00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
8 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
53 ր
Ուղիղ եթեր
11:01
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՍԾՏՀ տարածաշրջանում շարունակում ենք բախվել անվտանգային լուրջ մարտահրավերների. Սիմոնյան

© Photo : official site of the Parliament of RAԱլեն Սիմոնյանը Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գագաթնաժողովում
Ալեն Սիմոնյանը Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գագաթնաժողովում - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2023
Ալեն Սիմոնյանը Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գագաթնաժողովում
Բաժանորդագրվել
ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի հարևան երկրներից և ակնկալում է, որ մեր հարևանները նույնպես կառաջնորդվեն այդ սկզբունքով:
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում անվտանգային լուրջ մարտահրավերները շարունակվում են։ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմը, Ուկրաինայում շարունակվող պատերազմը լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ ունեն ընդհանուր անվտանգային ճարտարապետության համար: Այս հայտարարությունն արել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` ելույթ ունենալով Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված գագաթնաժողովում: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Նա նշել է, որ 2021 թվականին, այնուհետև 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ձեռնարկել է հերթական չհրահրված ռազմական ագրեսիան Հայաստանի արևելյան և հարավարևելյան սահմանների երկայնքով` ներխուժելով և գրավելով Հայաստանի ինքնիշխան տարածքները:
«Այս պահին արդեն շուրջ 5 ամիս է` Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արգելափակել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների պատասխանատվության հատվածում գտնվող Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի կյանքի միակ ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի: Ապրիլի 23-ին Ադրբեջանն անօրինական անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքի սկզբնամասում»,– ասել է նա։
ԱԺ նախագահն ընդգծել է, որ չնայած ադրբեջանական կողմը պնդում է, որ միջանցքը բաց է, այն փաստացի շարունակում է փակ մնալ ազատ երթևեկության համար:
Սիմոնյանը հիշեցրել է, որ ճգնաժամն ունեցել է միջազգային լայն արձագանք: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ որոշումներ են կայացրել, որոնք արհամարհվել են պաշտոնական Բաքվի կողմից:
«Պատերազմի ավարտից անցել է երկուսուկես տարի, իսկ Ադրբեջանն առ այսօր առնվազն 33 ռազմագերի է պատանդ պահում: Հայաստանի դեմ ագրեսիայի կիրառումից ստեղծվող իրավիճակը չի կարող հիմք դառնալ կայուն և տեւական խաղաղության համար»,–նշել է նա:
ԱԺ նախագահն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի հարևան երկրներից և ակնկալում է, որ մեր հարևանները նույնպես կառաջնորդվեն այդ սկզբունքով:
© Photo : official site of the Parliament of RAՍևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական գագաթնաժողով
Делегация, возглавляемая председателем НС РА Аленом Симоняном, на Парламентской ассамблее Черноморского экономического сотрудничества (4 мая 2023). Анкарa - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2023
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական գագաթնաժողով
Նա հիշեցրել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Սիմոնյանը նաև հայտնել է, որ այս օրերին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների Պետական քարտուղարի նախաձեռնությամբ ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ղեկավարած պատվիրակությունների բանակցությունները: Քննարկման առարկա են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:
«Կարծում եմ՝ սա դրական զարգացում է, և ես հաջողություն եմ մաղթում դիվանագետներին: Հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Մենք համոզված ենք, որ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը կարող է նպաստել խաղաղության, կայունության և մարդկանց բարեկեցության ամրապնդմանը, ինչպես ամրագրված է ՍԾՏՀ կանոնադրությամբ և Խորհրդարանական վեհաժողովի համապատասխան կանոնադրական փաստաթղթերով»,–ասել է նա:
Նշենք, որ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովն անցկացվում է Թուրքիայում։ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Անկարա է մեկնել մայիսի 3-ին։
Լրահոս
0