00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի աշխատանքը 6 ամսով երկարաձգվեց

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2023
Բաժանորդագրվել
Մինչ օրս շարունակվում է ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունը։ Այս ընթացքում հանձնաժողովը ստացել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ազգային ժողովի որոշմամբ այսօր 6 ամսով երկարաձգվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրության նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։
«Վախեցած զինվորականներ կան»․ Քոչարյանը թվարկեց նրանց անունները, ովքեր հրաժարվել են գնալ ԱԺ
Օրինագիծն ընդունվեց 59 կողմ, 29 դեմ և 2 ձեռնպահ ձայներով։
Հանձնաժողովը ստեղծվել էր 2022 թվականի հոկտեմբերի 10-ին։ Մինչ օրս հանձնաժողովում շարունակվում է ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունը։ Այս ընթացքում հանձնաժողովը ստացել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ` ընդհանուր 14.000 էջից ավելի ծավալով։
Ուսումնասիրությանը մասնակցում են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացնում նաև պատերազմի մասնակիցներ և զոհվածների հարազատներ։
Հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Մինչ օրս հանձնաժողովի նիստերին ներկայանալ հրաժարվել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը (նա կալանքի տակ է,– խմբ.), ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը և պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։
Լրահոս
0