https://arm.sputniknews.ru/20230503/hajastanum-hro-odachunery-dzmrany-mvot-900-zham-trichqner-en-katarel-59086806.html
Հայաստանում ՀՌՕ օդաչուները ձմռանը մոտ 900 ժամ թռիչքներ են կատարել
Հայաստանում ՀՌՕ օդաչուները ձմռանը մոտ 900 ժամ թռիչքներ են կատարել
Sputnik Արմենիա
Հարավային ռազմական օկրուգի օպերատիվ-մարտավարական ավիացիայի զինծառայողները տարեսկզբից 300 ժամից ավելի թռիչք են իրականացրել բազմաֆունկցիոնալ ՄիԳ-29... 03.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-03T11:35+0400
2023-05-03T11:35+0400
2023-05-03T11:36+0400
հարավային ռազմական օկրուգ (հռօ)
օդաչու
վարժանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0d/43341208_0:25:1585:917_1920x0_80_0_0_33bca8953f1907947084bbad4d21775c.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ավիացիայի ստորաբաժանման օդաչուները ձմեռային ուսումնական շրջանում ավարտին են հասցրել մարտական պատրաստության թռիչքների պլանը, իսկ անձնակազմի ընդհանուր թռիչքային ժամանակը կազմել է մոտ 900 ժամ։ Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։Հարավային ռազմական օկրուգի օպերատիվ-մարտավարական ավիացիայի զինծառայողները տարեսկզբից 300 ժամից ավելի թռիչք են իրականացրել բազմաֆունկցիոնալ ՄիԳ-29 կործանիչներով։ Միջոցառումների ընթացքում հիմնական խնդիրներն էին կատարելագործել օդաչուների հմտությունները տարբեր բարձրություններում, մարտական մեքենաների նորմատիվային շահագործումը և անձնակազմի գործողությունները ստորաբաժանումներում և ջոկատներում:Ուղղաթիռի օդաչուների վերապատրաստման հիմնական խնդիրներն են եղել` թռիչքների իրականացումը բարձր լեռնային շրջաններում տարբեր բարձրություններով և արագություններով, ինչպես նաև սավառնող ռեժիմով, անձնակազմի գործողությունները կազմավորման ստորաբաժանումների հետ «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարաններում:Բացի այդ, ուսումնական թռիչքների առնվազն 40%-ն իրականացվել է գիշերային ժամերին։Հայաստանի հարավային ռազմական օկրուգի օդաչուների ուսումնական գործունեության առանձնահատկությունները տարածքի բնակլիմայական և ռելիեֆային պայմաններն են, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները, բարձրադիր վայրերում առատ տեղումները՝ ձյան, կարկուտի, անձրևի և մառախուղի տեսքով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0d/43341208_165:0:1421:942_1920x0_80_0_0_bff910f2fd73beec3d8af5959c019e53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարավային ռազմական օկրուգ (հռօ), օդաչու, վարժանք
հարավային ռազմական օկրուգ (հռօ), օդաչու, վարժանք
Հայաստանում ՀՌՕ օդաչուները ձմռանը մոտ 900 ժամ թռիչքներ են կատարել
11:35 03.05.2023 (Թարմացված է: 11:36 03.05.2023) Հարավային ռազմական օկրուգի օպերատիվ-մարտավարական ավիացիայի զինծառայողները տարեսկզբից 300 ժամից ավելի թռիչք են իրականացրել բազմաֆունկցիոնալ ՄիԳ-29 կործանիչներով։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ավիացիայի ստորաբաժանման օդաչուները ձմեռային ուսումնական շրջանում ավարտին են հասցրել մարտական պատրաստության թռիչքների պլանը, իսկ անձնակազմի ընդհանուր թռիչքային ժամանակը կազմել է մոտ 900 ժամ։ Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Հարավային ռազմական օկրուգի օպերատիվ-մարտավարական ավիացիայի զինծառայողները տարեսկզբից 300 ժամից ավելի թռիչք են իրականացրել բազմաֆունկցիոնալ ՄիԳ-29 կործանիչներով։ Միջոցառումների ընթացքում հիմնական խնդիրներն էին կատարելագործել օդաչուների հմտությունները տարբեր բարձրություններում, մարտական մեքենաների նորմատիվային շահագործումը և անձնակազմի գործողությունները ստորաբաժանումներում և ջոկատներում:
Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի բանակային ավիացիոն անձնակազմերի թռիչքները Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռներով կազմել է ավելի քան 500 ժամ։
Ուղղաթիռի օդաչուների վերապատրաստման հիմնական խնդիրներն են եղել` թռիչքների իրականացումը բարձր լեռնային շրջաններում տարբեր բարձրություններով և արագություններով, ինչպես նաև սավառնող ռեժիմով, անձնակազմի գործողությունները կազմավորման ստորաբաժանումների հետ «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարաններում:
Բացի այդ, ուսումնական թռիչքների առնվազն 40%-ն իրականացվել է գիշերային ժամերին։
Հայաստանի հարավային ռազմական օկրուգի օդաչուների ուսումնական գործունեության առանձնահատկությունները տարածքի բնակլիմայական և ռելիեֆային պայմաններն են, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները, բարձրադիր վայրերում առատ տեղումները՝ ձյան, կարկուտի, անձրևի և մառախուղի տեսքով։