00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդան Ղուկասյանի կուսակցությունից ևս մեկ անձ է ձերբակալվել

© Sputnik / Табылды Кадырбеков / Անցնել մեդիապահոցՁեռնաշղթա
Ձեռնաշղթա - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2023
Ձեռնաշղթա
Բաժանորդագրվել
43-ամյա տղամարդը մի խումբ անձանցից հափշտակել է ավելի քան 100 մլն դրամ։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Բացահայտվել են «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի հետ մեկ այլ անձի առերևույթ հանցակցության, ինչպես նաև վերջինիս կողմից կատարված խարդախությունների դեպքեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ Երևանի 43–ամյա բնակիչ Հայկ Խաչատրյանը կուսակցության գրասենյակում Կ․Ա․-ին կեղծ խոստումներ է տվել, թե 8 մլն դրամն Արտակ Գալստյանին փոխանցելու դեպքում նա «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանի միջոցով համացանցում կհանրայնացնի Կ․Ա․-ի կողմից Հրազդանում սննդի կետ հիմնելու համար ներդրած 34.000 դոլար գումարը վարձատուի կողմից չվերադարձնելու դեպքը։ Բացի այդ, նաև վարձատուի մասին կտարածի արատավորող տեղեկություններ` այդպիսով ապահովելով ինչպես ներդրված 34.000 ԱՄՆ դոլարի, այնպես էլ իրենց տրամադրվելիք 8.000.000 դրամի վերադարձը Կ․Ա․-ին: Կ.Ա.–ն խոսակցության բովանդակության մասին տեղեկացրել է իր մտերիմ Շ․Ա․-ին ու նրան ծանոթացրել Հայկ Խաչատրյանի հետ:
«Դրանից հետո՝ 2022թ․ հունիսի 23-ին, Հայկ Խաչատրյանը խմբի կողմից պլանավորած հանցագործությունը քողարկելու և դրան քաղաքացիաիրավական բնույթ հաղորդելու նպատակով Շ.Ա․-ի հետ կնքել է 8.000.000 դրամ գումարը երկու ամսից վերադարձնելու վերաբերյալ փոխառության պայմանագիր, իսկ հաջորդ օրը Շ․Ա․-ից առձեռն ստանալով հափշտակության առարկան՝ 8.000.000 դրամ գումարը, Կ․Ա․-ի հետ գնացել է «Հանրային ձայն» կուսակցության գրասենյակ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Գրասենյակում Արտակ Գալստյանի ցուցումով Հայկ Խաչատրյանը հափշտակված գումարի մի մասը՝ 6 մլն դրամը, փոխանցել է տեղում փաստաբանական գործունեությամբ զբաղվող անձին։ 2 մլն դրամը պահել է իր մոտ՝ դրանից 1 միլիոնը Վարդան Ղուկասյանին փոխանցելու նպատակով և վերահաստատել իր խոստումը։
«Հետագա օրերի ընթացքում, տուժողին տված խոստումների կատարման պատրանք ստեղծելու նպատակով, թեև Վարդան Ղուկասյանն իր եթերներում անդրադարձել է վերոնշյալ խնդրին ու վարձատուի վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու միջոցով նրան գույքային պարտավորություններ ստանձնելու ապարդյուն պահանջներ ներկայացրել, սակայն հանցավոր խմբի անդամները Կ.Ա-ի գույքային խնդիրները լուծելուն ուղղված որևէ գործընթաց չեն ձեռնարկել ու այդ կերպ խարդախությամբ հափշտակել են վերջինիս առանձնապես խոշոր չափերի՝ 8.000.000 ՀՀ դրամ գումարը»,– տեղեկացնում են ՔԿ–ից։
Հայկ Խաչատրյանը միայն սա չի արել. նա տարբեր պատրվակներով մի խումբ անձանցից խարդախությամբ հափշտակել է ընդհանուր 102.473.316 ՀՀ դրամ գումարներ։ Այդպիսի պատրվակներ են եղել, օրինակ` ՔԿՀ–ներում կալանքի տակ գտնող անձին արգելանքից ազատելու, Արաբական Միացյալ Էմիրություններից ավտոմեքենաներ գնելու և ՀՀ տեղափոխելու, Իրանից բժշկական դիմակներ ձեռք բերելու և ՀՀ դրանց ներմուծումը կազմակերպելու խոստումները։
Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 8 դրվագով։ Նա ձերբակալվել է կալանավորման նպատակով դատարան ներկայացնելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հանրային ձայն» կուսակցության համանախագահների` Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, 2 անձ ձերբակալվել է, իսկ Գալստյանը երկու ամսով կալանավորվել է։
Հիշեցնենք, որ կուսակցության անդամները կասկածվում են գումար շորթելու և փողերի լվացման փորձ կատարելու մեջ։ Ձեռնարկված ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գալստյանն ու Ղուկասյանը (հայտնի է Դոգ մականունով. խմբ.) միմյանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Տիգրան Արզաքանցյանից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ։
Լրահոս
0