https://arm.sputniknews.ru/20230505/britanakan-tangaranum-cucadrvum-en-cucanmushner-hajastanic-59230863.html
Բրիտանական թանգարանում ցուցադրվում են ցուցանմուշներ Հայաստանից
Բրիտանական թանգարանում ցուցադրվում են ցուցանմուշներ Հայաստանից
Sputnik Արմենիա
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը Բրիտանական թանգարանի և Մերձավոր Արևելքի դեպարտամենտի տնօրենների հետ համագործակցության վերաբերյալ նախնական... 05.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-05T17:36+0400
2023-05-05T17:36+0400
2023-05-05T17:47+0400
թանգարան
ցուցադրություն
հայաստան
մեծ բրիտանիա
հնագիտություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/05/59229911_0:269:1800:1282_1920x0_80_0_0_1464ea655517a82b50d1c95527158412.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Միացյալ Թագավորության Բրիտանական թանգարանում մայիսի 4-ին բացվել է «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվում են ցուցանմուշներ Հայաստանի պատմության թանգարանից և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից:Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք․ա․ VI-V րդ, դդ․), Էրեբունիից հայտնաբերված արծաթյա հեծյալի ծիսանոթը (Ք․ ա․ VI-IV-րդ դդ․), Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք․ ա․ I դ․) առաջին անգամ են ցուցադրվում Միացյալ Թագավորությունում և իսկական բացահայտում են դարձել Բրիտանական թանգարանի մասնագետների համար։Բացման հանդիսավոր խոսքում Բրիտանական թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերը շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատմության թանգարանին և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին արդյունավետ համագործակցության համար։Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։Վեջրինս մինչ այդ հանդիպել է Բրիտանական թանգարանի և Մերձավոր Արևելքի դեպարտամենտի տնօրենների հետ: Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել ապագա մասնագիտական, գիտամշակությաին գործակցության ուղղությամբ։Ցուցահանդեսը գործելու է մինչև օգոստոսի 13-ը:
մեծ բրիտանիա
հնագիտություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/05/59229911_77:0:1800:1292_1920x0_80_0_0_cf1a861339dacc57db1999d184e02082.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թանգարան, ցուցադրություն, հայաստան, մեծ բրիտանիա, հնագիտություն
թանգարան, ցուցադրություն, հայաստան, մեծ բրիտանիա, հնագիտություն
Բրիտանական թանգարանում ցուցադրվում են ցուցանմուշներ Հայաստանից
17:36 05.05.2023 (Թարմացված է: 17:47 05.05.2023) Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը Բրիտանական թանգարանի և Մերձավոր Արևելքի դեպարտամենտի տնօրենների հետ համագործակցության վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ է ձեռք բերվել։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Միացյալ Թագավորության Բրիտանական թանգարանում մայիսի 4-ին բացվել է «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվում են ցուցանմուշներ Հայաստանի պատմության թանգարանից և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից:
Տեղեկությունը հայտնում են
ԿԳՄՍ նախարարությունից։Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք․ա․ VI-V րդ, դդ․), Էրեբունիից հայտնաբերված արծաթյա հեծյալի ծիսանոթը (Ք․ ա․ VI-IV-րդ դդ․), Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք․ ա․ I դ․) առաջին անգամ են ցուցադրվում Միացյալ Թագավորությունում և իսկական բացահայտում են դարձել Բրիտանական թանգարանի մասնագետների համար։
Բացման հանդիսավոր խոսքում Բրիտանական թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերը շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատմության թանգարանին և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին արդյունավետ համագործակցության համար։
Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։
Վեջրինս մինչ այդ հանդիպել է Բրիտանական թանգարանի և Մերձավոր Արևելքի դեպարտամենտի տնօրենների հետ: Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել ապագա մասնագիտական, գիտամշակությաին գործակցության ուղղությամբ։
Ցուցահանդեսը գործելու է մինչև օգոստոսի 13-ը: