00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռելոկանտների դերն այնքան էլ մեծ չէ. անշարժ գույքի մասնագետը` բնակարանների թանկացման մասին

© Sputnik / Andranik Ghazaryan Բազմաբնակարան շենք Երևանում
 Բազմաբնակարան շենք Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2023
Բաժանորդագրվել
Ինչո՞ւ են գերարժևորվել շարժ գույքի գները. Sputnik Արմենիան հարցը քննարկել է «Անշարժ գույքի բորսա» ընկերության ղեկավար Արտյոմ Պրիբիլսկիի հետ։ Մասնագետի դիտարկմամբ` օտարերկրացիներն այստեղ այնքան էլ մեծ դեր չունեն։
Գները սկսում են բարձրանալ այն ժամանակ, երբ աճում է պահանջարկը, առավել ևս, երբ պահանջարկը գերազանցում է առաջարկը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագիտության հայտնի կանոնն է հիշեցնում «Անշարժ գույքի բորսա» ընկերության ղեկավար Արտյոմ Պրիբիլսկին` մեկնաբանելով ՀՀ անշարժ գույքի շուկայում վերջին 1 տարում արձանագրված աննախադեպ գնաճը։
Ընդ որում, մասնագետն արձանագրում է` պահանջարկը հայաստանյան բնակարանների նկատմամբ բարձրացել է ոչ միայն ու ոչ այնքան 2022-ից ի վեր ՌԴ-ից Հայաստան տեղափոխված օտարերկրացիներով։ Պրիբիլսկիի խոսքով` այդ մասին են վկայում պաշտոնական վիճակագրության թվերը։
«Պարզվում է` մեզ մոտ օտարերկրացիներն ավելի շատ վաճառում են անշարժ գույք, քան ձեռք են բերում. 2022թ-ին օտարրեկրացիների կողմից գնվել է 1950 գույք, վաճառվել` 3173։ Նույնը եղել է 2021թ-ին. 1587 գնվել է, 3155 միավոր` վաճառվել»,– ասում է Պրիբիլսկին։
Այդուամենայնիվ ռուս–ուկրաինական կոնֆլիկտն իր ազդեցությունը հայաստանյան անշարժ գույքի շուկայի վրա ունեցել է, թեկուզ և անուղղակի։ Դա, շուկայի մասնագետի խոսքով, արտահայտվել է նաև դոլարի փոխարժեքի անկմամբ, ինչը մարդկանց դրդել է իրենց խնայողությունները ներդնել անշարժ գույքի մեջ` կապիտալի այդ տարբերակն ավելի վստահելի ու կայուն համարելով։ Մյուս կողմից, ռելոկանտների ներհոսքով պայմանավորված, բնակարանների վարձակալության գների բարձրացումը մարդկանց ստիպեց սեփական բնակարան գնել, թեկուզ վարկով։
Հիշեցնենք` ԿԲ նախագահը վերջին ասուլիսում հայտարարեց, որ 2022թ-ից սկսված անշարժ գույքի գների աճն էլ ավելի մեծ չափերի է հասել 2023թ-ի առաջին եռամսյակում։ Մարտին Գալստյանի խոսքով` եթե 2022թ-ի դեկտեմբերի դրությամբ անշարժ գույքի գների հնարավոր գերարժևորման չափը գնահատվում էր 16-22 տոկոս, ապա 2023թ-ի առաջին եռամսյակում այն հասել է 25 տոկոսի։ Ընդ որում, ԿԲ-ի գնահատականներով, գերարժևորման հիմնական պատճառը հիփոթեկային վարկավորումն է։
«Անշարժ գույքի բորսա» ընկերության ղեկավարը ևս կիսում է ԿԲ–ի նախագահի այս տեսակետը` հիշեցնելով, որ եկամտահարկի վերադարձի կարգավորումն ուժի մեջ էր մտել դեռ 2014թ-ին, բայց գագաթնակետին է հասել 2022-ից, երբ կառավարությունը նախապես անժամկետ օրենքի գործողության ժամկետներ սահմանեց` նախ Երևանի, ապա և մարզերի համար։
Արդյունքում` մարդիկ սկսեցին հիփոթեկով հապշտապ բնակարաններ գնել` եկամտահարկի վերադարձից օգտվելու նպատակով։
«Երևանի կենտրոնում արդեն պրակտիկորեն անհնար է, արդեն օրենքը չի գործում։ Արաբկիրի մի մասը, որտեղ և ժամկետներն ավարտին են մոտենում, ամենաթանկ տարածքներից մեկն է այս պահին»,– նկատում է Պրիբիլսկին։
Մեր զրուցակիցն արձանագրում է, որ այսօր Երևանյան նորակառույցներում բնակարանի 1 քմ–ի արժեքը գրեթե 30 տոկոսով գերազանցում է երկրորդային շուկայի բնակարանների արժեքը։
Երևանյան անշարժ գույքի շուկայում նկատվող ակտիվությունը, Արտյոմ Պրիբիլսկիի գնահատականներով, տեղափոխվում է նաև մարզեր։ Բայց ոչ բոլոր բնակավայրեր։ Հատկապես ակտիվ են Երևանամերձ մարզերի քաղաքային բնակավայրերն ու Գյումրին։
Իսկ, օրինակ, Վանաձորում և այլ խոշոր քաղաքներում նույն ակտիվությունը չկա։ Վաճառքները գրեթե զրոյական են նաև գյուղերում, անգամ Երևանին շատ մոտ գտնվող Արարատի մարզի գյուղերում։
Հարցին, թե երբ կկարգավորվի անշարժ գույքի շուկան, Արտյոմ Պրիբիլսկին պատասխանեց.
«Գները կարգավորվում են այն ժամանակ, երբ պահանջվածից ավելի շատ ապրանք է նետվում շուկա։ Երբ կկառուցվեն այնքան բնակարաններ, որքան պահանջարկ կա շուկայում։ Իսկ շինարարության ծավալները մեզ մոտ հիմա աննախադեպ են»։
Նշենք, որ Անշարժ գույքի կադաստրի հրապարակած վերջին տվյալների համաձայն` 2023թ-ի առաջին կիսամյակում ամենաթանկ բնակարանները Հայաստանում շարունակում են մնալ Երևանի Փոքր կենտրոնի բնակարանները։ Այստեղ 1 քմ-ի արժեքը արդեն գերազանցել է 1 մլն դրամը` 2023թ-ի առաջին եռամսյակի համեմատ թանկանալով 16.4 տոկոսով։
Լրահոս
0