https://arm.sputniknews.ru/20230503/pvoligrafum-teghi-unecatsi-veraberjal-tsarajvoghakan-qnnutjun-e-nshanakvel-vahe-ghazarjan-59113655.html
«Պոլիգրաֆում» տեղի ունեցածի վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել. Վահե Ղազարյան
«Պոլիգրաֆում» տեղի ունեցածի վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել. Վահե Ղազարյան
Sputnik Արմենիա
Առաջիկա օրերին կհանրայնացվեն ակումբում իրականացված խուզարկությունների արդյունքները։ 03.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-03T18:55+0400
2023-05-03T18:55+0400
2023-05-03T20:02+0400
թմրանյութ
գիշերային ակումբ
երևան
խուզարկություն
վահե ղազարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53996227_0:26:1600:926_1920x0_80_0_0_c1445c3d7a31d6e831815eb562d78373.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. «Պոլիգրաֆ» գիշերային ակումբում ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը պարզելու նպատակով ծառայողական քննություն է նշանակվել, ինչպես նաև քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Նրա խոսքով՝ ծառայողական քննությունը կասեցվել է մինչ նախաքննության ավարտը։Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի այն հարցին, թե ինչ մասշտաբի բացահայտման համար է, որ այդ օրը «Պոլիգրաֆում» գտնվող միջին վիճակագրական քաղաքացիները խուզարկվեցին, ձերբակալվեցին, Ղազարյանը նշեց` առաջիկա օրերին արդյունքների մասին կհայտարարվի։Նա խոստացավ փորձաքննության ավարտից հետո իրազեկել՝ ինչ տեսակի թմրանյութ է հայտնաբերվել։ՔՊ–ական պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Էդուարդ Աղաջանյանը կարծիք հայտնեցին, որ եթե Հայաստանում միջին վիճակագրական յուրաքանչյուր խնջույքի ժամանակ «ռեյդ» արվի, թմրանյութ կհայտնաբերվի։Ավելի վաղ հայտնել էինք՝ Երևան քաղաքի Կորյուն փողոցի 19 Ա հասցեում գործող «Պոլիգրաֆ» ակումբում ապրիլի 23-ին խուզարկության հետևանքով ձերբակալվել է 41 անձ։ Ձերբակալված անձինք հարցաքննվել են, ապա ազատ արձակվել։Սոցցանցերում մի տեսանյութ էր տարածվել, ըստ որի` ապրիլի 22–ի լույս 23-ի գիշերը ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացրել Երևանի «Պոլիգրաֆ» ակումբում։ Ակումբը ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ բոլորին պառկեցրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք, ավելին` աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկության համար մերկացվել ոստիկանության բաժնում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53996227_97:0:1520:1067_1920x0_80_0_0_5400663a602554530d67e21781a85d13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թմրանյութ, գիշերային ակումբ, երևան, խուզարկություն, վահե ղազարյան
թմրանյութ, գիշերային ակումբ, երևան, խուզարկություն, վահե ղազարյան
«Պոլիգրաֆում» տեղի ունեցածի վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել. Վահե Ղազարյան
18:55 03.05.2023 (Թարմացված է: 20:02 03.05.2023) Առաջիկա օրերին կհանրայնացվեն ակումբում իրականացված խուզարկությունների արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. «Պոլիգրաֆ» գիշերային ակումբում ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը պարզելու նպատակով ծառայողական քննություն է նշանակվել, ինչպես նաև քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Նրա խոսքով՝ ծառայողական քննությունը կասեցվել է մինչ նախաքննության ավարտը։
Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի այն հարցին, թե ինչ մասշտաբի բացահայտման համար է, որ այդ օրը «Պոլիգրաֆում» գտնվող միջին վիճակագրական քաղաքացիները խուզարկվեցին, ձերբակալվեցին, Ղազարյանը նշեց` առաջիկա օրերին արդյունքների մասին կհայտարարվի։
«Ձերբակալված 41 անձանցից 4 անձի մոտ է հայտնաբերվել տարբեր տեսակի թմրանյութ, որից 1 քաղաքացու մոտ 3,1 գրամ մարիխուանա տեսակի թմրանյութ, իսկ 3-ի մոտ դեռևս չպարզված թմրանյութի նմանվող զանգված, որ ուղարկվել է փորձաքննության», – նշեց Ղազարյանը։
Նա խոստացավ փորձաքննության ավարտից հետո իրազեկել՝ ինչ տեսակի թմրանյութ է հայտնաբերվել։
ՔՊ–ական պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Էդուարդ Աղաջանյանը կարծիք հայտնեցին, որ եթե Հայաստանում միջին վիճակագրական յուրաքանչյուր խնջույքի ժամանակ «ռեյդ» արվի, թմրանյութ կհայտնաբերվի։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Երևան քաղաքի Կորյուն փողոցի 19 Ա հասցեում գործող «Պոլիգրաֆ» ակումբում ապրիլի 23-ին խուզարկության հետևանքով ձերբակալվել է 41 անձ։ Ձերբակալված անձինք հարցաքննվել են, ապա ազատ արձակվել։
Սոցցանցերում մի
տեսանյութ էր տարածվել, ըստ որի` ապրիլի 22–ի լույս 23-ի գիշերը ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացրել Երևանի «Պոլիգրաֆ» ակումբում։ Ակումբը ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ բոլորին պառկեցրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք, ավելին` աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկության համար մերկացվել ոստիկանության բաժնում։