https://arm.sputniknews.ru/20230503/depi-lars-gnacvogh-hajkakan-bernatarneri-herty-minchev-shabatva-verj-kkrtshatvi-59093558.html
Դեպի Լարս գնացող հայկական բեռնատարների հերթը մինչև շաբաթվա վերջ կկրճատվի. կցորդ
Դեպի Լարս գնացող հայկական բեռնատարների հերթը մինչև շաբաթվա վերջ կկրճատվի. կցորդ
Sputnik Արմենիա
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը ներկայացրել է Վերին Լարսի անցակետում տիրող իրավիճակը։ 03.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-03T13:29+0400
2023-05-03T13:29+0400
2023-05-03T13:29+0400
վերին լարս
լարս
վահան հակոբյան
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0c/43316147_0:84:961:624_1920x0_80_0_0_2021e0e73d3a47ec3f00437e17104400.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Վերին Լարսով անցնելու համար Վրաստանի տարածքում սպասող հայկական բեռնատարների հերթերը մինչև շաբաթվա վերջ կարող են կրճատվել կամ ամբողջությամբ վերանալ։Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վերին Լարսի վրացական կողմում տեխնիկական խնդիրների պատճառով հայկական բեռնատարներ հերթ է գոյացել։Մասնավորապես, մարտի 13-ից մայիսի 23-ը 11 երթևեկելի գոտուց 6–ն է գործում բեռնատարների համար։ Բացի այդ, 4 ռենտգեն սարքերից 2–ը խափանված էր։Նրա խոսքով, եթե այսպես շարունակվի, մինչև շաբաթվա վերջ Վրաստանում կուտակումները կվերանան:Հիշեցնենք՝ Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
լարս
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0c/43316147_52:0:907:641_1920x0_80_0_0_7f7e5bc83883f5da118dfff545b6da9e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վերին լարս, լարս, վահան հակոբյան, վրաստանի հանրապետություն
վերին լարս, լարս, վահան հակոբյան, վրաստանի հանրապետություն
Դեպի Լարս գնացող հայկական բեռնատարների հերթը մինչև շաբաթվա վերջ կկրճատվի. կցորդ
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը ներկայացրել է Վերին Լարսի անցակետում տիրող իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Վերին Լարսով անցնելու համար Վրաստանի տարածքում սպասող հայկական բեռնատարների հերթերը մինչև շաբաթվա վերջ կարող են կրճատվել կամ ամբողջությամբ վերանալ։
Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վերին Լարսի վրացական կողմում տեխնիկական խնդիրների պատճառով հայկական բեռնատարներ հերթ է գոյացել։
Մասնավորապես, մարտի 13-ից մայիսի 23-ը 11 երթևեկելի գոտուց 6–ն է գործում բեռնատարների համար։ Բացի այդ, 4 ռենտգեն սարքերից 2–ը խափանված էր։
«Երեկ 4 ռենտգեն սարքերի աշխատանքը վերականգնվել է։ Վրաստանից Ռուսաստան մտնող 400 բեռնատարներից 200-ը հայկական են եղել»,- ասաց նա։
Նրա խոսքով, եթե այսպես շարունակվի, մինչև շաբաթվա վերջ Վրաստանում կուտակումները կվերանան:
Հիշեցնենք՝ Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։