00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երվանդ Զախարյանը «Երիտասարդական պալատի» տարածքն օտարել է արժեքից 4.4 մլրդ դրամ պակաս գնով

© Sputnik / Александр ГращенковԵրիտասարդական պալատ
Երիտասարդական պալատ - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2023
Բաժանորդագրվել
«Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ–ին են օտարվել նույն տարածքում գտնվող ևս երկու հողամաս, որոնք, սակայն, օտարման ենթակա չեն եղել։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Սարալանջի 1 հասցեում գտնվող նախկին «Երիտասարդական պալատին» վարձակալությամբ հանձնված հողամասն օտարվել է շուկայական արժեքից մոտ 4.4 միլիարդ դրամով պակաս։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2004 թվականի հունվարի 16-ին Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, օտարել են վերոհիշյալ 31780,0 քմ ընդհանուր մակերեսով հողամասը 62 մլն 973 հազար 405 դրամով։
Պարզվել է, սակայն, որ դրա կադաստրային արժեքը կազմել է 805 մլն 623 հազար դրամ, իսկ շուկայականին մոտ արժեքը՝ 4 մլրդ 430 մլն 926 հազար 500 դրամ։
«2004թ–ին Երևանի քաղաքապետը (Երվանդ Զախարյանը,–խմբ.), խախտելով մի շարք օրենքներ, օտարել է տարածքը «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս»,– ասված է հաղորդագրությունում։
Բացի այդ, «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ–ն ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով 2011 թվականին կադաստրային արժեքով նրանց օտարվել են նաև Սարալանջի 1 հասցեում գտնվող 53.0 քմ և 4854.86 քմ մակերեսներով հողամասերը։
Մինչդեռ դրանցից 53.0 քմ մակերեսով հողամասը, համաձայն Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ-ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 2005 թվականի գրության, ընդգրկված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և ենթակա չի եղել օտարման:
Քաղաքապետարանը հետ կվերցնի Կասկադի փոսորակը, «Կուկուռուզնիկի» տիրոջից ճանապարհ կուզի
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց, նոտարի, ինչպես նաև այլ անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպք՝ 2023 թվականի ապրիլի 20-ին դատախազի կողմից առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե:
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ նախկին Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք կատարելը) և 325-րդ հոդվածի 2-րդ մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով:
Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Վարչական դատարան:
Լրահոս
0