https://arm.sputniknews.ru/20230503/chinastanum-erkrasharzhi-shrjanic-11-hazar-mard-en-tarhanel-59083977.html
Չինաստանում երկրաշարժի շրջանից 11 հազար մարդ են տարհանել
Չինաստանում երկրաշարժի շրջանից 11 հազար մարդ են տարհանել
Sputnik Արմենիա
Նախնական տվյալների համաձայն` երկրաշարժի հետևանքով զոհեր չկան։ 03.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-03T10:47+0400
2023-05-03T10:47+0400
2023-05-03T10:50+0400
երկրաշարժ
չինաստան
էվակուացիա
աղետ
https://cdn.am.sputniknews.ru/img/1545/52/15455262_0:0:3148:1771_1920x0_80_0_0_457bb288af99eae9c523aabe214f1aa7.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՉԺՀ–ի իշխանությունները շուրջ 11 հազար մարդ են տարհանել երկրի հարավ–արևմուտքից, որտեղ երկրաշարժ էր տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով «Սինցզինբաո» թերթին։Նախօրեին Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր, որ Չինաստանում` Բաոշան քաղաքից 35 կմ դեպի հյուսիս–արևելք, 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Քաղաքի բնակչությունը մոտ 935 հազար է։ Երկրաշարժի օջախը գտնվել է 40 կմ խորության վրա։Աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման շտաբի տվյալներով` փրկարարական աշխատանքներում 2.4 հազար մարդ է ներգրավվել։ Նախնական հաշվարկներով` երկրաշարժի հետևանքով շուրջ 2.8 հազար շենք է վնասվել։Չինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԻրավասու մարմինները շտապ միջոցներ են ձեռնարկել 38 հազար մարդու անվտանգությունն ապահովելու համար։ Նրանց համար 34 ժամանակավոր կացարան է ստեղծվել։Նախնական տվյալներով` երկրաշարժի հետևանքով զոհեր չեն եղել։ Երեք մարդ թեթև վնասվածք է ստացել, նրանց մոտակա հիվանդանոց են տեղափոխել։
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1545/52/15455262_39:0:2770:2048_1920x0_80_0_0_a6897704fe538490ed8d9e399095f5a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երկրաշարժ, չինաստան, էվակուացիա, աղետ
երկրաշարժ, չինաստան, էվակուացիա, աղետ
Չինաստանում երկրաշարժի շրջանից 11 հազար մարդ են տարհանել
10:47 03.05.2023 (Թարմացված է: 10:50 03.05.2023) Նախնական տվյալների համաձայն` երկրաշարժի հետևանքով զոհեր չկան։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՉԺՀ–ի իշխանությունները շուրջ 11 հազար մարդ են տարհանել երկրի հարավ–արևմուտքից, որտեղ երկրաշարժ էր տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով «Սինցզինբաո» թերթին։
Նախօրեին Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր, որ Չինաստանում` Բաոշան քաղաքից 35 կմ դեպի հյուսիս–արևելք, 5.3 մագնիտուդով
երկրաշարժ է տեղի ունեցել։ Քաղաքի բնակչությունը մոտ 935 հազար է։ Երկրաշարժի օջախը գտնվել է 40 կմ խորության վրա։
Աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման շտաբի տվյալներով` փրկարարական աշխատանքներում 2.4 հազար մարդ է ներգրավվել։ Նախնական հաշվարկներով` երկրաշարժի հետևանքով շուրջ 2.8 հազար շենք է վնասվել։
Իրավասու մարմինները շտապ միջոցներ են ձեռնարկել 38 հազար մարդու անվտանգությունն ապահովելու համար։ Նրանց համար 34 ժամանակավոր կացարան է ստեղծվել։
Նախնական տվյալներով` երկրաշարժի հետևանքով զոհեր չեն եղել։ Երեք մարդ թեթև վնասվածք է ստացել, նրանց մոտակա հիվանդանոց են տեղափոխել։