https://arm.sputniknews.ru/20230503/erevanparizerevan-chverty-chi-kajacel-turqian-krkin-odajin-taratsq-chi-tramadrel-59079692.html
Երևան–Փարիզ–Երևան չվերթը չի կայացել. Թուրքիան կրկին օդային տարածք չի տրամադրել
Երևան–Փարիզ–Երևան չվերթը չի կայացել. Թուրքիան կրկին օդային տարածք չի տրամադրել
Sputnik Արմենիա
Ընկերության ղեկավարությունը ուղևորներին հորդորում է դիմել սպասարկման ծառայություն։ 03.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-03T00:19+0400
2023-05-03T00:19+0400
2023-05-03T00:25+0400
«flyone armenia» ավիաընկերություն
հայաստան
ֆրանսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/02/38223838_61:338:1594:1200_1920x0_80_0_0_25bcbab0e6643f2f227a1404b77a67f4.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. «FlyOne Armenia» ընկերությունը չեղարկել է Երևան– Փարիզ–Երևան չվերթը, քանի որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերության համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «FlyOne Armenia» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։Նշենք, որ ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախապես տեղեկացնելու փակել էր իր օդային տարածքը հայկական «FlyOne Armenia» ավիաընկերության համար, Փարիզ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերը վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։Հիշեցնենք` «FlyOne Armenia»-ն 2021 թվականի հոկտեմբերի 27-ին է ստացել ավիափոխադրողի վկայական։ Թռիչքներ է իրականացնում մի քանի ուղղություններով՝ Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ, Բեյրութ։ Ընկերության ավիապարկը բաղկացած է Airbus A320 ինքնաթիռներից։ Ընկերությունը պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/02/38223838_188:190:1534:1200_1920x0_80_0_0_ebdc7e0729360654cf3cda5041819bff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«flyone armenia» ավիաընկերություն, հայաստան, ֆրանսիա
«flyone armenia» ավիաընկերություն, հայաստան, ֆրանսիա
Երևան–Փարիզ–Երևան չվերթը չի կայացել. Թուրքիան կրկին օդային տարածք չի տրամադրել
00:19 03.05.2023 (Թարմացված է: 00:25 03.05.2023) Ընկերության ղեկավարությունը ուղևորներին հորդորում է դիմել սպասարկման ծառայություն։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. «FlyOne Armenia» ընկերությունը չեղարկել է Երևան– Փարիզ–Երևան չվերթը, քանի որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերության համար։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց «FlyOne Armenia» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
«Այս պահին շուրջ 80 ուղևոր չի կարողանում գալ Հայաստան։ Ուղևորների տրամադրության տակ է «FlyOne Armenia» ընկերության սպասարկման ծառայությունը, մեր ուղևորները կարող են դիմել ծառայությանը թե՛ Փարիզում, թե՛ Երևանում, որպեսզի մենք ապահովենք կա՛մ վերադարձը, կա՛մ փոխհատուցումը»,– նշեց նա։
Նշենք, որ ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախապես տեղեկացնելու
փակել էր իր օդային տարածքը հայկական «FlyOne Armenia» ավիաընկերության համար, Փարիզ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերը
վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։
Հիշեցնենք` «FlyOne Armenia»-ն 2021 թվականի հոկտեմբերի 27-ին է ստացել ավիափոխադրողի վկայական։ Թռիչքներ է իրականացնում մի քանի ուղղություններով՝ Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ, Բեյրութ։ Ընկերության ավիապարկը բաղկացած է Airbus A320 ինքնաթիռներից։ Ընկերությունը պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։