https://arm.sputniknews.ru/20230504/dseghum-arvoghjutjan-kentrvon-kbacvi-hastatutjan-tsarajutjunneric--kogtvi-evs-6-bnakavajr-59177021.html
Դսեղում առողջության կենտրոն կբացվի. հաստատության ծառայություններից կօգտվի ևս 6 բնակավայր
Դսեղում առողջության կենտրոն կբացվի. հաստատության ծառայություններից կօգտվի ևս 6 բնակավայր
Sputnik Արմենիա
Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ պիլոտային ծրագրի մեկնարկը հաջողված է համարում: 04.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-04T19:14+0400
2023-05-04T19:14+0400
2023-05-04T19:16+0400
հհ առողջապահության նախարարություն
պիլոտային ծրագիր
դսեղ
լոռի
անահիտ ավանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/04/59176480_0:75:1440:885_1920x0_80_0_0_98fead440388b2dc07349cd3a08b4204.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղի առողջության կենտրոնի նոր շենքը շուտով շահագործման կհանձնվի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։Համագործակցության ծրագրի վերաբերյալ այսօր հուշագիր է կնքվել ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ Լոռու մարզպետարանի և «Հայաստանի մանուկներ» (COAF) բարեգործական հիմնադրամի միջև:Կբարձրանա կենտրոնի գործունեության արդյունավետությունը, կբարելավվի ծառայությունների որակը, կապահովվի բարեփոխումների շարունակական աջակցությունը: Դսեղի առողջության կենտրոնը կսպասարկի Դսեղ բնակավայրի և իրեն կցված 6 բնակավայրի բնակչությանը և ուղիղ ազդեցություն կունենա հազարավոր շահառուների կյանքի որակի վրա։ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ պիլոտային ծրագրի մեկնարկը համարում է հաջողված: Նա ընդգծել է, որ սա համայնքի համար կարևոր ձեռքբերում կլինի։Կենտրոնի գործունեությունը կուղղվի հիվանդությունների կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը, ախտորոշմանը և բուժմանը, կվերանայվի անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների, բժշկական պարագաների շրջանակը, ինչպես նաև բուժման մոտեցումները։Դսեղի եկեղեցի հավատացյալ գրեթե չի մտնում, իսկ քահանան այցելում է շաբաթը մեկ օր«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանն էլ ասել է, Դսեղի առողջության կենտրոնը հաջողությամբ գործարկելով` աջակցում են համայնքներում առողջապահության ոլորտի բարելավմանը։ Նա շեշտել է, որ իրենք շարունակելու են համագործակցել նախարարության և մարզպետարանների հետ, որպեսզի բացահայտեն լավագույն նորարարական մոտեցումները և նպաստել որակյալ ու հասանելի բուժօգնության մատուցմանը։Ծրագրի հաջող իրականացման արդյունքում այն կներդրվի նաև գյուղական այլ բնակավայրերում։
դսեղ
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/04/59176480_80:0:1360:960_1920x0_80_0_0_716b4affb09afedf969853710470ce8d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ առողջապահության նախարարություն, պիլոտային ծրագիր, դսեղ, լոռի, անահիտ ավանեսյան
հհ առողջապահության նախարարություն, պիլոտային ծրագիր, դսեղ, լոռի, անահիտ ավանեսյան
Դսեղում առողջության կենտրոն կբացվի. հաստատության ծառայություններից կօգտվի ևս 6 բնակավայր
19:14 04.05.2023 (Թարմացված է: 19:16 04.05.2023) Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ պիլոտային ծրագրի մեկնարկը հաջողված է համարում:
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղի առողջության կենտրոնի նոր շենքը շուտով շահագործման կհանձնվի: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Համագործակցության ծրագրի վերաբերյալ այսօր հուշագիր է կնքվել ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ Լոռու մարզպետարանի և «Հայաստանի մանուկներ» (COAF) բարեգործական հիմնադրամի միջև:
Կբարձրանա կենտրոնի գործունեության արդյունավետությունը, կբարելավվի ծառայությունների որակը, կապահովվի բարեփոխումների շարունակական աջակցությունը: Դսեղի առողջության կենտրոնը կսպասարկի Դսեղ բնակավայրի և իրեն կցված 6 բնակավայրի բնակչությանը և ուղիղ ազդեցություն կունենա հազարավոր շահառուների կյանքի որակի վրա։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ պիլոտային ծրագրի մեկնարկը համարում է հաջողված: Նա ընդգծել է, որ սա համայնքի համար կարևոր ձեռքբերում կլինի։
«Մեզ համար շատ կարևոր է բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը, սա ևս մեկ քայլ է, որպեսզի համայնքների բնակիչները շատ դեպքերում բուժծառայության համար Երևան տեղափոխվելու կարիք չունենան»,- նշել է մարզպետ Արամ Խաչատրյանը:
Կենտրոնի գործունեությունը կուղղվի հիվանդությունների կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը, ախտորոշմանը և բուժմանը, կվերանայվի անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների, բժշկական պարագաների շրջանակը, ինչպես նաև բուժման մոտեցումները։
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանն էլ ասել է, Դսեղի առողջության կենտրոնը հաջողությամբ գործարկելով` աջակցում են համայնքներում առողջապահության ոլորտի բարելավմանը։ Նա շեշտել է, որ իրենք շարունակելու են համագործակցել նախարարության և մարզպետարանների հետ, որպեսզի բացահայտեն լավագույն նորարարական մոտեցումները և նպաստել որակյալ ու հասանելի բուժօգնության մատուցմանը։
Ծրագրի հաջող իրականացման արդյունքում այն կներդրվի նաև գյուղական այլ բնակավայրերում։