https://arm.sputniknews.ru/20230504/haqerajin-grvohneri-ev-gunavvor-heghapvokhutjunneri-hetevum-amn-n-e-kangnats-chzhh-zekujc-59137709.html
Հաքերային գրոհների և գունավոր հեղափոխությունների հետևում ԱՄՆ-ն է կանգնած. ՉԺՀ զեկույց
Հաքերային գրոհների և գունավոր հեղափոխությունների հետևում ԱՄՆ-ն է կանգնած. ՉԺՀ զեկույց
Sputnik Արմենիա
Զեկույցում ասվում է, որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ԱՄՆ ԿՀՎ-ն տապալել է կամ փորձել է տապալել ավելի քան 50 երկրի օրինական կառավարությունները այդ... 04.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-04T12:04+0400
2023-05-04T12:04+0400
2023-05-04T12:06+0400
չինաստան
ամն
հաքեր
գունավոր հեղափոխություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69268707_0:43:1600:943_1920x0_80_0_0_dc78a489fdb42ab17290780b1ebba72a.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) կանգնած է ամբողջ աշխարհում մեծ թվով հաքերային հարձակումների և «գունավոր հեղափոխությունների» հետևում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է համակարգչային վիրուսային հարձակումներին արտակարգ արձագանքման Չինաստանի ազգային կենտրոնի և համացանցում անվտանգությամբ զբաղվող «360» ընկերության զեկույցում։«Երկար ժամանակ ԿՀՎ-ն գաղտնի զբաղվել է «խաղաղ փոփոխությունների» և «գունավոր հեղափոխությունների» կազմակերպմամբ, ինչպես նաև լրտեսական գործունեություն է իրականացրել ու զբաղվել տեղեկատվության գողությամբ»,- ասված է զեկույցում:Պենտագոնը մասնակցում է ՌԴ–ի դեմ կիբեռհարձակումների մշակմանը. ԱԴԾԶեկույցի հեղինակները նշում են, որ 80-ականների «Թավշյա հեղափոխությունը», 2003 թվականի վրացական «Վարդերի հեղափոխությունը», Ուկրաինայում «Նարնջագույն հեղափոխությունը», Ղրղզստանում «Կակաչների հեղափոխությունը», «Արաբական գարունը», Ուկրաինայում երկրորդ գունավոր հեղափոխությունը, Թայվանում «Արևածաղիկների շարժումը» և շատ այլ իրադարձություններ միջազգային կազմակերպությունների և փորձագետների կողմից ճանաչվել են որպես գունավոր հեղափոխություններին բնորոշ դեպքեր, որոնք ղեկավարել են ամերիկյան հատուկ ծառայությունները:Բացի այդ, ԱՄՆ հատուկ ծառայությունները փորձել են գունավոր հեղափոխություններ կազմակերպել Բելառուսում, Ադրբեջանում, Լիբանանում, Մյանմայում, Իրանում։«Վիճակագրության համաձայն` վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ԿՀՎ-ն տապալել է կամ փորձել է տապալել ավելի քան 50 երկրի օրինական կառավարություններըայնտեղ անկարգություններ առաջացնելով»,- ասվում է զեկույցում:Նշվում է, որ 2020 թվականին «360» ընկերությունը բացահայտել է նախկինում անհայտ APT հաքերային կազմակերպությունը: Չինացի մասնագետներն ընկերությունն անվանել են APT-C-39, դրա գրոհների հիմնական թիրախները եղել են տարբեր երկրների կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքները, օդատիեզերական, գիտահետազոտական ինստիտուտները, նավթային և նավթաքիմիական ընկերությունները, խոշոր ինտերնետ-ընկերություններն ու պետական հաստատությունները:Արհեստական բանականությամբ բոտը խոստովանել է, որ կարող է գժտեցնել մարդկանց
չինաստան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69268707_147:0:1572:1069_1920x0_80_0_0_cf016dd26609c116a7ee2c01934a67bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, ամն, հաքեր, գունավոր հեղափոխություն
չինաստան, ամն, հաքեր, գունավոր հեղափոխություն
Հաքերային գրոհների և գունավոր հեղափոխությունների հետևում ԱՄՆ-ն է կանգնած. ՉԺՀ զեկույց
12:04 04.05.2023 (Թարմացված է: 12:06 04.05.2023) Զեկույցում ասվում է, որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ԱՄՆ ԿՀՎ-ն տապալել է կամ փորձել է տապալել ավելի քան 50 երկրի օրինական կառավարությունները այդ երկրներում անկարգություններ առաջացնելով։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) կանգնած է ամբողջ աշխարհում մեծ թվով հաքերային հարձակումների և «գունավոր հեղափոխությունների» հետևում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է համակարգչային վիրուսային հարձակումներին արտակարգ արձագանքման Չինաստանի ազգային կենտրոնի և համացանցում անվտանգությամբ զբաղվող «360» ընկերության զեկույցում։
«Երկար ժամանակ ԿՀՎ-ն գաղտնի զբաղվել է «խաղաղ փոփոխությունների» և «գունավոր հեղափոխությունների» կազմակերպմամբ, ինչպես նաև լրտեսական գործունեություն է իրականացրել ու զբաղվել տեղեկատվության գողությամբ»,- ասված է զեկույցում:
Զեկույցի հեղինակները նշում են, որ 80-ականների «Թավշյա հեղափոխությունը», 2003 թվականի վրացական «Վարդերի հեղափոխությունը», Ուկրաինայում «Նարնջագույն հեղափոխությունը», Ղրղզստանում «Կակաչների հեղափոխությունը», «Արաբական գարունը», Ուկրաինայում երկրորդ գունավոր հեղափոխությունը, Թայվանում «Արևածաղիկների շարժումը» և շատ այլ իրադարձություններ միջազգային կազմակերպությունների և փորձագետների կողմից ճանաչվել են որպես գունավոր հեղափոխություններին բնորոշ դեպքեր, որոնք ղեկավարել են ամերիկյան հատուկ ծառայությունները:
Բացի այդ, ԱՄՆ հատուկ ծառայությունները փորձել են գունավոր հեղափոխություններ կազմակերպել Բելառուսում, Ադրբեջանում, Լիբանանում, Մյանմայում, Իրանում։
«Վիճակագրության համաձայն` վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ԿՀՎ-ն տապալել է կամ փորձել է տապալել ավելի քան 50 երկրի օրինական կառավարություններըայնտեղ անկարգություններ առաջացնելով»,- ասվում է զեկույցում:
Նշվում է, որ 2020 թվականին «360» ընկերությունը բացահայտել է նախկինում անհայտ APT հաքերային կազմակերպությունը: Չինացի մասնագետներն ընկերությունն անվանել են APT-C-39, դրա գրոհների հիմնական թիրախները եղել են տարբեր երկրների կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքները, օդատիեզերական, գիտահետազոտական ինստիտուտները, նավթային և նավթաքիմիական ընկերությունները, խոշոր ինտերնետ-ընկերություններն ու պետական հաստատությունները: