https://arm.sputniknews.ru/20230504/hvovhannes-bachkvovy-meknarkec-haghtanakvov-mjusnery-partvecin-ev-durs-mnacin-hetaga-pajqaric-59155801.html
Հովհաննես Բաչկովը մեկնարկեց հաղթանակով, մյուսները պարտվեցին և դուրս մնացին հետագա պայքարից
Հովհաննես Բաչկովը մեկնարկեց հաղթանակով, մյուսները պարտվեցին և դուրս մնացին հետագա պայքարից
Sputnik Արմենիա
Եվրոպայի եռակի չեմպիոն ու աշխարհի առաջնությունների բրոնզե եռակի մեդալակիր Բաչկովը մայիսի 6-ին կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Հաքան Չանլիի հետ: 04.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-04T15:06+0400
2023-05-04T15:06+0400
2023-05-04T15:11+0400
հովհաննես բաչկով
բռնցքամարտ
տաշքենդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1f/42645331_0:72:1600:972_1920x0_80_0_0_8760115b478b901d4c82c7fb80330d55.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիս, Sputnik, Խաչիկ Չախոյան. Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկած հայ 4 բռնցքամարտիկներից միայն Հովհաննես Բաչկովը հաղթանակ տարավ։Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը շատ վստահ սկսեց մրցաշարը։ Սերբիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Սենդրիկը բոլոր երեք ռաունդներում էլ չկարողացավ ոչ մի արդյունավետ գրոհ անցկացնել։ Մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին Հովհաննես Բաչկովին։ Մեր ընտրանու առաջատարը դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Այս փուլում Եվրոպայի եռակի չեմպիոն ու աշխարհի առաջնությունների բրոնզե եռակի մեդալակիր Բաչկովը մայիսի 6-ին կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Հաքան Չանլիի հետ: Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ղազարյանը 1 նոկաուտով հաղթել է մրցակցինԳերծանր քաշային կարգում Դավիթ Չալոյանը մրցաշարում իր առաջին մենամարտում մրցեց Չինաստանի ներկայացուցիչ Դանաբիեկե Բայիկեվուզիի հետ։ Առաջին ռաունդում Չալոյանը բավականին ուժեղ հարվածներ բաց թողեց ու հոնքի վնասվածք ստացավ, իսկ ռաունդում 5։0 հաղթեց չինացին։ Երկրորդ ռաունդում Չալոյանին հաջողվեց բեկել մենամարտի ընթացքն ու հաղթանակի հասավ 3։2 հաշվով։ Վճռորոշ դաձավ երրորդ ռաունդը, որում հաղթանակը մրցավարները շնորհեցին չինացուն, ու Չալոյանը դուրս մնաց հետագա պայքարից։Նշենք, որ բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը մասնակցում է 11 մարզիկով:Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5), Գուրգեն Մադոյանը (67կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (92+ կգ):Բռնցքամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը կավարտվի մայիսի 14-ին:
տաշքենդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1f/42645331_90:0:1510:1065_1920x0_80_0_0_7048a6c70aba753ab25558788927d13e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հովհաննես բաչկով, բռնցքամարտ, տաշքենդ
հովհաննես բաչկով, բռնցքամարտ, տաշքենդ
Հովհաննես Բաչկովը մեկնարկեց հաղթանակով, մյուսները պարտվեցին և դուրս մնացին հետագա պայքարից
15:06 04.05.2023 (Թարմացված է: 15:11 04.05.2023) Եվրոպայի եռակի չեմպիոն ու աշխարհի առաջնությունների բրոնզե եռակի մեդալակիր Բաչկովը մայիսի 6-ին կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Հաքան Չանլիի հետ:
ԵՐԵՎԱՆ, 4 մայիս, Sputnik, Խաչիկ Չախոյան. Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկած հայ 4 բռնցքամարտիկներից միայն Հովհաննես Բաչկովը հաղթանակ տարավ։
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը շատ վստահ սկսեց մրցաշարը։ Սերբիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Սենդրիկը բոլոր երեք ռաունդներում էլ չկարողացավ ոչ մի արդյունավետ գրոհ անցկացնել։ Մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին Հովհաննես Բաչկովին։ Մեր ընտրանու առաջատարը դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Այս փուլում Եվրոպայի եռակի չեմպիոն ու աշխարհի առաջնությունների բրոնզե եռակի մեդալակիր Բաչկովը մայիսի 6-ին կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Հաքան Չանլիի հետ:
Գերծանր քաշային կարգում Դավիթ Չալոյանը մրցաշարում իր առաջին մենամարտում մրցեց Չինաստանի ներկայացուցիչ Դանաբիեկե Բայիկեվուզիի հետ։ Առաջին ռաունդում Չալոյանը բավականին ուժեղ հարվածներ բաց թողեց ու հոնքի վնասվածք ստացավ, իսկ ռաունդում 5։0 հաղթեց չինացին։ Երկրորդ ռաունդում Չալոյանին հաջողվեց բեկել մենամարտի ընթացքն ու հաղթանակի հասավ 3։2 հաշվով։ Վճռորոշ դաձավ երրորդ ռաունդը, որում հաղթանակը մրցավարները շնորհեցին չինացուն, ու Չալոյանը դուրս մնաց հետագա պայքարից։
48 կգ քաշային կարգում Բարեղամ Հարությունյանը համառ ու դժվարին մենամարտում պարտվեց Կուբայի ներկայացուցիչ Ալեխանդրո Կլարո Ֆիզին։ Իսկ 51 կգ քաշային կարգում Ռուդոլֆ Գարբոյանը միավորներով պարտվեց Թայփեյի ներկայացուցիչ Տու Պո-Վեյին։
Նշենք, որ բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը մասնակցում է 11 մարզիկով:
Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5), Գուրգեն Մադոյանը (67կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (92+ կգ):
Բռնցքամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը կավարտվի մայիսի 14-ին: