00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովը կկայանա մայիսի 24-25-ը Մոսկվայում

© Sputnik / TABA KadyrbekovԵվրասիական տնտեսական համաժողով
Եվրասիական տնտեսական համաժողով - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2023
Եվրասիական տնտեսական համաժողով
Բաժանորդագրվել
Եվրասիական տնտեսական համաժողովը Եվրասիական տնտեսական միության ամենամյա գործարար միջոցառումն է տնտեսական ոլորտում, որն անցկացվում է հաջորդաբար ԵԱՏՄ պետություններում:
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովը տեղի կունենա մայիսի 24-25-ը Մոսկվայում: Տեղեկությունը հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Համաժողովի ընթացքում կկայանան ԵԱՏՄ առաջնահերթությունների, մաքսային կարգավորման, էներգետիկ անվտանգության, կլիմայական, ինտեգրացիոն և այլ խնդիրների վերաբերյալ քննարկումներ:
ԵԱՏՄ–ն սննդամթերքում հակաբիոտիկների ավելի խիստ նորմեր է նախապատրաստել. ԵՏՀ նախարար
Համաժողովի թեման կլինի «Եվրասիական ինտեգրումը բազմաբևեռ աշխարհում»։ Այն լիովին համապատասխանում է եվրասիական ինտեգրման զարգացման խնդիրներին, երբ աշխարհը բախվում է նոր մարտահրավերների։ Համաժողովի նպատակն է ԵԱՏՄ երկրների տնտեսական համագործակցության հետագա զարգացումը, տնտեսվարող սուբյեկտների միջև հուսալի կապերի ձևավորումը, ներդրումային և նորարարական ներուժի միավորումից սիներգետիկ էֆեկտի հասնելը:
Նախատեսվում է նաև լիագումար նիստ և պանելային քննարկումներ անցկացնել: Ընդհանուր առմամբ նախատեսված է շուրջ 35 միջոցառում, որոնց կմասնակցեն անդամ պետությունների առաջին դեմքերը, ԵԱՏՄ երկրների պետական իշխանության մարմինների ղեկավարներն ու ներկայացուցիչները:
Եվրասիական տնտեսական համաժողովը Եվրասիական տնտեսական միության ամենամյա գործարար միջոցառումն է տնտեսական ոլորտում, որն անցկացվում է հաջորդաբար ԵԱՏՄ այն պետությունում, որը նախագահում է Միության մարմիններում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և ԵՏՀ խորհրդում: Եվրասիական տնտեսական առաջին համաժողովն անցկացվել է 2022 թվականի մայիսի 26-ին Բիշքեկում։
Հայաստանի ընտրությունն արդարացվում է. ի՞նչ կարող է տալ ԵԱՏՄ–ն հեռանկարում
Լրահոս
0