https://arm.sputniknews.ru/20230504/nikvol-pashinjann-u-anna-hakvobjann-arden-chekhiajum-en-59143113.html
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն արդեն Չեխիայում են
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն արդեն Չեխիայում են
Sputnik Արմենիա
Կեսօրից հետո Հայաստանի վարչապետը հանդիպում կունենա Չեխիայի կառավարության ղեկավարի հետ։ 04.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-04T12:31+0400
2023-05-04T12:31+0400
2023-05-04T13:14+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
աննա հակոբյան
չեխիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/05/04/59141945_0:0:1280:721_1920x0_80_0_0_84ce7c77fca433f6fef67f5acaa40551.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։Կեսօրից հետո Հայաստանի վարչապետը հանդիպում կունենա Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ: Նախ տեղի է ունենալու երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմերով՝ պաշտոնական ճաշի շրջանակում: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը և Պետեր Ֆիալան ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:Հաջորդիվ ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Չեխիայի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ:Նիկոլ Փաշինյանը կայցելի Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն:Հիշեցնենք` վարչապետի մամուլի ծառայությունը երեկ էր հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն:ՔՊ–ն երիտասարդական կառույց կունենա. Նիկոլ Փաշինյանը նիստ է անցկացրել
չեխիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/05/04/59141945_0:0:1138:853_1920x0_80_0_0_39f54079f4c87fc75223d2366cc0299d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, աննա հակոբյան, չեխիա
հայաստան, նիկոլ փաշինյան, աննա հակոբյան, չեխիա
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն արդեն Չեխիայում են
12:31 04.05.2023 (Թարմացված է: 13:14 04.05.2023) Կեսօրից հետո Հայաստանի վարչապետը հանդիպում կունենա Չեխիայի կառավարության ղեկավարի հետ։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Կեսօրից հետո Հայաստանի վարչապետը հանդիպում կունենա Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ: Նախ տեղի է ունենալու երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմերով՝ պաշտոնական ճաշի շրջանակում: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը և Պետեր Ֆիալան ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:
Հաջորդիվ ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Չեխիայի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ:
Նիկոլ Փաշինյանը կայցելի Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն:
Հիշեցնենք` վարչապետի մամուլի ծառայությունը երեկ էր
հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն: