00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բաքվի և Երևանի ուղիղ բանակցությունը համաձայնության հասնելու լավագույն միջոցն է. Ալիև

© Photo : Screenshot / official site of MSCԻլհամ Ալիև
Իլհամ Ալիև - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2023
Իլհամ Ալիև
Բաժանորդագրվել
Երկու երկրների արտգործնախարարների միջև բանակցությունների հաջորդ փուլը պետք է տեղի ունենա այս ամիս Ռուսաստանում, նշել է Ադրբեջանի ղեկավարը:
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցությունները, առանց միջնորդների և խոչընդոտների, խաղաղ համաձայնության հասնելու լավագույն միջոցն է համարում։
«Կարծում եմ, որ մենք պետք է է շարունակենք առաջ շարժվել այդ ուղղությամբ, եթե, իհարկե, Հայաստանը նույնպես պատրաստ է դրան»,-նշել է Ալիևը, հաղորդում Է Sputnik Ադրբեջանը:
Նա հաստատել է, որ երկու երկրների արտգործնախարարների միջև բանակցությունների հաջորդ փուլը պետք է տեղի ունենա այս ամիս Ռուսաստանում:
Մայիսի 3-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին աշխատանքային այցով Վաշինգտոն են մեկնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Մայիսի 1-ին Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը։
Այո, սեղանին կա փաստաթուղթ. Փաշինյանը` վաշինգտոնյան բանակցությունների մասին
Դրանից առաջ ԱՄՆ-ի պետքարտուղարը երկկողմ հանդիպումներ էր ունեցել Արարատ Միրզոյանի ու Ջեհյուն Բայրամովի հետ, իսկ եռակողմ քննարկումից հետո Միրզոյանն ու Բայրամովը ևս մի քանի հանդիպում են ունեցել։
2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Լրահոս
0