https://arm.sputniknews.ru/20230505/datakhazutjuny-ev-qnnchakan-marminnery-stum-en-grigvori-khachaturvovi-pastabanner-59210560.html
Դատախազությունը և քննչական մարմինները ստում են. Գրիգորի Խաչատուրովի փաստաբաններ
Դատախազությունը և քննչական մարմինները ստում են. Գրիգորի Խաչատուրովի փաստաբաններ
Sputnik Արմենիա
Բարձրաստիճան զինվորականի փաստաբանները նշում են, որ գործով որևէ փաստական տվյալ չկա։ 05.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-05T13:26+0400
2023-05-05T13:26+0400
2023-05-05T15:27+0400
հայաստան
գրիգորի խաչատուրով
միհրան պողոսյան
հակոբ ենոքյան
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/15/42318829_0:43:1600:944_1920x0_80_0_0_e31e3c63fc85cadb55e1c95548b06e93.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսինախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի պաշտպանները պնդում են, որ դատական նիստերը դռնբաց անցկացվեն։ Փաստաբաններ Միհրան Պողոսյանը և Հակոբ Ենոքյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ վստահեցրին, որ գործում իրավական որևէ բաղադրիչ չկա, զուտ անձնական հարցեր են։Ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ Խաչատուրովին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, ինչից հետո քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն։ Այն հաստատվել է, ապա ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան` նախնական դատալսումների համար։Խաչատուրովի նկատմամբ վարույթ նախաձեռնվեց այն բանից հետո, երբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ հավանությունը ստացավ ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։ Նախկին բարձրաստիճան զինվորականները մեղադրվում են 2 զորամասի տարածքների վաճառքի հետ կապված խարդախությունների մեջ։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ մարտի 16-ին Խաչատուրովը կալանավորվել է։«Ազգային անվտանգության ծառայությունը, գլխավոր դատախազությունը, մեղադրական եզրակացությունը հաստատող դատախազը, ապագայում էլ դատարանը (խոսքը Հակակոռուպցիոն դատարանի մասին է. խմբ.) երբևէ իրենց տրամադրության տակ չեն ունենալու քրեական գործ հասկացությունը։ Քրեական նյութերից որևէ մեկում Խաչատուրովի կողմից հողամասեր ձեռք բերելու հետ կապված ոչ մի փաստական տվյալ չկա»,– ասաց փաստաբանը։Ասուլիսի ընթացքում Պողոսյանը տեսանյութ ցուցադրեց` նշելով, որ գլխավոր դատախազը Խաչատուրովին առնչվող գործի վերաբերյալ 2 ամսում լիովին տարբեր պատասխաններ է տվել։ Այսպես` ապրիլի 11-ին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին ի պատասխան Վարդապետյանը վստահեցրել է, որ կադաստրային արժեքով Խաչատուրովը 18 մլն դրամով է զորամասային հողատարածք ձեռք բերել, այնինչ դեռ փետրվարի 7-ին նա կադաստրային հողի արժեքը ներկայացրել էր 2.5 մլն դրամ։ Ապրիլին գլխավոր դատախազը նշել է, որ բանկն է այդ տարածքը գնահատել 18 մլն դրամ` որպես գրավի դիմաց տրված գումար։Փաստաբանը վստահեցրեց` ո՛չ Խաչատուրովը և ո՛չ էլ մյուսները 18 մլն դրամ չեն ստացել, հետևաբար ստացվում է, որ դատախազությունը ստում է։Փաստաբան Ենոքյանն էլ շեշտեց, որ 2 ամիս է, ինչ Խաչատուրովը կալանավորված է, սակայն այս ընթացքում որևէ առերեսում նրա հետ չի եղել։ Նա ընդգծեց նաև, որ իրենց պաշտպանյալին մեղսագրվող մեղադրանքի էության վերաբերյալ և առհասարակ նրա դեմ ոչ ոք ցուցմունք չի տվել։Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվել էր։Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժել էր միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ էր արձակվել։Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում էր կայացրել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/15/42318829_177:0:1600:1067_1920x0_80_0_0_a9c159569ce0fd0b2ee7baa76a7970ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գրիգորի խաչատուրով, միհրան պողոսյան, հակոբ ենոքյան, հհ դատախազություն
հայաստան, գրիգորի խաչատուրով, միհրան պողոսյան, հակոբ ենոքյան, հհ դատախազություն
Դատախազությունը և քննչական մարմինները ստում են. Գրիգորի Խաչատուրովի փաստաբաններ
13:26 05.05.2023 (Թարմացված է: 15:27 05.05.2023) Բարձրաստիճան զինվորականի փաստաբանները նշում են, որ գործով որևէ փաստական տվյալ չկա։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսինախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի պաշտպանները պնդում են, որ դատական նիստերը դռնբաց անցկացվեն։ Փաստաբաններ Միհրան Պողոսյանը և Հակոբ Ենոքյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ վստահեցրին, որ գործում իրավական որևէ բաղադրիչ չկա, զուտ անձնական հարցեր են։
Ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ
Խաչատուրովին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, ինչից հետո քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն։ Այն հաստատվել է, ապա ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան` նախնական դատալսումների համար։
«Դատական պրոցեսները պետք է դռնբաց անցկացվեն, որպեսզի հասարակությունն ինքը համոզվի հիմքերի և այլ փաստերի բացակայության մասով»,– նշեց Պողոսյանը։
Խաչատուրովի նկատմամբ վարույթ նախաձեռնվեց այն բանից հետո, երբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ հավանությունը ստացավ ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։ Նախկին բարձրաստիճան զինվորականները
մեղադրվում են 2 զորամասի տարածքների վաճառքի հետ կապված խարդախությունների մեջ։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ մարտի 16-ին Խաչատուրովը կալանավորվել է։
«Ազգային անվտանգության ծառայությունը, գլխավոր դատախազությունը, մեղադրական եզրակացությունը հաստատող դատախազը, ապագայում էլ դատարանը (խոսքը Հակակոռուպցիոն դատարանի մասին է. խմբ.) երբևէ իրենց տրամադրության տակ չեն ունենալու քրեական գործ հասկացությունը։ Քրեական նյութերից որևէ մեկում Խաչատուրովի կողմից հողամասեր ձեռք բերելու հետ կապված ոչ մի փաստական տվյալ չկա»,– ասաց փաստաբանը։
Ասուլիսի ընթացքում Պողոսյանը տեսանյութ ցուցադրեց` նշելով, որ գլխավոր դատախազը Խաչատուրովին առնչվող գործի վերաբերյալ 2 ամսում լիովին տարբեր պատասխաններ է տվել։ Այսպես` ապրիլի 11-ին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին ի պատասխան Վարդապետյանը վստահեցրել է, որ կադաստրային արժեքով Խաչատուրովը 18 մլն դրամով է զորամասային հողատարածք ձեռք բերել, այնինչ դեռ փետրվարի 7-ին նա կադաստրային հողի արժեքը ներկայացրել էր 2.5 մլն դրամ։ Ապրիլին գլխավոր դատախազը նշել է, որ բանկն է այդ տարածքը գնահատել 18 մլն դրամ` որպես գրավի դիմաց տրված գումար։
Փաստաբանը վստահեցրեց` ո՛չ Խաչատուրովը և ո՛չ էլ մյուսները 18 մլն դրամ չեն ստացել, հետևաբար ստացվում է, որ դատախազությունը ստում է։
«Գլխավոր դատախազին կա՛մ սխալ են զեկուցում, կա՛մ դիտավորյալ կեղծիքներ և սուտ տեղեկություններ են հաղորդում, մանիպուլացնում են` այդ միջոցներով իրենց այլ նպատակներն իրականացնելու համար։ Իրենք էլ են խճճվել սեփական հայտարարություններում»,– ասաց Պողոսյանը։
Փաստաբան Ենոքյանն էլ շեշտեց, որ 2 ամիս է, ինչ Խաչատուրովը կալանավորված է, սակայն այս ընթացքում որևէ առերեսում նրա հետ չի եղել։ Նա ընդգծեց նաև, որ իրենց պաշտպանյալին մեղսագրվող մեղադրանքի էության վերաբերյալ և առհասարակ նրա դեմ ոչ ոք ցուցմունք չի տվել։
Հիշեցնենք` փետրվարի 21-ին
Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվել էր։
Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը
մերժել էր միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ էր արձակվել։
Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ
վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին
կալանավորելու որոշում էր կայացրել։