https://arm.sputniknews.ru/20230504/hajastanjan-tangarannery-2022in-aveli-qan-1-mln-ajcelu-en-unecel-kgmsn-59153609.html
Հայաստանյան թանգարանները 2022–ին ավելի քան 1 մլն այցելու են ունեցել. ԿԳՄՍՆ
Հայաստանյան թանգարանները 2022–ին ավելի քան 1 մլն այցելու են ունեցել. ԿԳՄՍՆ
Sputnik Արմենիա
Թանգարանային ֆոնդը նախորդ տարի համալրվել է 17 019 առարկայով։ 04.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-04T14:19+0400
2023-05-04T14:19+0400
2023-05-04T14:21+0400
հայաստան
թանգարան
այցելություն
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/03/46178131_0:0:1600:901_1920x0_80_0_0_eed21f47f905e98f0925187a1d81fe5c.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. 2022 թ–ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարաններ է այցելել 1 078 645 մարդ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը` նշելով, որ սա վերջին 10 տարիների համեմատ աննախադեպ թիվ է:Ըստ ԿԳՄՍՆ–ի` թանգարանների ֆոնդի թիվը նախորդ տարի կազմել է 1 972 375 թանգարանային առարկա:Նախարարությունում կարևորում են թանգարանների միջազգային և գիտական գործունեության զարգացմանը, նոր համագործակցությունների հնարավորություններին, ինչպես նաև այցելուների սպասարկման բարելավմանն ուղղված քայլերը:Սանկտպետերբուրգցի կինը արժեքավոր ցուցանմուշներ է նվիրել Արամ Խաչատրյանի թանգարանին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/03/46178131_164:0:1584:1065_1920x0_80_0_0_b76a16c460afce7d3f38b1449b660af9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թանգարան, այցելություն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
հայաստան, թանգարան, այցելություն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
Հայաստանյան թանգարանները 2022–ին ավելի քան 1 մլն այցելու են ունեցել. ԿԳՄՍՆ
14:19 04.05.2023 (Թարմացված է: 14:21 04.05.2023) Թանգարանային ֆոնդը նախորդ տարի համալրվել է 17 019 առարկայով։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. 2022 թ–ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարաններ է այցելել 1 078 645 մարդ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության
մամուլի ծառայությունը` նշելով, որ սա վերջին 10 տարիների համեմատ աննախադեպ թիվ է:
Ըստ ԿԳՄՍՆ–ի` թանգարանների ֆոնդի թիվը նախորդ տարի կազմել է 1 972 375 թանգարանային առարկա:
«2022–ի ընթացքում թանգարանային ֆոնդը համալրվել է 17 019 թանգարանային առարկայով, իրականացվել է 225 ժամանակավոր ցուցահանդես, 2713 գիտակրթական ծրագրեր և միջոցառումներ»,– ասված է հաղորդագրությունում։
Նախարարությունում կարևորում են թանգարանների միջազգային և գիտական գործունեության զարգացմանը, նոր համագործակցությունների հնարավորություններին, ինչպես նաև այցելուների սպասարկման բարելավմանն ուղղված քայլերը: