https://arm.sputniknews.ru/20230504/lachini-mijancqi-harcum-chekhian-kisum-e-evramiutjan-kartsiqy-varchapet-peter-fiala-59157316.html
Լաչինի միջանցքի հարցում Չեխիան կիսում է Եվրամիության կարծիքը. վարչապետ Պետեր Ֆիալա
Լաչինի միջանցքի հարցում Չեխիան կիսում է Եվրամիության կարծիքը. վարչապետ Պետեր Ֆիալա
Sputnik Արմենիա
Չեխիայի վարչապետը վստահ է, որ խաղաղության պայմանագիրը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար։ 04.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-04T15:30+0400
2023-05-04T15:30+0400
2023-05-04T16:03+0400
չեխիա
հայաստան
նիկոլ փաշինյան
վարչապետ
պետեր ֆիալա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/04/59188329_0:76:1600:976_1920x0_80_0_0_21e0129cff9d30e037f413fda93d3378.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Չեխիան անուշադրության չի մատնում բոլոր այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք Հայաստանի առջև ծառացած են։ Հայաստանի և Չեխիայի վարչապետների միջև անցկացված բանակցություններն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Չեխիայի կառավարության ղեկավար Պետեր Ֆիալան։Նա շեշտեց, որ Չեխիան այս հարցում համակարծիք է Եվրամիության հետ։ Հավատացած են` պետք է հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկել, որպեսզի խաղաղություն և կայունություն հաստատվի Լեռնային Ղարաբաղում և ամբողջ կովկասյան տարածաշրջանում։«Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև քննարկումներին, ապա մենք կարևորում ենք խաղաղության պայմանագրի կնքումը, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար»,– նշեց Չեխիայի վարչապետը։Վարչապետ Ֆիալան խոստացավ, որ Չեխիան անհրաժեշտ ջանքեր կգործադրի միջազգային բոլոր հարթակներում, որ Հայաստանը կարողանա տևական խաղաղության հասնել։ Հայաստանի և Չեխիայի վարչապետները համատեղ հայտարարություն ստորագրեցինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն։Չեխիայի վարչապետի հետ հանդիպումից հետո նա կհանդիպի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ:Նախատեսված է այց Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն:
չեխիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/04/59188329_4:0:1425:1066_1920x0_80_0_0_569215120d7f3a71b2457cc6bf07a714.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չեխիա, հայաստան, նիկոլ փաշինյան, վարչապետ, պետեր ֆիալա
չեխիա, հայաստան, նիկոլ փաշինյան, վարչապետ, պետեր ֆիալա
Լաչինի միջանցքի հարցում Չեխիան կիսում է Եվրամիության կարծիքը. վարչապետ Պետեր Ֆիալա
15:30 04.05.2023 (Թարմացված է: 16:03 04.05.2023) Չեխիայի վարչապետը վստահ է, որ խաղաղության պայմանագիրը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Չեխիան անուշադրության չի մատնում բոլոր այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք Հայաստանի առջև ծառացած են։ Հայաստանի և Չեխիայի վարչապետների միջև անցկացված բանակցություններն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Չեխիայի կառավարության ղեկավար Պետեր Ֆիալան։
«Տեղյակ ենք բարդ իրավիճակի մասին` քաղաքական, անվտանգային, աշխարհագրական։ Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է»,– նշեց վարչապետ Ֆիալան։
Նա շեշտեց, որ Չեխիան այս հարցում համակարծիք է Եվրամիության հետ։ Հավատացած են` պետք է հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկել, որպեսզի խաղաղություն և կայունություն հաստատվի Լեռնային Ղարաբաղում և ամբողջ կովկասյան տարածաշրջանում։
«Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև քննարկումներին, ապա մենք կարևորում ենք խաղաղության պայմանագրի կնքումը, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար»,– նշեց Չեխիայի վարչապետը։
Վարչապետ Ֆիալան խոստացավ, որ Չեխիան անհրաժեշտ ջանքեր կգործադրի միջազգային բոլոր հարթակներում, որ Հայաստանը կարողանա տևական խաղաղության հասնել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով
ժամանել է Չեխիայի Հանրապետություն։
Չեխիայի վարչապետի հետ հանդիպումից հետո նա կհանդիպի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ:
Նախատեսված է այց Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն: