00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարտի 1-ի գործը կազմված է մոտ 800 հատորից և գտնվում է 1 քննիչի վարույթում․ Վարդապետյան

© Photo : official site of the Prosecutor General's office of RAԱննա Վարդապետյան
Աննա Վարդապետյան - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2023
Աննա Վարդապետյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գլխավոր դատախազը նշեց, որ Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի գործերով աշխատանքներ են տարվում, իսկ Հոկտեմբերի 27-ի գործին կանդրադառնան տարվա 2-րդ կեսին:
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Մարտի 1-ի գործը, որը կազմված է մոտ 800 հատորից, այս պահի դրությամբ գտնվում է 1 քննիչի վարույթում: Ազգային ժողովում նիստի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը` անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հարցին` թե երբ են բացահայտվելու Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի հանցագործությունները և արդյոք հնարավոր է դրանց բացահայտումը։
«Երկու վարույթներով էլ որոշակի քննչական գործողություններ կատարվում են: Մարտի 1-ի գործը, որը կազմված է մոտ 800 հատորից և այս պահի դրությամբ գտնվում է 1 քննիչի վարույթում, յուրաքանչյուր շաբաթ առնվազն 1 անգամ զեկուցվում է ինձ մոտ, քննարկվում է: Վարույթներով կան ժամկետներ, և ըստ ժամկետների հրատապության, այդ դրվագները քննարկվում են»,-ասաց Վարդապետյանը:
Նա գրություն է հասցեագրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին՝ խնդրելով դիտարկել քննչական խումբ ձևավորելու հնարավորությունը, որովհետև, ըստ նրա, անիրատեսական է, որ այդ ծավալի վարույթը քննի մեկ քննիչ: Հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազին առընթեր դատախազների խումբը:
«Կարծում եմ՝ 2023 թ. հաղորդման մեջ մենք 800 հատորի վերաբերյալ ոչ ամբողջությամբ, բայց առանձին դրվագների վերաբերյալ հաշվետվություն կներկայացնենք»,- ասաց Վարդապետյանը:
Խոսելով 1999 թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքերի մասին` գլխավոր դատախազն ընդգծեց, որ այդ վարույթին ֆիզիկապես չի հասցրել անդրադառնալ, քանի որ դեռ ոչ ամբողջական 8 ամիս է, ինչ այս պաշտոնում է:
Մարտի 1-ի գործով ՍԴ որոշումը փրկեց ոչ թե Քոչարյանի, այլ ներկա իշխանության դեմքը. Ալումյան
«Մարտի 1-ն այս երկու գործից ինձ համար ամենաառաջնայինն էր՝ հաշվի առնելով ժամկետների առկայությունը: Նոր քրեական դատավարության օրենսգրքով սահմանված են քրեական հետապնդման ժամկետներ և, եթե այդ ժամկետների ընթացքում անձի վերաբերյալ գործը չի ուղարկվում դատարան, ապա ռեաբիլիտացիոն հիմքով անձը համարվում է արդարացված։ Ուստի դրանով է պայմանավորված առաջնահերթության կարգով հենց Մարտի 1-ի դրվագների ուսումնասիրությունը և պարբերաբար զեկուցումն ու քննարկումները»- նշեց Վարդապետյանը։
Նրա կարծիքով` Հոկտեմբերի 27-ի գործին կանդրադառնան տարվա երկրորդ կեսին: Դատախազը վստահեցրեց` 2-ի մասով էլ աշխատանքները տարվում են:
Տարեկան հաղորդման նախագծի վերջնական տարբերակում չեն ներառվել Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի գործերի վերաբերյալ տվյալներ, քանի որ, ըստ դատախազի, բովանդակային առումով ԱԺ-ին և հասարակությանը դեռ ասելիք չունեն։
Լրահոս
0