00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաշինգտոնյան ձևաչափն ավելի շատ նման է Միրզոյանին և Բայրամովին բերման ենթարկելու. քաղաքագետ

© Photo : Twitter / Secretary Antony Blinken Արարատ Միրզոյանը, Էնթոնի Բլինկենն ու Ջեյհուն Բայրամովը
Արարատ Միրզոյանը, Էնթոնի Բլինկենն ու Ջեյհուն Բայրամովը - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2023
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ վարչապետ Փաշինյանը մանևրում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, բայց ի վերջո ստիպված կլինի ընտրություն կատարել աշխարհաքաղաքական կենտրոնների միջև։
Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/IRI) սոցիոլոգիական հետազոտության արդյունքների հրապարակումը, որը վկայում է Հայաստանի իշխանությունների վարկանիշի կտրուկ անկման մասին, կարող է ԱՄՆ-ի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա ճնշում գործադրելու փորձ լինել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների ֆոնին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նշենք, որ «Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտ»հասարակական կազմակերպությունը մայիսի 1-ին հրապարակել է հասարակական կարծիքի մարտյան հարցման արդյունքները: ՄՀԻ-ի տվյալների համաձայն՝ վարչապետ Փաշինյանի աշխատանքից գոհ է հայաստանցիների 38% – ը, դժգոհ ՝ 61% - ը։ Փաշինյանին վստահում է 14 տոկոսը։ Ի դեպ, նա առաջին տեղում է, իսկ երկրորդ տեղում Արարատ Միրզոյանն է՝ 3 տոկոսով։
«Նման լուրջ կենտրոնների կողմից որևէ բան պատահական չի արվում։ Հիմա, որ այդ թվերը շատ մոտ են իրականությանը, մենք բոլորս կարող ենք ամեն օր համոզվել փողոցներում շրջելիս։ Այո՛, գործող իշխանության հակավարկանիշը հասել է պատմական մինիմումի, սրանից հետո անխուսափելի կառաջանա իշխանության ճգնաժամ։ Իհարկե,կարող է այստեղ ճնշման միջոց լինել»,–ասում է քաղաքագետը։
Ըստ Սուրենյանցի՝ ցածր վարկանիշի հրապարակումը կարող է մեսիջ լինել վարչապետ Փաշինյանին, որ նրա իշխանության դիրքերն ավելի խոցելի կդառնան, եթե նա քննադատաբար վերաբերվի արտաքին նախաձեռնություններին, քանի որ այդ դեպքում միջազգային կառույցները, այդ թվում ՝ ԱՄՆ-ն, այլևս չեն լռելու բոլոր թերությունների, բացթողումների, կոռուպցիոն և ոչ ժողովրդավարական այն դրսևորումների մասին, որոնց մասին փորձագիտական հանրությունն անընդհատ խոսում է, բայց դրանք շատ թույլ են արտացոլվում միջազգային հաշվետվություններում:
Վաշինգտոնյան բանակցությունները Թուրքիայի վերահսկողությամբ են. ինչո՞ւ է Ռուբինյանն ԱՄՆ–ում
Մյուս կողմից, քաղաքագետը չի բացառում, որ դրանով փորձ է արվում հիմնավորել բանակցություններում Նիկոլ Փաշինյանի կողմից վճռական քայլերի բացակայությունը: Դրանով նա հասկացնում է, որ հանրային աջակցություն չունի։
«Պետք է նկատի ունենանք, որ քաղաքականության մեջ ժամանակի գործոնը, համընկնումները,նման կարգի փոխլրացնող իրադարձությունները օրինաչափություն են։ Ու եթե նույնիսկ ուղղակի կապ չկա այդ արդյունքների հրապարակման ու բանակցությունների միջև, անշուշտ Վաշինգտոնը, ըստ անհրաժեշտության, այդ գործոնը կօգտագործի Փաշինյանի վրա ճնշումը մեծացնելու նպատակով»,–կարծում է փորձագետը։
Սուրենյանցը վստահ է, որ Փաշինյանը, անկախ հրապարակային հայտարարություններից, անելու է ամեն ինչ, որ որևէ փաստաթուղթ չստորագրվի, քանի որ գիտի, որ Հայաստանի համար այս փուլում որևէ փաստաթուղթ չի կարող նպաստավոր լինել։ Դրա համար կան մի շարք պատճառներ։ Նախ, որ ՀՀ–ն պատերազմում պարտվել է, իսկ դրանից հետո` հետպատերազմյան շրջանում, երկու-երեք տարվա ընթացքում անատամ, անբովանդակ արտաքին քաղաքականություն է վարվել։
Այո, սեղանին կա փաստաթուղթ. Փաշինյանը` վաշինգտոնյան բանակցությունների մասին
Մեր զրուցակիցը համոզված է, որ այժմ ՀՀ–ի բանակցային դիրքերը շատ թույլ են և այնպիսի իրավիճակ է, որ 2020 թվականի նոյեմբեր 9–ի ստատուս-քվոյի մասին մնում է միայն երազել։ Նոյեմբերի 9-ին գոնե կար Լեռնային Ղարաբաղի սուբյեկտիվության ընկալում, անվտանգության որոշակի մեխանիզմներ, կար անխափան կապ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև։ Իսկ այսօր որևէ երաշխիք չկա, որ 5-6 ամիս հետո ՀՀ–ն ավելի վատ վիճակում չի հայտնվի։
«Փաշինյանը հասկանում է, որ որևէ փաստաթուղթ ստորագրելուց հետո ներքաղաքական գրեթե անլուծելի խնդիրների առջև է կանգնելու։ Երկրի ներսում կարող են ցնցումներ լինել, ընդհուպ մինչև իշխանափոխություն։ Եվ սա հասկանալի է, քանի որ հասարակության մեծամասնությունն այլևս չի հավատում Փաշինյանին։ Չնայած դրան, պետք է ի նկատի ունենանք, որ Փաշինյանի ռեսուրսները անսպառ չեն,և ի վերջո նա ստիպված է լինելու աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի միջև ընտրություն կատարել, ստիպված է լինելու ինչ–որ փաստաթուղթ ստորագրել, կամ էլ նրա վրա ճնշումն այնքան կմեծանա, որ այդ հանգամանքը կհանգեցնի ներքաղաքական ճգնաժամի։ Հետևաբար` իշխանությունն ինքը հայտնվել է փակուղային իրավիճակում»,–ընդգծում է քաղաքագետը։
Ստեղծված պայմաններում Սուրենյանցը վստահ է` Փաշինյանը մանևրելու է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, որպեսզի ժամանակ ձգի և չգնա որևէ լուծման։
«Իսկ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումների ձևաչափը ոչ թե ինքնակամ բանակցությունների է նման, այլ երկու նախարարներին բերման ենթարկելու։ Տեսնենք կհաջողվի՞ արդյոք ԱՄՆ-ին հասնել որևէ փաստաթղթի ստորագրման, թե՞կողմերը խույս կտան որևէ համաձայնագրի փաստաթղթավորումից և ինչ–որ պայմանավորվածությունների կգան, որոնք ինստիտուցիոնալ բնույթ չեն կրի»,–հավելեց մեր զրուցակիցը։
Նշենք, որ մայիսի 1-ից Վաշինգտոնի աջակցությամբ հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ բանակցությունների շարք է ընթանում ԱԳ նախարարների մակարդակով, որոնք, ենթադրվում է` կավարտվեն մայիսի 4-ին։
Լրահոս
0