https://arm.sputniknews.ru/20230504/bzhshknery-klicenzavvorven-2024tic-nakhatesvats-e-licenzavvorman-2-tesak-59136507.html
Բժշկները կլիցենզավորվեն 2024թ–ից. նախատեսված է լիցենզավորման 2 տեսակ
Բժշկները կլիցենզավորվեն 2024թ–ից. նախատեսված է լիցենզավորման 2 տեսակ
Sputnik Արմենիա
Անհատական լիցենզիան կասեցնելու հիմք կարող է լինել բժշկական սխալը, էթիկայի նորմերի խախտումը, հավաստագրման պահանջների խախտումը։ 04.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-04T11:58+0400
2023-05-04T11:58+0400
2023-05-04T11:59+0400
լիցենզիա
բժիշկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/07/56356176_92:410:1574:1244_1920x0_80_0_0_bebaeefd01702c3bcefa3c40521e7309.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Լիցենզավորման մասին» ու մի շարք հարակից օրենքներում։Օրինագծերի փաթեթն այսօր կառավարությանն նիստում ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով` մասնավորապես առաջարկվում է ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ:Նախագծով նախատեսված է բժիշկների լիցենզավորման 2 տեսակ։Լիցենզավորման երկրորդ տեսակը վերաբերելու է ադեն ուսումն ավարտած մասնագետներին։ Այդ լիցենզիան տրվելու է 5 տարով և երկարացվելու է, եթե այն կասեցնելու որոշում չընդունվի։«Կասեցման համար հիմք կարող է լինել բժշկական սխալը, էթիկայի նորմերի խախտումը, հավաստագրման պահանջների խախտումը»,– ասաց Ավանեսյանը։Օրդինատորների համար անհատական լիցենզավորման համակարգը նախատեսվում է գործարկել 2024թ–ի հունվարի 1-ից, գործող բուժաշխատողների համար` 2026թ–ի հունվարի 1-ից։Կառավարությունը հաստատեց օրինագծերի փաթեթի նախագիծը։ Այն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/07/56356176_0:44:1600:1244_1920x0_80_0_0_cc42cd5fd92ef17a9da56d56639fb0a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիցենզիա, բժիշկ
Բժշկները կլիցենզավորվեն 2024թ–ից. նախատեսված է լիցենզավորման 2 տեսակ
11:58 04.05.2023 (Թարմացված է: 11:59 04.05.2023) Անհատական լիցենզիան կասեցնելու հիմք կարող է լինել բժշկական սխալը, էթիկայի նորմերի խախտումը, հավաստագրման պահանջների խախտումը։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Լիցենզավորման մասին» ու մի շարք հարակից օրենքներում։
Օրինագծերի փաթեթն այսօր կառավարությանն նիստում ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով` մասնավորապես առաջարկվում է ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ:
Նախագծով նախատեսված է բժիշկների լիցենզավորման 2 տեսակ։
«Անցումային լիցենզավորումը վերաբերելու է օրդինատուրայում սովորող ուսանողներին։ Սա շատ կարևոր մի քայլ է նրանց հնարավորություն տալու ուսումնառության ընթացքում ունենալ գործնական և աշխատանքային փորձառություն։ Այս անցումային լիցենզիայի շրջանակներում օրդինատորներն ու ռեզիդենտները, իհարկե` բժշկի հսկողության տակ, հնարավորություն կունենան մասնագիտական գործունեությամբ զբաղվելու և իրենց հմտությունները լավացնելու ու ձևավորելու»,– ասաց Ավանեսյանը։
Լիցենզավորման երկրորդ տեսակը վերաբերելու է ադեն ուսումն ավարտած մասնագետներին։ Այդ լիցենզիան տրվելու է 5 տարով և երկարացվելու է, եթե այն կասեցնելու որոշում չընդունվի։
«Կասեցման համար հիմք կարող է լինել բժշկական սխալը, էթիկայի նորմերի խախտումը, հավաստագրման պահանջների խախտումը»,– ասաց Ավանեսյանը։
Օրդինատորների համար անհատական լիցենզավորման համակարգը նախատեսվում է գործարկել 2024թ–ի հունվարի 1-ից, գործող բուժաշխատողների համար` 2026թ–ի հունվարի 1-ից։
Կառավարությունը հաստատեց օրինագծերի փաթեթի նախագիծը։ Այն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։