https://arm.sputniknews.ru/20230503/tapanivy-sksel-e-ashkhatel-datakhazy-aporini-tsagmamb-gujqi-brnagandzman-masin-59092962.html
Թափանիվը սկսել է աշխատել. դատախազը` ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին
Թափանիվը սկսել է աշխատել. դատախազը` ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին
Sputnik Արմենիա
Աննա Վարդապետյանի կանխատեսմամբ` 2023 թվականի հաղորդման մեջ այս գործընթացների վերաբերյալ ավելի ծավալուն տեղեկություններ կլինեն։ 03.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-03T13:21+0400
2023-05-03T13:21+0400
2023-05-03T13:21+0400
աննա վարդապետյան
ապօրինի
գույք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54978306_0:84:1600:984_1920x0_80_0_0_5ae4dcf0595ab2e7818a8d00960e9bb5.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում այս պահին մոտ 40 հայցապահանջ կա։ Տեղեկությունը ԱԺ–ում հայտնեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Գլխավոր դատախազի կանխատեսմամբ՝ 2023 թվականի հաղորդման մեջ ավելի ծավալուն տեղեկություններ կլինեն ապօրինի գույքի բռնագանձման գործերի վերաբերյալ, և պետությանը կվերադարձվի ավելի շատ գումար։«Թափանիվը նոր սկսել է աշխատել, և գործընթացը հունի մեջ է ընկել։ Դա պայմանավորված է նաև դատարանների վերջանական ձևավորմամբ։ Գրեթե չկա շաբաթ, որ հանրությանը չտեղեկացնենք 1-2 հայցադիմում դատարան մուտք անելու մասին։ Այս գործընթացն իներցիայով կշարունակվի առնվազն մի քանի տարի»,- նշեց Վարդապետյանը։ Քաղաքացին ապօրինի գույքի 80 տոկոսի դիմաց պետությանը 50 մլն դրամ է փոխանցելՆա նաև նշեց, որ քրեական վարույթներով նախորդ տարի մոտ 850 մլն դրամի չափով վերականգնում է եղել, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ ավելի քան 1 մլրդ 300 մլն։Հիշեցնենք, որ դատախազությունը միայն 2023 թվականին Հակակոռուպցիոն դատարանից պահանջել է ապօրինի գույք բռնագանձել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից, «Փարքինգ սիթի սերվիսի» տնօրեն Վազգեն Հարությունյանից, Արամ Վարդանյանից (Վստրեչի Ապեր), Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանից, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից և այլ անձանցից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54978306_89:0:1512:1067_1920x0_80_0_0_bbd0e4624ee147a139e0542f29f4bdaa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աննա վարդապետյան, ապօրինի, գույք
աննա վարդապետյան, ապօրինի, գույք
Թափանիվը սկսել է աշխատել. դատախազը` ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին
Աննա Վարդապետյանի կանխատեսմամբ` 2023 թվականի հաղորդման մեջ այս գործընթացների վերաբերյալ ավելի ծավալուն տեղեկություններ կլինեն։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում այս պահին մոտ 40 հայցապահանջ կա։ Տեղեկությունը ԱԺ–ում հայտնեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Գործընթացը շարունակական է և, այո, ցավոք, համակարգային բնույթ է կրել։ Այս հանգամանքը փաստվում է ոչ միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցապահանջներով, այլև պետական շահերի պատշպանության ոլորտում իրականացված ուսումնասիրությամբ։ Այս պահին ուսումնասիրվում են Երևան քաղաքում մանկապարտեզների օտարման, ինչպես նաև Երևանի զբոսայգիների և կանաչ տարածքների օտարումների գործընթացները»,- ասաց Վարդապետյանը։
Գլխավոր դատախազի կանխատեսմամբ՝ 2023 թվականի հաղորդման մեջ ավելի ծավալուն տեղեկություններ կլինեն ապօրինի գույքի բռնագանձման գործերի վերաբերյալ, և պետությանը կվերադարձվի ավելի շատ գումար։
«Թափանիվը նոր սկսել է աշխատել, և գործընթացը հունի մեջ է ընկել։ Դա պայմանավորված է նաև դատարանների վերջանական ձևավորմամբ։ Գրեթե չկա շաբաթ, որ հանրությանը չտեղեկացնենք 1-2 հայցադիմում դատարան մուտք անելու մասին։ Այս գործընթացն իներցիայով կշարունակվի առնվազն մի քանի տարի»,- նշեց Վարդապետյանը։
Նա նաև նշեց, որ քրեական վարույթներով նախորդ տարի մոտ 850 մլն դրամի չափով վերականգնում է եղել, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ ավելի քան 1 մլրդ 300 մլն։
Հիշեցնենք, որ դատախազությունը միայն 2023 թվականին Հակակոռուպցիոն դատարանից պահանջել է ապօրինի գույք բռնագանձել
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից, «Փարքինգ սիթի սերվիսի» տնօրեն
Վազգեն Հարությունյանից,
Արամ Վարդանյանից (Վստրեչի Ապեր), Երևանի նախկին քաղաքապետ
Տարոն Մարգարյանից, ՀՀ նախկին գլխավոր դատախազ
Գևորգ Կոստանյանից և այլ անձանցից։