https://arm.sputniknews.ru/20230503/vardapetjany--chgiti-petakan-davatshanutjan-gvortsvov-harcaqnnvel-e-nikvol-pashinjany-59096229.html
Վարդապետյանը չգիտի՝ պետական դավաճանության գործով հարցաքննվե՞լ է Նիկոլ Փաշինյանը
Վարդապետյանը չգիտի՝ պետական դավաճանության գործով հարցաքննվե՞լ է Նիկոլ Փաշինյանը
Sputnik Արմենիա
Արծվիկ Մինասյանը և Հակոբ Մարտիրոսյանը դեռևս 2021 թվականի հունիսին դատախազությունից պահանջել էին քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության... 03.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-03T14:25+0400
2023-05-03T14:25+0400
2023-05-03T14:25+0400
աննա վարդապետյան
նիկոլ փաշինյան
դավաճանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53991059_0:21:1601:921_1920x0_80_0_0_a957874201355f6c99b30d496efec00e.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ներկայացված հաղորդումը դեռևս 2021 թվականին կցվել է 44-օրյա պատերազմին վերաբերող վարույթին և դրա շրջանակներում քննության առարկա է հանդիսացել։ Այս մասին Ազգային ժողովում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։Հարցաքննվե՞լ է արդյոք վարույթի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը` Վարդապետյանը չկարողացավ պատասխանել` նշելով, որ քանի որ հսկող դատախազը չէ, այդ թարմ տեղեկատվություն չունի, թե վարույթով քանի անձ է հարցաքննվել։Նա նաև հայտնեց, որ վարույթը քննության մեջ է։ Սկզբում հարուցվել էին բազմաթիվ վարույթներ, որոնք ավելի ուշ միացվել են մեկ ընդհանուր վարույթին։Նշենք, որ 2021 թվականի հունիսին այժմ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը պահանջել են քրեական գործ հարուցել Փաշինյանի կողմից կատարված «ակնհայտ պետական դավաճանության» փաստով։ Փաստաբանը ներկայացրել է այն հանգամանքները, որոնք, ըստ նրանց, վկայում են թշնամական պետության օգտին և ի վնաս Հայաստանի շահերի վարչապետի գործողությունների մասին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53991059_68:0:1491:1067_1920x0_80_0_0_7860e70e14ee51a14816474fab91bd0b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աննա վարդապետյան, նիկոլ փաշինյան, դավաճանություն
աննա վարդապետյան, նիկոլ փաշինյան, դավաճանություն
Վարդապետյանը չգիտի՝ պետական դավաճանության գործով հարցաքննվե՞լ է Նիկոլ Փաշինյանը
Արծվիկ Մինասյանը և Հակոբ Մարտիրոսյանը դեռևս 2021 թվականի հունիսին դատախազությունից պահանջել էին քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հատկանիշներով։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ներկայացված հաղորդումը դեռևս 2021 թվականին կցվել է 44-օրյա պատերազմին վերաբերող վարույթին և դրա շրջանակներում քննության առարկա է հանդիսացել։ Այս մասին Ազգային ժողովում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Հարցաքննվե՞լ է արդյոք վարույթի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը` Վարդապետյանը չկարողացավ պատասխանել` նշելով, որ քանի որ հսկող դատախազը չէ, այդ թարմ տեղեկատվություն չունի, թե վարույթով քանի անձ է հարցաքննվել։
«Կան հարցաքննության արձանագրություններ նշված պաշտոնատար անձանց մասով, բայց ես 100 տոկոս վստահություն չունեմ, թե դրանք որ դրվագներին են վերաբերվում»,–ասաց Վարդապետյանը` հավելելով, որ համապատասխան հարցման դեպքում գլխավոր դատախազությունը կարող է տեղեկություններ տրամադրել, թե ընդհանուր առմամբ քանի մարդ է հարցաքննվել քննության շրջանակներում:
Նա նաև հայտնեց, որ վարույթը քննության մեջ է։ Սկզբում հարուցվել էին բազմաթիվ վարույթներ, որոնք ավելի ուշ միացվել են մեկ ընդհանուր վարույթին։
Նշենք, որ 2021 թվականի հունիսին այժմ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը պահանջել են քրեական գործ հարուցել Փաշինյանի կողմից կատարված «ակնհայտ պետական դավաճանության» փաստով։ Փաստաբանը ներկայացրել է այն հանգամանքները, որոնք, ըստ նրանց, վկայում են թշնամական պետության օգտին և ի վնաս Հայաստանի շահերի վարչապետի գործողությունների մասին: