00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք պետք է հային բնորոշ պատվով ելույթ ունենանք Փարիզում. չեմպիոններ կերտող մարզիչը

Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչը հավատում էր, որ մեր մարզիկները լավ են հանդես գալու Եվրոպայի առաջնությունում։ Նա Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, թե ինչը օգնեց, որ մեր ծանրորդները հաջողություններ գրանցեն մրցաշարում։
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը (տղամարդկանց և կանանց) նվաճեց 36 մեդալ, իսկ երկամարտում` 13 մեդալ։ Մեր ընտրանին մրցակիցների նկատմամբ բացահայտ առավելությամբ հաղթանակ տոնեց թիմային հաշվարկում։ Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է արդեն գրանցված ու սպասվող հաջողությունների մասին։ Զրուցել է Խաչիկ Չախոյանը։
- Պարոն Ալավերդյան, մեր ծանրորդների հաջողություններում ի՞նչ ազդեցություն ունեցավ այն փաստը, որը առաջնությունը Երևանում էր անցկացվում։
- Շատերն ասում են, որ տան պատերն օգնում են։ Մեզ համար որոշակի լարվածություն կար, մեծ պատասխանատվություն էր ամբողջ թիմի ուսերին այն հանգամանքը, որ Եվրոպայի առաջնությունը անցկացվում է Երևանում։ Որոշ անհաջողություններից հետո մենք դեռևս վստահ չէինք, որ կարող ենք նման հաջողության հասնել։ Ասեմ, որ ծանրամարտում երկրպագում են, երբ մարզիկը գլխավերևում է պահում քաշը։ Վարժության ընթացքում նույնիսկ թեթև աղմուկը կարող է մոտեցման ձախողման պատճառ դառնալ։ Սակայն նշեմ, որ երկրպագուների բուռն աջակցությունը օգնեց մեր տղաներին և աղջիկներին ավելի վստահ լինել։
- Յուրաքանչյուր մրցաշարից առաջ մարզիչները խուսափում են խոսել ապագա արդյունքների մասին։ Իսկ հիմա` արդեն մրցումների ավարտից հետո, կարո՞ղ եք ասել, որ սպասում էիք նման արդյունքների։
- Մարզիչը հո Նոստրադամուս չէ՞, որ մրցումներից առաջ խոսի արդյունքների մասին... Ես հավատում էի, որ մեր հավաքականը լավ է հանդես գալու, ու նրանք նման լավատեսական տրամադրությամբ էլ սկսեցին մրցաշարը։
Թռիչք հեռավոր 80-ականներից. Գասպարյանը ԵԱ-ում կրկնեց մորեղբոր` Յուրի Վարդանյանի «հնարքը»
- Մեր հավաքականը մրցումներին մասնակցեց տարբեր սերունդներ ներկայացնող ծանրորդներով, ունեինք 19– 20 տարեկան մարզիկ, ունեինք նաև շատ փորձառու ծանրորդ։ Ինչպե՞ս հաջողվեց այդպիսի թիմ հավաքել։
- Այո՛, հաշվի առնելով նաև մեր կանանց հավաքականը` պետք է նշեմ, որ ունեինք նույնիսկ 16 տարեկան ծանրորդ (Էմմա Պողոսյանը)։ Բայց ընդգծեմ, որ մեր բոլոր ծանրորդները աչքի ընկան իրենց նվիրվածությամբ ու ժպիտով (վարժությունը կատարելիս)։ Դա շատ կարևոր է։ Ժամանակին Ալբերտ Ազարյանն էր իր հայտնի խաչը անում օղակների վրա ու միաժամանակ ժպտում։ Յուրի Վարդանյանն էլ նույնն էր անում մրցահարթակում։ Մեր ծանրորդներն էլ ժպտում էին քաշը բարձրացնելիս ու դրանով ցույց տալիս սեփական ուժերի նկատմամբ վստահությունը։ Մենք ճանապարհ ենք տալիս բոլոր այն մարզիկներին, որոնք տվյալ պահին համապատասխան արդյունքներ ունեն։ Նշանակություն չունի տարիքը։
- Ծանրամարտում կա տակտիկական պայքար, որը շատ դեպքերում երկրպագուներին այդքան էլ լավ չեն ընկալում։ Բայց գաղտնիք չէ, որ մարզչի որոշումից ու պատվիրած քաշից շատ բան է կախված ծանրամարտում։ Մասնավորապես Գարիկ Կարապետյանի ելույթի ժամանակ երևաց, որ Դուք թույլ չտվեցիք մեր ծանրորդին ևս մեկ մոտեցման գալ։
- Գարիկ Կարապետյանը առջևում ունի խոշոր ու կարևոր երեք մրցաշար, այդ թվում` երիտասարդների ու մեծահասակների աշխարհի առաջնությունները։ Մեծահասակների մրցաշարը օլիմպիական վարկանիշ է տալիս, իսկ 102 կգ քաշային կարգը, որտեղ հանդես է գալիս Գարիկը, օլիմպիական քաշային կարգ է։ Ես հուսով եմ, որ տղամարդկանց մրցումներում մենք կունենանք օլիմպիական երեք վարկանիշ։ Վստահ չեմ, որ կանանց մրցումներում նույն հաջողությանը կհասնենք, բայց հուսով եմ։ Ինչ վերաբերում է մրցումների ընթացքում մարզիչների որոշումներին, ապա ընդամենը կասեմ, որ ծանրամարտում գործունեության 50 տարվա փորձ ունեմ։ Բացի այդ, հավաքականում կա երկրորդ մարզիչ, կանանց հավաքականն էլ ունի գլխավոր մարզիչ, ու իրենք ինձ օգնում են։ Իսկ մարզիկի համար պատվիրվող քաշը որոշում է մարզչական խորհուրդն ու մարզիչը։ Դա մարզիկի հետ ոչ մի կապ չունի։ Ծանրորդը միայն կարող է դուրս գալ մրցահարթակ ու անել իր գործը։
«Ինձ համար սա ոսկի է». Հռիփսիմե Խուրշուդյանն ուզում է մասնակցել նաև աշխարհի առաջնությանը
- Գաղտնիք չէ, որ Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունը վարկանիշային մրցաշար էր։ Հայաստանի հավաքականը փայլուն ելույթներից հետո բարձր միավորներ վաստակե՞ց։
-Վարկանիշային էր, բայց միայն այս մրցումը չէ, որ վարկանիշ է ապահովում։ Վարկանիշային 7 մրցաշար կա, որոնցից կայացել է երկուսը։ Տվյալ քաշային կարգում մարզիկը միշտ պետք է բարձր արդյունքների հասնի, որ կարողանա վարկանիշ վաստակել։ Մի խոսքով, բարդ հաշվարկներ են, բայց անկախ ամեն ինչից, Երևանում, մասնավորապես օլիմպիական քաշային կարգերում մենք իհարկե միավորներ վաստակեցինք։ Ես պարզապես կուզեի` երկրպագուներն իմանային, որ ամեն ինչ դեռևս առջևում է, ու մենք ընդամենը առաջին քայլն ենք կատարել։ Մենք պետք է կարողանանք Փարիզում տղամարդավարի, հային բնորոշ պատվով ելույթ ունենալ։
- Մեր ծանրորդները հիմնականում միշտ էլ ֆիզիկապես լավ են պատրաստ եղել։ Միգուցե այս անգամ դրա հետ մեկտեղ նաև հոգեբանորե՞ն էին լավ պատրաստված։
- Ինձ հարցրել են` հավաքականին հոգեբան հարկավոր չէ՞։ Ասեմ, որ լավագույն հոգեբանը մարզիչն է։ Նա երկար տարիներ ծանրորդի հետ շփվելով, մարզելով` յուրաքանչյուրին շատ լավ է ճանաչում, և կոնկրետ ծանրորդի հարցում ոչ մեկը չի կարող մարզչի նման ճիշտ որոշում կայացնել։ Հայերը ընդհանրապես շատ մեծ ներուժ ունեն, և դա պետք է ուղղել ճիշտ ճանապարհով։
Նշենք, որ Հայաստանի ծանրամարտի հավաքական թիմերի համար տարվա ամենակարևոր մրցաշարը լինելու է աշխարհի առաջնությունը, որը կայանալու է սեպտեմբերի 2-17-ը Սաուդյան Արաբիայում։ Մեր հավաքականը թեթև հանգստից հետո սկսելու է նախապատրաստվել այդ կարևորագույն մրցումներին։
Լրահոս
0