00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը ցանկանում է առանց էմոցիաների ուսումնասիրել ՀԱՊԿ–ի հետ հարաբերությունները

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2023
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտնեց, որ պետությունը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի, բայց փորձը ցույց է տալիս, որ դա միշտ չէ, որ հնարավոր է։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայաստանը 2021 և 2022 թվականներին տեսել է ՀԱՊԿ–ի անգործությունը, ինչի հետ պետք է առերեսվել և մաքսիմալ ոչ էմոցիոնալ ձևով ուսումնասիրել կազմակերպության հետ հարաբերությունները։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչ Վահագն Գասպարյանի հարցին։ Վերջինս նաև հետաքրքվեց, թե արդոք Հայաստանը պատրաստ է նոր պատերազմի, և անձամբ Փաշինյանը հոգեպես պատրա՞ստ է դրան, թե՞ ոչ։
ՀՀ–ն երբեք չի մերժել ՀԱՊԿ դիտորդական առաքելությանը լինել Հայաստանում. Խանդանյան
Փաշինյանը շեշտեց, որ հրապարակային կերպով կարիք չկա անվտանգությանն առնչվող հարցեր քննարկել։ Նրա կարծիքով` պետք է սկզբում խոսել այն մասին, թե ինչպես է հնարավոր կառավարել իրադրությունը, եթե պատերազմ լինի։ Նա ընդգծեց` պետությունը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի, բայց փորձը ցույց է տալիս, որ դա միշտ չէ, որ հնարավոր է։
«Պետք է կառավարենք պատերազմի հնարավորությունը։ Մեր պատմական փորձը պետք է ցույց տա, որ անվտանգության մի երաշխիք կա, այդ պատճառով մենք խոսում ենք խաղաղության մասին։ Աշխարհի երկրների 70 տոկոսը, որոնք չեն կարող ինքնուրույն ապահովել իրենց անվտանգությունը,խաղաղության շնորհիվ են դա անում։ Մենք չկարողացանք 2020 թվականի պատերազմի իրադրությունը կառավարել, որովհետև պետք է արձանագրումներ անեինք, որոնք գործնականում չէինք կարող։ Մենք պետք է առերեսվենք մեր ընկալումների, պատկերացումների և անվտանգային համակարգերի հետ։ Օրինակ` մենք տեսանք ՀԱՊԿ–ի անգործությունը 2021, 2022 թվականներին»,– ասաց Փաշինյանը։
Նա վստահեցրեց` Հայաստանի Հանրապետությունը տնտեսական, ենթակառուցվածքային առումով զարգանում,և դա շատ կարևոր է անվտանգության առումով։ Վարչապետը նշեց, որ այսօր ՀՀ կառավարությունը կարողանում է ֆինանսավորել բանակի կարիքները, բայց դա չի նշանակում, որ դրանք լիարժեք բավարարվում են։
Անդրադառնալով պատերազմին անձնապես պատրաստ լինելուն` Փաշինյանը շեշտեց` ինքը պատրաստ է խաղաղության, իսկ առհասարակ վարչապետի աշխատանքն այնպիսին է, որ պետք է պատրաստ լինել դրան։
Հիշեցնենք` 2022 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։
ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ- խմբ.)։
Իսկ 2023–ի փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց, որ Երևանը չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուց, համապատասխան որոշման նախագիծը սեղանին է, նախագծի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, միևնույն ժամանակ Երևանը գործընկերներից ակնկալում է քաղաքական գնահատական՝ կապված Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետ: Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարեց, որ առաքելություն ուղարկելու հնարավորությունը պահպանվում է, ՀԱՊԿ-ը լիովին պատրաստ է դրան:
Լրահոս
0