https://arm.sputniknews.ru/20230505/44-orja-paterazmic-3-tari-anc-dntn-hastatvec-25-amja-arajiki-hvogehangistn-e-59233343.html
44-օրյա պատերազմից 2.5 տարի անց ԴՆԹ–ն հաստատվեց. 25-ամյա Արայիկի հոգեհանգիստն է
44-օրյա պատերազմից 2.5 տարի անց ԴՆԹ–ն հաստատվեց. 25-ամյա Արայիկի հոգեհանգիստն է
Sputnik Արմենիա
Արայիկ Բաղդասարյանը մարտնչել է Ջրականում, եղել է ջոկի հրամանատար, նաև Ապրիլյան պատերազմի մասնակից էր։ 05.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-05T18:13+0400
2023-05-05T18:13+0400
2023-05-05T18:24+0400
հայաստան
դնթ
պատերազմ
արցախ
հոգեհանգիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1a/69157507_0:298:1600:1198_1920x0_80_0_0_d58c08630b96bc6a5ee05cda63dc59b6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. 44-օրյա պատերազմից 2.5 տարի անց 25-ամյա Արայիկ Բաղդասարյանի հոգեհանգիստն է։ Գերմանիայում կատարված ԴՆԹ հետազոտությունը հաստատել է, որ գտնված մասունքն Արայիկինն է։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` տարբեր մասունքների ԴՆԹ հետազոտություններ են արվել, փորձաքննված վերջին մասունքը ևս մի քանի անգամ է ԴՆԹ հետազոտության ենթարկվել ոչ միայն Հայաստանում, այլև տարբեր երկրներում։ Դրա պատճառը փորձաքննությունների պատասխանների անհամապատասխանություններն էին։Արայիկ Բաղդասարյանը 25 տարեկան էր, պատերազմ էր մեկնել որպես կամավոր։ Մեր տեղեկություններով` ռեստորաններից մեկում խոհարար էր աշխատում։ Սեպտեմբերի 27-ին տուն է վերադարձել` իր հետ բերելով խոհարարական գործիքները, ի պահ տվել մորն ու սեպտեմբերի 28-ին Արցախ մեկնել։ Մարտնչել է Ջրականում, եղել է ջոկի հրամանատար։ Նա նաև Ապրիլյան պատերազմի մասնակից էր։Նշենք, որ նրա մայրը` տիկին Գոհարը, 2022թ. սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանների կողմից բռնության ենթարկված ծնողներից է։ Տիկին Գոհարին ոստիկանները բառի բուն իմաստով քարշ էին տվել ոտքերից ու ձեռքերից բռնած։Արայիկի հուղարկավորությունը կկայանա վաղը` ժամը 13։00–ին, Եռաբլուրում։44–օրյա պատերազմի 59 մասնակից մինչ օրս անհետ կորած են համարվում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1a/69157507_0:401:1600:1601_1920x0_80_0_0_62eeae7ba2596d9f1521a60fb97a0e7d.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դնթ, պատերազմ, արցախ, հոգեհանգիստ
հայաստան, դնթ, պատերազմ, արցախ, հոգեհանգիստ
44-օրյա պատերազմից 2.5 տարի անց ԴՆԹ–ն հաստատվեց. 25-ամյա Արայիկի հոգեհանգիստն է
18:13 05.05.2023 (Թարմացված է: 18:24 05.05.2023) Արայիկ Բաղդասարյանը մարտնչել է Ջրականում, եղել է ջոկի հրամանատար, նաև Ապրիլյան պատերազմի մասնակից էր։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. 44-օրյա պատերազմից 2.5 տարի անց 25-ամյա Արայիկ Բաղդասարյանի հոգեհանգիստն է։ Գերմանիայում կատարված ԴՆԹ հետազոտությունը հաստատել է, որ գտնված մասունքն Արայիկինն է։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` տարբեր մասունքների ԴՆԹ հետազոտություններ են արվել, փորձաքննված վերջին մասունքը ևս մի քանի անգամ է ԴՆԹ հետազոտության ենթարկվել ոչ միայն Հայաստանում, այլև տարբեր երկրներում։ Դրա պատճառը փորձաքննությունների պատասխանների անհամապատասխանություններն էին։
Արայիկ Բաղդասարյանը 25 տարեկան էր, պատերազմ էր մեկնել որպես կամավոր։ Մեր տեղեկություններով` ռեստորաններից մեկում խոհարար էր աշխատում։ Սեպտեմբերի 27-ին տուն է վերադարձել` իր հետ բերելով խոհարարական գործիքները, ի պահ տվել մորն ու սեպտեմբերի 28-ին Արցախ մեկնել։ Մարտնչել է Ջրականում, եղել է ջոկի հրամանատար։ Նա նաև Ապրիլյան պատերազմի մասնակից էր։
Նշենք, որ նրա մայրը` տիկին Գոհարը, 2022թ. սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանների կողմից բռնության ենթարկված ծնողներից է։ Տիկին Գոհարին ոստիկանները բառի բուն իմաստով քարշ էին տվել ոտքերից ու ձեռքերից բռնած։
Արայիկի հուղարկավորությունը կկայանա վաղը` ժամը 13։00–ին, Եռաբլուրում։