https://arm.sputniknews.ru/20230504/kazmecinq-hamapataskhan-cucak-chekhiaji-varchapety-hhum-irenc-hetaqrqrvogh-apranqneri-masin-59161337.html
Կազմեցինք համապատասխան ցուցակ. Չեխիայի վարչապետը` ՀՀ–ում իրենց հետաքրքրող ապրանքների մասին
Կազմեցինք համապատասխան ցուցակ. Չեխիայի վարչապետը` ՀՀ–ում իրենց հետաքրքրող ապրանքների մասին
Sputnik Արմենիա
Փաշինյանն ու Ֆիալան պայմանավորվել են խորացնել երկու երկրների համագործակցությունը և՛ առևտրատնտեսական, և՛ զբոսաշրջային ուղղություններում։ 04.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-04T16:09+0400
2023-05-04T16:09+0400
2023-05-04T16:32+0400
չեխիա
հայաստան
վարչապետ
արտադրանք
ներմուծում
պետեր ֆիալա
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0e/36457958_0:168:1600:1068_1920x0_80_0_0_5a9d1dc8be5221810ec3ff1a6a50f0d7.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Չեխիայի և Հայաստանի միջև առևտրի ծավալները 2022 թվականին 157 %-ով ավելացել են։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալան` անդրադառնալով 2 երկրների տնտեսական գործակցությանը։Նա ընդգծեց, որ պայմանավորվել են նաև խորացնել կապերը զբոսաշրջության ոլորտում, ինչն էլ կնպաստի երկուստեք համագործակցությանը և վստահության ամրապնդմանը։ՀՀ–ն միջազգային փաստահավաք խմբի ներկայությունը ԼՂ–ում համարում է անհրաժեշտ. ՓաշինյանՀՀ վարչապետն էլ շեշտեց, որ իրենք խոսել են Հայաստանից դեպի Չեխիայի շուկա ապրանքների արտահանման ակտիվացման վերաբերյալ։Նա նշեց, որ Հայաստանի և Չեխիայի պատվիրակությունների հանդիպման ընթացքում երկու երկրի դեսպանները հաստատել են, որ պոտենցիալը կա և խոստացել ակտիվ զբաղվել այդ հարցերով։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն։Չեխիայի վարչապետի հետ հանդիպումից հետո նա կհանդիպի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ:Նախատեսված է այց Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն:
չեխիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0e/36457958_88:0:1512:1068_1920x0_80_0_0_940cd834ba8d8ab8446abd58825fa9e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չեխիա, հայաստան, վարչապետ, արտադրանք, ներմուծում, պետեր ֆիալա, նիկոլ փաշինյան
չեխիա, հայաստան, վարչապետ, արտադրանք, ներմուծում, պետեր ֆիալա, նիկոլ փաշինյան
Կազմեցինք համապատասխան ցուցակ. Չեխիայի վարչապետը` ՀՀ–ում իրենց հետաքրքրող ապրանքների մասին
16:09 04.05.2023 (Թարմացված է: 16:32 04.05.2023) Փաշինյանն ու Ֆիալան պայմանավորվել են խորացնել երկու երկրների համագործակցությունը և՛ առևտրատնտեսական, և՛ զբոսաշրջային ուղղություններում։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Չեխիայի և Հայաստանի միջև առևտրի ծավալները 2022 թվականին 157 %-ով ավելացել են։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալան` անդրադառնալով 2 երկրների տնտեսական գործակցությանը։
«Մենք ուրախ ենք, որ առևտրի ծավալներն ավելանում են։ Նախորդ տարի այդ ցուցանիշը հասել է 157 %-ի, ինչը շատ լավ է։ Մենք բանակցությունների ժամանակ խոսել ենք, թե Հայաստանում արտադրված որ ապրանքները կարող են հետաքրքիր լինել Չեխիա արտահանման համար։ Կազմեցինք համապատասխան ցուցակը»,– նշեց Ֆիալան։
Նա ընդգծեց, որ պայմանավորվել են նաև խորացնել կապերը զբոսաշրջության ոլորտում, ինչն էլ կնպաստի երկուստեք համագործակցությանը և վստահության ամրապնդմանը։
ՀՀ վարչապետն էլ շեշտեց, որ իրենք խոսել են Հայաստանից դեպի Չեխիայի շուկա ապրանքների արտահանման ակտիվացման վերաբերյալ։
«Մենք Հայաստանում էլ այդ հարցերը քննարկում ենք, և ԵՄ շուկա մուտք գործելու համար կան և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ այլ խնդիրներ։ Կարևոր է, որպեսզի մեր արտադրանքի և արտադրության ստանդարտները բարձրացնելու ուղղությամբ շարունակական աշխատանքներ տանենք։ Վստահեցնում եմ` հիմա էլ կան այնպիսի արտադրանքներ, որոնք կարող են մրցունակ լինել Չեխիայի շուկայում»,– ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ Հայաստանի և Չեխիայի պատվիրակությունների հանդիպման ընթացքում երկու երկրի դեսպանները հաստատել են, որ պոտենցիալը կա և խոստացել ակտիվ զբաղվել այդ հարցերով։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ
երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն։
Չեխիայի վարչապետի հետ հանդիպումից հետո նա կհանդիպի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ:
Նախատեսված է այց Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն: