https://arm.sputniknews.ru/20230505/rd-um-hajastani-despanatany-teghi-e-unecel-haghtanaki-78-amjakin-nvirvats-yndunelutjun-59254007.html
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Հաղթանակի 78-ամյակին նվիրված ընդունելություն
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Հաղթանակի 78-ամյակին նվիրված ընդունելություն
Sputnik Արմենիա
Վաղարշակ Հարությունյանը պատերազմի վետերաններին պարգևատրել է Մարշալ Բաղրամյանի և Նելսոն Ստեփանյանի մեդալներով։ 05.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-05T23:26+0400
2023-05-05T23:26+0400
2023-05-05T23:27+0400
դեսպանատուն
ռուսաստան
հայաստան
հայրենական մեծ պատերազմ
հայրենական մեծ պատերազմի վետերան
վաղարշակ հարությունյան
մոսկվա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/05/59253546_0:79:1501:923_1920x0_80_0_0_8941d42a94b469c56231a172d39d89d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն, տեղեկացնում են դեսպանատնից։Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանըողջյունի խոսքում ընդգծել է երիտասարդ սերնդի շրջանում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ բազմազգ խորհրդային ժողովրդի անօրինակ սխրանքի հիշատակի պահպանման կարևորությունը։ Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, «Անկախ պետությունների վետերանների (թոշակառուների) հասարակական կազմակերպությունների համագործակցություն» միջազգային միության համակարգող խորհրդի նախագահ, գեներալ-գնդապետ Վասիլի Վոլկովը և Հայրենական մեծ պատերազմի վետերան Իվան Լիտկինը։Միջոցառման շրջանակներում Վ.Հարությունյանը պատերազմի վետերաններին պարգևատրել է Մարշալ Բաղրամյանի և Նելսոն Ստեփանյանի մեդալներով։Ընդունելությունն ուղեկցվել է դեսպանատան մշակույթի կենտրոնի կողմից պատրաստած ծրագրով՝ նվիրված Մեծ հաղթանակին։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/05/59253546_0:0:1333:1000_1920x0_80_0_0_85d6af4becfd6a17cad7ec9413d0fab3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դեսպանատուն, ռուսաստան, հայաստան, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան, վաղարշակ հարությունյան, մոսկվա
դեսպանատուն, ռուսաստան, հայաստան, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան, վաղարշակ հարությունյան, մոսկվա
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Հաղթանակի 78-ամյակին նվիրված ընդունելություն
23:26 05.05.2023 (Թարմացված է: 23:27 05.05.2023) Վաղարշակ Հարությունյանը պատերազմի վետերաններին պարգևատրել է Մարշալ Բաղրամյանի և Նելսոն Ստեփանյանի մեդալներով։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն, տեղեկացնում են
դեսպանատնից։
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանըողջյունի խոսքում ընդգծել է երիտասարդ սերնդի շրջանում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ բազմազգ խորհրդային ժողովրդի անօրինակ սխրանքի հիշատակի պահպանման կարևորությունը։
Դիմելով Հայրենական մեծ պատերազմի՝ ներկա գտնվող վետերաններին՝ նա շեշտել է, որ հենց նրանց սխրանքն է փոխել համաշխարհային պատմության ընթացքն ու կանխորոշել արժանապատիվ կյանք բազմաթիվ սերունդների համար։ Նա նաև ընդգծել է հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ Հաղթանակի գործում։
Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, «Անկախ պետությունների վետերանների (թոշակառուների) հասարակական կազմակերպությունների համագործակցություն» միջազգային միության համակարգող խորհրդի նախագահ, գեներալ-գնդապետ Վասիլի Վոլկովը և Հայրենական մեծ պատերազմի վետերան Իվան Լիտկինը։
Միջոցառման շրջանակներում Վ.Հարությունյանը պատերազմի վետերաններին պարգևատրել է Մարշալ Բաղրամյանի և Նելսոն Ստեփանյանի մեդալներով։
Ընդունելությունն ուղեկցվել է դեսպանատան մշակույթի կենտրոնի կողմից պատրաստած ծրագրով՝ նվիրված Մեծ հաղթանակին։