00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն են քննարկել Միրզոյանը,Սալիվանը, Բայրամովը

© Asatur YesayantsԱրարատ Միրզոյանը ԱԳՆ–ում
Արարատ Միրզոյանը ԱԳՆ–ում - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2023
Արարատ Միրզոյանը ԱԳՆ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Համապարփակ կարգավորման համար առանցքային է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա երկու երկրների միջև սահմանազատումը։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման առանցքում են եղել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։
«Արարատ Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Արդբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիան չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները, ամենաբարձր մակարդակով հնչող ատելության խոսքը և ուժի կիրառման բացահայտ սպառնալիքները վկայում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ անելու Ադրբեջանի մտադրության և դրա իրական սպառնալիքի մասին:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման համար առանցքային են մի շարք հարցեր։ Մասնավորապես, առաջնահերթ են ադրբեջանական զորքերի հետքաշումը ՀՀ ինքնիշխան տարածքից, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա երկու երկրների միջև սահմանազատումը։
Այս գործընթացում հատուկ շեշտադրվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրումը՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի շրջանակներում:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին աշխատանքային այցով Վաշինգտոն են մեկնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Վաշինգտոն է մեկնել արտգործնախարար Ջեհյուն Բայրյամովը։
Մայիսի 1-ին Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը։
Դրանից առաջ ԱՄՆ-ի պետքարտուղարը երկկողմ հանդիպումներ էր ունեցել Արարատ Միրզոյանի ու Ջեհյուն Բայրամովի հետ։
Լրահոս
0