https://arm.sputniknews.ru/20230503/hhn-u-rvosatvomy-aeki-shahagvortsman-zhamketi-krknaki-erkaradzgman-tsragir-en-patrastum-59103251.html
ՀՀ–ն ու «Ռոսատոմը» ԱԷԿ–ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ծրագիր են պատրաստում
ՀՀ–ն ու «Ռոսատոմը» ԱԷԿ–ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ծրագիր են պատրաստում
Sputnik Արմենիա
Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրով ուսումնասիրվում է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը։ 03.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-03T16:12+0400
2023-05-03T16:12+0400
2023-05-03T16:20+0400
հայաստան
գնել սանոսյան
ատոմակայան
«ռոսատոմ»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/03/59101788_0:84:1600:984_1920x0_80_0_0_4c85a1306fa41cbb0048049455e189e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանի կառավարությունը և ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան քննարկում են Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման նախագիծը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ այդ հարցը քննարկվել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասսկիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։Նշվել է, որ նախապատրաստվում է ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագիր։Համապատասխան աշխատանքները կմեկնարկեն, երբ ՀՀ կառավարությունը կհաստատի ծրագիրը։Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրով ներկայում ուսումնասիրման փուլում է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը։Սանոսյանի խոսքով` «Ռոսատոմի» հետ կշարունակվեն քննարկումները «Նաիրիտի» թափոնների վնասազերծման հետ կապված համատեղ լուծումներ գտնելու համար։Նիկոլ Փաշինյանը «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի հետ քննարկել է նոր ծրագրերի հեռանկարները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/03/59101788_90:0:1511:1066_1920x0_80_0_0_bb32e9a3af91495d64ebf50c0579a82d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գնել սանոսյան , ատոմակայան, «ռոսատոմ»
հայաստան, գնել սանոսյան , ատոմակայան, «ռոսատոմ»
ՀՀ–ն ու «Ռոսատոմը» ԱԷԿ–ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ծրագիր են պատրաստում
16:12 03.05.2023 (Թարմացված է: 16:20 03.05.2023) Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրով ուսումնասիրվում է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանի կառավարությունը և ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան քննարկում են Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման նախագիծը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը
ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ այդ հարցը քննարկվել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասսկիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
«Հանդիպման ժամանակ քննարկվել են «Ռոսատոմ» պետական կորպորացիայի համագործակցության ընթացիկ ծրագրերի և համագործակցության նոր ուղղություններին վերաբերող հարցեր։ Մասնավորապես Հայաստանի ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրի, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցում, ինչպես նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման հետ կապված հարցեր»,– գրել է նախարարը։
Նշվել է, որ նախապատրաստվում է ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագիր։
Համապատասխան աշխատանքները կմեկնարկեն, երբ ՀՀ կառավարությունը կհաստատի ծրագիրը։
Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրով ներկայում ուսումնասիրման փուլում է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը։
Սանոսյանի խոսքով` «Ռոսատոմի» հետ կշարունակվեն քննարկումները «Նաիրիտի» թափոնների վնասազերծման հետ կապված համատեղ լուծումներ գտնելու համար։