https://arm.sputniknews.ru/20230505/tsanrvordnerin-kargelen-drvoshnervov-durs-gal-pargevatrman-ararvoghutjany-59207351.html
Ծանրորդներին կարգելեն դրոշներով դուրս գալ պարգևատրման արարողությանը
Ծանրորդներին կարգելեն դրոշներով դուրս գալ պարգևատրման արարողությանը
Sputnik Արմենիա
Այսուհետև դրոշները կցուցադրվեն էկրանին, ոչ թե մարզիկները կբարձրացնեն։ 05.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-05T12:48+0400
2023-05-05T12:48+0400
2023-05-05T12:49+0400
ծանրամարտ
դրոշ
մարզիկ
ծանրորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/2021/53/20215337_0:0:1601:901_1920x0_80_0_0_509cd6eda4f83138ab72b52420a9dccc.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կարգելի մարզիկներին պարգևատրման արարողության ժամանակ դուրս գալ պետական դրոշներով։ Տեղեկությունը հայտնում է Inside the Games կայքը` մեջբերելով ֆեդերացիայի նախագահ Մոհամմեդ Ջալուդի հայտարարությանը:Նա ընդգծել է` այն, ինչ տեղի ունեցավ Երևանում ապրիլի 14-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, քննարկվել է միջազգային ֆեդերացիայի (IWF) գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոյի հետ։Ջալուդը հիշեցրել է նաև Ալբանիայում անցկացված Եվրոպայի 2022 թվականի պատանեկան առաջնությունը, երբ պատվո հարթակի վրա Թուրքիայի և Հայաստանի մարզիկները փորձում էին իրենց երկրների պետական դրոշներով ծածկել մեկմեկու։«Մենք չենք ցանկանում, որ հարթակի վրա մարզիկները փորձեն առաջ մղել իրենց դրոշները՝ փակելով միմյանց։ Սա սպորտ չէ», - ասել է Ջալուդը։Նրա խոսքով ՝ արգելքը պաշտոնապես կընդունվի ֆեդերացիայի գործադիր խորհրդի առաջիկա նիստում: Դրոշները կցուցադրվեն մրցանակաբաշխության ժամանակ, բայց էկրանին` պատկերների տեսքով, այլ ոչ թե մարզիկների ձեռքում:Հիշեցնենք` ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի վազեց դեպի բեմ, դրոշակակիր աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշն ու այրեց այն։Նիկոլյանին բերման ենթարկեցին, ապա ազատ արձակեցին։ Հանցակազմի բացակայության պատճառով նրա դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2021/53/20215337_20:0:1527:1130_1920x0_80_0_0_9f81d5ddbfaba6baffe041b8b0821590.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծանրամարտ, դրոշ, մարզիկ, ծանրորդ
ծանրամարտ, դրոշ, մարզիկ, ծանրորդ
Ծանրորդներին կարգելեն դրոշներով դուրս գալ պարգևատրման արարողությանը
12:48 05.05.2023 (Թարմացված է: 12:49 05.05.2023) Այսուհետև դրոշները կցուցադրվեն էկրանին, ոչ թե մարզիկները կբարձրացնեն։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կարգելի մարզիկներին պարգևատրման արարողության ժամանակ դուրս գալ պետական դրոշներով։ Տեղեկությունը հայտնում է
Inside the Games կայքը` մեջբերելով ֆեդերացիայի նախագահ Մոհամմեդ Ջալուդի հայտարարությանը:
«Սա սպորտ է, մենք ներկայացնում են խաղաղությունը, այլ ոչ թե կռիվներն ու վեճերը, թե ով է ավելի լավը»,– հայտարարել է Ջալուդը Հարավային Կորեայում ընթացող ծանրամարտի Ասիական ֆեդերացիայի կոնգրեսում։
Նա ընդգծել է` այն, ինչ տեղի ունեցավ Երևանում ապրիլի 14-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, քննարկվել է միջազգային ֆեդերացիայի (IWF) գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոյի հետ։
Ջալուդը հիշեցրել է նաև Ալբանիայում անցկացված Եվրոպայի 2022 թվականի պատանեկան առաջնությունը, երբ պատվո հարթակի վրա Թուրքիայի և Հայաստանի մարզիկները փորձում էին իրենց երկրների պետական դրոշներով ծածկել մեկմեկու։
«Մենք չենք ցանկանում, որ հարթակի վրա մարզիկները փորձեն առաջ մղել իրենց դրոշները՝ փակելով միմյանց։ Սա սպորտ չէ», - ասել է Ջալուդը։
Նրա խոսքով ՝ արգելքը պաշտոնապես կընդունվի ֆեդերացիայի գործադիր խորհրդի առաջիկա նիստում: Դրոշները կցուցադրվեն մրցանակաբաշխության ժամանակ, բայց էկրանին` պատկերների տեսքով, այլ ոչ թե մարզիկների ձեռքում:
Հիշեցնենք` ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի վազեց դեպի բեմ, դրոշակակիր
աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշն ու այրեց այն։
Նիկոլյանին
բերման ենթարկեցին, ապա ազատ արձակեցին։ Հանցակազմի բացակայության պատճառով նրա դեմ
քրեական վարույթ չի նախաձեռնվի։