https://arm.sputniknews.ru/20230505/erevani-erkatughajin-kajarani-taratsqum-majisi-verjin-baregvortsakan-tvonavatshar-kanckacvi-59236671.html
Երևանի երկաթուղային կայարանի տարածքում մայիսի վերջին բարեգործական տոնավաճառ կանցկացվի
Երևանի երկաթուղային կայարանի տարածքում մայիսի վերջին բարեգործական տոնավաճառ կանցկացվի
Sputnik Արմենիա
Ակցիան կօգնի մարդկանց ուշադրությունը հրավիրել անապահով ընտանիքների խնդիրներին և ցույց տալ, որ ցանկացած օգնություն կարող է փոխել նրանց կյանքը դեպի լավը։ 05.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-05T18:45+0400
2023-05-05T18:45+0400
2023-05-05T19:44+0400
տոնավաճառ
երևան
բարեգործություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1e/41511659_0:60:1600:960_1920x0_80_0_0_5a6492375e30c0ad813e1c483f0fcedb.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Մայիսի 27-ին և 28-ին Երևանի երկաթուղային կենտրոնական կայարանի տարածքում բարեգործական տոնավաճառ կանցկացվի։Մասնավորապես միջոցների մի մասը կուղղվի երեխաներ ունեցող անապահով ընտանիքների համար սնունդ գնելուն և արցախցի կարիքավոր ընտանիքներին, մյուս մասը` մանկական կրթական կենտրոնի բացմանը, որը կոչված կլինի անապահով ընտանիքների երեխաների ու կարիքավոր վետերանների երեխաների խնդիրների լուծմանը։Armenian Food Bank–ի ներկայացուցիչ Մայքլ Ավետիքյանը հույս ունի, որ բարեգործական տոնավաճառը կօգնի ուշադրություն հրավիրել անապահով ընտանիքների խնդիրներին և ևս մեկ քայլ կհանդիսանա նրանց կենսապայմանների բարելավման ուղղությամբ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1e/41511659_126:0:1473:1010_1920x0_80_0_0_f9d4f4d865014c1c6f10ab9da61f9874.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տոնավաճառ, երևան, բարեգործություն
տոնավաճառ, երևան, բարեգործություն
Երևանի երկաթուղային կայարանի տարածքում մայիսի վերջին բարեգործական տոնավաճառ կանցկացվի
18:45 05.05.2023 (Թարմացված է: 19:44 05.05.2023) Ակցիան կօգնի մարդկանց ուշադրությունը հրավիրել անապահով ընտանիքների խնդիրներին և ցույց տալ, որ ցանկացած օգնություն կարող է փոխել նրանց կյանքը դեպի լավը։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Մայիսի 27-ին և 28-ին Երևանի երկաթուղային կենտրոնական կայարանի տարածքում բարեգործական տոնավաճառ կանցկացվի։
Armenian Food Bank բարեգործական հիմնադրամի կազմակերպած միջոցառման հիմնական նպատակը տեղի և արտասահմանյան ապրանքանիշերի ներգրավումն է տոնավաճառում։ Ստացված հասույթը կուղղվի բարեգործական նպատակների։
Մասնավորապես միջոցների մի մասը կուղղվի երեխաներ ունեցող անապահով ընտանիքների համար սնունդ գնելուն և արցախցի կարիքավոր ընտանիքներին, մյուս մասը` մանկական կրթական կենտրոնի բացմանը, որը կոչված կլինի անապահով ընտանիքների երեխաների ու կարիքավոր վետերանների երեխաների խնդիրների լուծմանը։
Armenian Food Bank–ի ներկայացուցիչ Մայքլ Ավետիքյանը հույս ունի, որ բարեգործական տոնավաճառը կօգնի ուշադրություն հրավիրել անապահով ընտանիքների խնդիրներին և ևս մեկ քայլ կհանդիսանա նրանց կենսապայմանների բարելավման ուղղությամբ։