https://arm.sputniknews.ru/20230504/erevanum-nerkajacrel-en-rus-dasakannerin-inchu-er-mandelshtamy-akhmatvovajin-anush-kvochum-59179389.html
Երևանում ներկայացրել են ռուս դասականներին. ինչու էր Մանդելշտամը Ախմատովային Անուշ կոչում
Երևանում ներկայացրել են ռուս դասականներին. ինչու էր Մանդելշտամը Ախմատովային Անուշ կոչում
Sputnik Արմենիա
Գրքերի հատորյակի շնորհանդեսն անցկացվեց Երևանում, հետո այն ցուցադրվելու է ԱՊՀ երկրներում։ 04.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-04T19:43+0400
2023-05-04T19:43+0400
2023-05-04T19:43+0400
ռուս
գիրք
շնորհանդես
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/04/59165185_0:151:1600:1051_1920x0_80_0_0_790f5d53694d0c7208d1dcb6c23b5d89.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik, Դմիտրի Պիսարենկո. Սա այն դեպքն էր, երբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան բեմից ոչ թե վոկալ-լարային պարտիաներ էին հնչում, այլ միայն խոսքեր։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ մեկնարկեց «Ռուս գրողներն ու ուղղափառությունը» 12-հատորյակի «շրջագայությունը» ԱՊՀ երկրներով։Հավաքածուում ներառված են ռուս գրականության համար ոսկեդար համարվող ХVIII դարի վերջի և ХIХ դարի սկզբի հեղինակների ստեղծագործությունները, որտեղ, ինչպես Պուշկինի «Ճանապարհորդություն դեպի Արզրում» վիպակում, արտացոլվում է հայկական թեման։ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ընթերցեց հիասքանչ հայուհի Շահանեին նվիրված Եսենինի դասական տողերը և հիշեցրեց, որ մեծն Մանդելշտամը ХХ դարի սկզբին հայ պոետների ստեղծագործությունները ռուսերեն թարգմանելու համար Ախմատովային Անուշ էր անվանում։«2023 թվականն ԱՊՀ-ում ռուսաց լեզվի տարի է հռչակվել, և պատահական չէ, որ Երևանն է ընտրվել միջազգային մեր ակցիայի մեկնարկի վայր, չէ՞ որ հենց Հայաստանն է համարվում քրիստոնեության պաշտոնական ճանաչման օրրանն, ու այստեղ մինչ օրս ամուր են հոգևոր հիմնարար արժեքները», – ասաց Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամի նախագահ Վալերի Ալեքսեևը։Նրա խոսքով` նույնիսկ խորհրդային տարիներին ռուս գրողների ստեղծագործությունները քրիստոնեկան լավատեսությամբ էին լցված։ Այդպիսին էին Շոլոխովի և Շուկշինի ստեղծագործությունները, որոնք ևս ներառվել են հավաքածուում և մեծ ներդրում ունեցել արևելաքրիստոնեական քաղաքակրթության պահպանման և զարգացման գործում։Հիշելով ոչ վաղ անցյալը` ՌԴ դեսպանատան խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը նշեց, որ ընդամենը 30 տարի առաջ մենք ապրում էինք միասնական մեծ պետության մեջ, որտեղ ռուսաց լեզուն այն ամրակապերից էր, որը միավորում էր տասնյակ ժողովուրդների, և այսօր տարբեր երկրներում միլիոնավոր մարդիկ շարունակում են շփվել ռուսերենով։ Իսկ Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը խոսեց հայ–ռուսական մշակութային կապերի պատմությունից` հայտնելով, որ այս տարի Հայաստանում Վալերի Բրյուսովի 155-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվելու։«Եկատերինա Մեծ կայսրուհու կառավարման տարիներին Սանկտ Պետերբուրգի Նևսկի պողոտայում հայկական եկեղեցի է կառուցվել, որին կից տպարան է գործել, այդ տպարանը դարձել է հայ գրատպության պատմության մեջ 16-րդը։ Այնտեղ տպագրվել են առաջին երկլեզու ստեղծագործությունները, իսկ առաջին 20 տարիների ընթացքում ընդհանուր առմամբ 4 տասնյակ գրքեր են լույս տեսել», – պատմեց Չուլյանը։Որպես ընծա Հայաստանին մի քանի տասնյակ «Ռուսա գրողներն ու ուղղափառությունը» 12-հատորյակ է փոխանցվել։ Հայաստանում հանրային շնորհանդեսը հնարավոր դարձավ «Երևանում ռուսական գրքի տան» (հիմնադիր` հայ–ռուսական գործարար խորհրդի ղեկավար Մհեր Ավետիսյան), Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամի (նախագահ` Վալերի Ալեքսեև) և ՀՀ ԿԳՄՍ նախարարության համագործակցության շնորհիվ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/04/59165185_30:0:1453:1067_1920x0_80_0_0_4b2929ac9421809a6bb3d0beee938c28.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուս, գիրք, շնորհանդես, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
ռուս, գիրք, շնորհանդես, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
Երևանում ներկայացրել են ռուս դասականներին. ինչու էր Մանդելշտամը Ախմատովային Անուշ կոչում
Գրքերի հատորյակի շնորհանդեսն անցկացվեց Երևանում, հետո այն ցուցադրվելու է ԱՊՀ երկրներում։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik, Դմիտրի Պիսարենկո. Սա այն դեպքն էր, երբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան բեմից ոչ թե վոկալ-լարային պարտիաներ էին հնչում, այլ միայն խոսքեր։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ մեկնարկեց «Ռուս գրողներն ու ուղղափառությունը» 12-հատորյակի «շրջագայությունը» ԱՊՀ երկրներով։
Հավաքածուում ներառված են ռուս գրականության համար ոսկեդար համարվող ХVIII դարի վերջի և ХIХ դարի սկզբի հեղինակների ստեղծագործությունները, որտեղ, ինչպես Պուշկինի «Ճանապարհորդություն դեպի Արզրում» վիպակում, արտացոլվում է հայկական թեման։ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ընթերցեց հիասքանչ հայուհի Շահանեին նվիրված Եսենինի դասական տողերը և հիշեցրեց, որ մեծն Մանդելշտամը ХХ դարի սկզբին հայ պոետների ստեղծագործությունները ռուսերեն թարգմանելու համար Ախմատովային Անուշ էր անվանում։
«2023 թվականն ԱՊՀ-ում ռուսաց լեզվի տարի է հռչակվել, և պատահական չէ, որ Երևանն է ընտրվել միջազգային մեր ակցիայի մեկնարկի վայր, չէ՞ որ հենց Հայաստանն է համարվում քրիստոնեության պաշտոնական ճանաչման օրրանն, ու այստեղ մինչ օրս ամուր են հոգևոր հիմնարար արժեքները», – ասաց Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամի նախագահ Վալերի Ալեքսեևը։
Նրա խոսքով` նույնիսկ խորհրդային տարիներին ռուս գրողների ստեղծագործությունները քրիստոնեկան լավատեսությամբ էին լցված։ Այդպիսին էին Շոլոխովի և Շուկշինի ստեղծագործությունները, որոնք ևս ներառվել են հավաքածուում և մեծ ներդրում ունեցել արևելաքրիստոնեական քաղաքակրթության պահպանման և զարգացման գործում։
Հիշելով ոչ վաղ անցյալը` ՌԴ դեսպանատան խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը նշեց, որ ընդամենը 30 տարի առաջ մենք ապրում էինք միասնական մեծ պետության մեջ, որտեղ ռուսաց լեզուն այն ամրակապերից էր, որը միավորում էր տասնյակ ժողովուրդների, և այսօր տարբեր երկրներում միլիոնավոր մարդիկ շարունակում են շփվել ռուսերենով։ Իսկ Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը խոսեց հայ–ռուսական մշակութային կապերի պատմությունից` հայտնելով, որ այս տարի Հայաստանում Վալերի Բրյուսովի 155-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվելու։
«Եկատերինա Մեծ կայսրուհու կառավարման տարիներին Սանկտ Պետերբուրգի Նևսկի պողոտայում հայկական եկեղեցի է կառուցվել, որին կից տպարան է գործել, այդ տպարանը դարձել է հայ գրատպության պատմության մեջ 16-րդը։ Այնտեղ տպագրվել են առաջին երկլեզու ստեղծագործությունները, իսկ առաջին 20 տարիների ընթացքում ընդհանուր առմամբ 4 տասնյակ գրքեր են լույս տեսել», – պատմեց Չուլյանը։
Որպես ընծա Հայաստանին մի քանի տասնյակ «Ռուսա գրողներն ու ուղղափառությունը» 12-հատորյակ է փոխանցվել։ Հայաստանում հանրային շնորհանդեսը հնարավոր դարձավ «Երևանում ռուսական գրքի տան» (հիմնադիր` հայ–ռուսական գործարար խորհրդի ղեկավար Մհեր Ավետիսյան), Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամի (նախագահ` Վալերի Ալեքսեև) և ՀՀ ԿԳՄՍ նախարարության համագործակցության շնորհիվ։