնելու համար։ Մենք շնորհակալ ենք Հայաստանի ժողովրդին և կառավարությանը այս դժվարին պահին նրանց օգնություն ցուցաբերելու համար։ Հայաստանի և նրա հարևաններ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծի կովկասյան տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար և, հուսով եմ, հետ շրջելով պատմական թշնամանքը` ճանապարհ կհարթի ամուր բարեկամության և համագործակցության համար», - նշվում է հոդվածում։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Նաև մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկվեց Թուրքիա։ Բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատեցին ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։ Այնուհետև հայ փրկարարները նույն ճանապարհով վերադարձան հայրենիք։ Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեց Թուրքիա։ Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին երկխոսության և սահմանների բացման գործընթացն արագացնելու մասին։ Համատեղ ճեպազրույցում խոսվեց նաև Անիի կամրջի վերականգնման և սահմանային ենթակառուցվածքների մասին։
Լրահոս
0