00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեռնային Ղարաբաղի հայաթափված գյուղերի բնակիչների ունեզրկման գործընթաց է ընթանում. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Վարչապետը կարծում է, որ ինստիտուցիոնալ, միաժամանակ լեգիտիմ խնդիրներ կան, որոնք լրացուցիչ քննարկման և ուսումնասիրության կարիք ունեն։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հայաթափված որոշ գյուղեր այսօր բնակեցվում են ադրբեջանցիներով, և, ըստ էության, այդ տարածքների բնակիչների ունեզրկման գործընթաց է տեղի ունենում։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի` փախստականների իրավունքներին վերաբերող հարցին։
«2020 թվականին ստորագրված եռակողմ հայտարարության կետերից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ փախստականների վերադարձի իրավունքին, սակայն մեր հայրենակիցների այդ իրավունքը մինչ օրս իրացված չէ»,– հիշեցրեց վարչապետը։
Նրա կարծիքով` փախստականներին վերաբերող հարցերը պետք է վերլուծվեն և տարանջատվեն` որոնք են կառավարության սպասարկման տիրույթում, որոնք` հասարակական կազմակերպությունների։
Գաբրիելյանը հիշեցրեց, որ օրերս Երևանում «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողով տեղի ունեցավ, որի ընթացքում հռչակագիր ընդունվեց։ Դրանում բարձրաձայնվում է հարյուրհազարավոր փախստականների իրավունքները։ Մասնավորապես նշվում է, որ փախստականները կամավոր վերադարձի իրավունք ունեն իրենց հայրենիք կամ հայրենիքի այն հատված, որտեղ հնարավոր է ապահովել նրանց անվտանգությունը։
Ադրբեջանը ցանկանում է վերացնել տարածաշրջանում հայկական ներկայացվածությունը. Մհեր Մարգարյան
Գաբրիելյանն ընդգծեց` այս մասին ինքն էլ խոսում է որպես Բաքվում ծնված մարդ, որի ընտանիքը կյանքի իրավունքից զրկման սպառնալիքի տակ բռնագաղթել է։
Փաշինյանը նշեց` հռչակագրի բովանդակությանը ծանոթացել է և կարծում է, որ բարձրացված հարցերի ճնշող մեծամասնությունը լեգիտիմ է։ Նա շեշտեց` թեպետ կառավարությունը փախստականների իրավունքների պաշտպանության հարցում լուրջ որոշումներ է կայացրել, բայց ինստիտուցիոնալ խնդիրներ այսօր էլ կան։
Վարչապետն առաջարկեց աշխատանքային հանդիպում կազմակերպել և ավելի մանրամասն քննարկել բարձրացված հարցերը։ Նրա խոսքով` հարցը ծավալուն է, լրացուցիչ ուսումնասիրության կարիք կա։
Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է դիմելու լայնածավալ ուժի կիրառման
Լրահոս
0