https://arm.sputniknews.ru/20230503/pahestazvorum-arajikajum-karvogh-en-nergravvel-chtsarajats-hh-qaghaqacinery-papikjan-59114240.html
Պահեստազորում առաջիկայում կարող են ներգրավվել չծառայած ՀՀ քաղաքացիները. Պապիկյան
Պահեստազորում առաջիկայում կարող են ներգրավվել չծառայած ՀՀ քաղաքացիները. Պապիկյան
Sputnik Արմենիա
Պաշտպանության նախարարը վստահեցրեց` իրենք անում են ամեն ինչ, որպեսզի վարժական հավաքների միջոցով պահեստազորը տեղայնացվի այն հատվածներում, որտեղ պետք է իրականացնի... 03.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-03T19:13+0400
2023-05-03T19:13+0400
2023-05-03T19:22+0400
հայաստան
բանակ
պահեստազոր
սուրեն պապիկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1251/67/12516743_0:0:1600:901_1920x0_80_0_0_dcc27ac532d1998b6529ea106d828f5a.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Պահեստազորում առաջիկայում կարող են ներգրավվել նաև ՀՀ այն քաղաքացիները, որոնք ինչ–ինչ պատճառներով ազատվել են բանակից։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ՀՀ–ում վարժական հավաքի մասնակցի եկամուտն ամբողջությամբ կպահպանվի. փոփոխություն նախագծումՆա ընդգծեց` ՀՀ կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի վարժական հավաքների միջոցով պահեստազորը ինտեգրվի և տեղայնացվի այն հատվածներում, որտեղ անհրաժեշտության դեպքում պետք է իրականացնի երկրի պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը պահպանի։ՀՀ–ում կանայք կկարողանան կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1251/67/12516743_158:0:1578:1065_1920x0_80_0_0_fd9b38a1606446c5d303b1a6b08066c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բանակ, պահեստազոր, սուրեն պապիկյան
հայաստան, բանակ, պահեստազոր, սուրեն պապիկյան
Պահեստազորում առաջիկայում կարող են ներգրավվել չծառայած ՀՀ քաղաքացիները. Պապիկյան
19:13 03.05.2023 (Թարմացված է: 19:22 03.05.2023) Պաշտպանության նախարարը վստահեցրեց` իրենք անում են ամեն ինչ, որպեսզի վարժական հավաքների միջոցով պահեստազորը տեղայնացվի այն հատվածներում, որտեղ պետք է իրականացնի երկրի պաշտպանությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Պահեստազորում առաջիկայում կարող են ներգրավվել նաև ՀՀ այն քաղաքացիները, որոնք ինչ–ինչ պատճառներով ազատվել են բանակից։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Մենք ուշադրություն ենք դարձնում մեր ողջ պահեստազորին, և խոսքը ոչ միայն կցագրված անձնակազմի մասին է, այլև ներգրավվելու են Հայաստանի քաղաքացիների այն հատվածը, որոնք ինչ–ինչ պատճառներով ազատվել են բանակից, բայց հնարավորություն կունենան պատրաստվել և տիրապետել զենքին»,– ասաց նա։
Նա ընդգծեց` ՀՀ կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի վարժական հավաքների միջոցով պահեստազորը ինտեգրվի և տեղայնացվի այն հատվածներում, որտեղ անհրաժեշտության դեպքում պետք է իրականացնի երկրի պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը պահպանի։